-
-
Նորվեգական տարեցույց. շաբաթական տաղեր
Նորվեգական քնարերգության փառահեղ էջերից ծաղկաքաղ արված և տարվա շաբաթների կուռ հաջորդականությամբ ներդաշնակված «Նորվեգական տարեցույց- շաբաթական տաղեր» ընտրանին իր մեջ ընդգրկում է սկանդինավյան աշխարհին բնորոշ հուզառատ ու դյութիչ, իսկ երբեմն իմպրեսիոնիզմով ու ռեալիզմով պարուրված բանաստեղծություններ: Հայ ընթերցողին առաջին անգամ ներկայացվող այս գրքում տեղ են գտել գրական և նորվեգերեն բնագրերից արևելահայերեն թարգմանված 52 գողտրիկ պատառիկներ և այն լույս աշխարհ բերած հեղինակների համառոտ կենսագրականները:
2 650 AMDՆորվեգական տարեցույց. շաբաթական տաղեր
2 650 AMD -
Շարլոթ Բրոնթե – Ջեյն Էյր
Անգլիացի վիպասանուհի Շարլոթ Բրոնթեն (1816-1888) իր սոցիալ-հոգեբանական վեպում պատմում է որբ աղջկա ճակատագրի մասին: Վեպը համարձակ կերպով մերկացնում է բուրժուական հասարակության արատները, պատմում վիկտորիանական դարաշրջանի Անգլիայում կնոջ իրավազուրկ վիճակի մասին: Այն տոգորված է սոցիալական անարդարությունների դեմ բողոքի շնչով: Թարգմանությունն առաջին անգամ լույս է տեսել 1959 թ.-ին: Սա գրքի նոր ամբողջական վերախմբագրումն է՝ ըստ բնագիր տարբերակի:
5 500 AMDՇարլոթ Բրոնթե – Ջեյն Էյր
5 500 AMD -
Շերլոք Հոլմս – Արնագույն գործը․ Չորսի նշանը (գիրք 1)
«Արնագույն գործը» վիպակում առաջին անգամ ծանոթանում ենք Շերլոք Հոլմսի մեթոդին, ականատես դառնում նրա և իր հավատարիմ ընկերոջ ու կենսագրի՝ բժիշկ Ջոն Ուոթսոնի հանդիպմանը. վերջինիս անունից էլ ներկայացված է ստեղծագործությունների մեծամասնությունը: Սակայն Հոլմսի իրական հաջողության պատմությունը սկսվեց «Չորսի նշանը» վիպակի հրատարակումից հետո: Վիպակի սյուժեն մշտապես լարվածության մեջ է պահում ընթերցողին՝ իր անսպասելի շրջադարձերով ու խորհրդավոր դեպքերի շարքի հետաքրքիր հանգուցալուծմամբ:
3 200 AMD -
Շերլոք Հոլմս – Բասկերվիլների շունը․ Սարսափի հովիտը (գիրք 5)
Շերլոք Հոլմսի ամենահայտնի արկածներից մեկի մասին պատմող «Բասկերվիլների շունը» ստեղծագործությունը առաջին անգամ լույս է տեսել 1902 թվականին: Իրադարձությունները տեղի են ունենում Դարթմուրում՝ Դևոնշիրի կոմսությունում: Հոլմսին հանձնարարված է բացահայտել սըր Չարլզի սպանությունը՝ հիմնված դիվային շան մասին անցյալի սարսափելի պատմությունների վրա:
3 200 AMD -
Շերլոք Հոլմս – Հոլմսի արխիվը (գիրք 7)
1927 թ. հրատարակված և տասներկու պատմվածքից բաղկացած «Հոլմսի արխիվը» ժողովածուն վերջինն է հանրահայտ խուզարկուի արկածների մասին պատմող ժողովածուներից: Այս պատմվածքներում ընթերցողը հնարավորություն է ստանում միանգամայն այլ՝ հոգեբանական տեսնակյունից բացահայտելու Հոլմսին, որը, բժիշկ Ուոթսոնի խոսքով՝ ոչ միայն հզոր միտք, այլ նաև հզոր սիրտ ունի:
3 200 AMDՇերլոք Հոլմս – Հոլմսի արխիվը (գիրք 7)
3 200 AMD -
Շերլոք Հոլմս – Հոլմսի հուշերը (գիրք 3)
Սըր Արթուր Քոնան Դոյլը նախատեսել էր, որ «Հոլմսի հուշերը» պատմվածաշարը (առաջին անգամ տպագրվել է 1893թ․) հանրահայտ խուզարկուին նվիրված վերջին ժողովածուն կլինի։ Այդ իսկ պատճառով գիրքը եզրափակող «Վերջին գործը» ստեղծագործության մեջ կարդում ենք Հոլմսի մահվան մասին, որ պրոֆեսոր Մորիարտիի հետ ունեցած կռվի արդյունքում ցած է ընկնում ժայռից: Սակայն հետագայում հեղինակը «վերակենդանացնում» է նրան՝ շարունակություն տալով պատմվածքներին հաջորդ հատորներում։
3 200 AMDՇերլոք Հոլմս – Հոլմսի հուշերը (գիրք 3)
3 200 AMD -
Շերլոք Հոլմս – Հրաժեշտի խոնարհումը (գիրք 6)
«Հրաժեշտի խոնարհումը» ժողովածուն լույս է տեսել 1917 թ.-ին և ընդգրկում է ութ պատմվածք: Ժողովածուն կրում է վերջին պատմվածքի վերնագիրը։ Այն Հոլմսի վերջին գործի մասին է՝ սերտորեն կապված Առաջին համաշխարհային պատերազմի հետ:
3 200 AMD