-
Սերգեյ Դովլաթով – Մերոնք
«Մերոնք» պատմվածաշարը Սերգեյ Դովլաթովի (1941-1990) թերևս «ամենահայկական» ստեղծագործությունն է։ Ի թիվս այլ ազգականների, նա պատմում է իր հայ պապի (որին երբեք չի տեսել), հայ մոր, հայ մորաքրոջ, հայ քեռու մասին, պատմում է ժպիտով, սիրով ու… կարոտով։
3 000 AMDՍերգեյ Դովլաթով – Մերոնք
3 000 AMD -
Սերգեյ Դովլաթով – Մասնաճյուղ. հաղորդավարի նոթեր (վիպակ)
«Մասնաճյուղը» Սերգեյ Դովլաթովի (1941-1990)՝ ամուսնությամբ պսակված առաջին սիրո պատմությունն է։ Առաջին սիրո՝ իր վերելքներով ու անկումներով, երկնային երջանկության ու դժոխային տառապանքի պահերով։ Ու չնայած տարիներ առաջ տեղի ունեցած ապահարզանին՝ մարմրող, բայց երբեք չմեռնող:
3 000 AMD -
Սերգեյ Դովլաթով – Կոմպրոմիս
«Կոմպրոմիս» վիպակը վերաբերում է Սերգեյ Դովլաթովի (1941-1990) կյանքի տալլինյան շրջանին։ Վիպակը կազմված է առանձին դրվագներից, որոնք ամբողջանում են՝ տալով համեմատաբար լիբերալ Էստոնիայում գրողի ապրած գրեթե երեք տարիների պատկերը։
3 000 AMDՍերգեյ Դովլաթով – Կոմպրոմիս
3 000 AMD -
Սերգեյ Դովլաթով – Արհեստ (Հուշագրություն)
Սերգեյ Դովլաթովի (1941-1990) «Արհեստ» գիրքը նրա ամենածավալուն ստեղծագործությունն է։ Նաև ամենաքիչ «գեղարվեստականը»։ Առաջին մասը վավերագիր պատկերն է այն իրականության, որում ապրում էին «անհարմար» ստեղծագործողները անցած դարի 70-ականներին Խորհրդային Միությունում։ Երկրորդը մասը վերաբերում է գրողի կյանքի ամերիկյան շրջանին, որտեղ Դովլաթովն ու իր համախոհները տպագրում էին «Նոր ամերիկացի» թերթը։
3 000 AMD -
Սերգեյ Դովլաթով – Արգելոց
Արգելոցը գերում է իր հումորով ու լրջությամբ, նրանով, որ Սերգեյ Դովլաթովը (1941-1990), անսքող նկարագրելով դաժան իրականությունը, ընտանիքում խնդիրներ ունեցող, չտպագրվող գրողի հոգեկան տվայտանքներն ու չդադարող ներքին պայքարը՝ կարողանում է դա անելիս նաև ժպտալ:
3 000 AMDՍերգեյ Դովլաթով – Արգելոց
3 000 AMD -
Արմեն Պետրոսյան – Հայը և աշխարհը
Գիրքը էսսեների ժողովածու է, որտեղ երբեմն լուրջ, երբեմն հումորով քննարկվում է ժամանակակից հայաստանցի հայի կերպարը, նրա հարաբերություններն ազգակիցների, օտարների և ողջ տիեզերքի հետ, անցյալի ու ներկայի նկատմամբ ունեցած վերաբերմունքը և ապագայի իրատեսական կամ ֆանտաստիկ հնարավորությունները:
3 000 AMDԱրմեն Պետրոսյան – Հայը և աշխարհը
3 000 AMD -
Էդգար Ալան Պո – Անուրջներ ու մղձավանջներ
Գիրքն ընդգրկում է 19-րդ դարի ամերիկյան ականավոր բանաստեղծի, արձակագրի ու քննադատի` Էդգար Ալան Պոյի լավագույն արձակ ստեղծագործությունները: «Սպանություններ մորգ փողոցում», «Հափշտակված նամակ», «Աշըրի տան անկումը, «Ամբոխի մարդը» և այլ պատմվածքներում հոգեբանական ճշգրիտ արտացոլում են ստանում մարդկային ներաշխարհի տարօրինակ ու խորհրդավոր դրսևորումները:
3 000 AMDԷդգար Ալան Պո – Անուրջներ ու մղձավանջներ
3 000 AMD -
-
-
Ռոալդ Դալ – Չարլին և շոկոլադի գործարանը
Անգլիացի գրող Ռոալդ Դալի այս հանրահայտ հեքիաթ-վիպակը պատմում է Չարլի անունով փոքրիկ տղայի և նրա ընկերների հետաքրքիր արկածների մասին, որոնք տեղի են ունենում պարոն Վոնկի շոկոլադի կախարդական գործարանում:
3 200 AMDՌոալդ Դալ – Չարլին և շոկոլադի գործարանը
3 200 AMD -
-
Ռոալդ Դալ – Վհուկները
Հեքիաթի վհուկները, չգիտես ինչու, միշտ ծիծաղելի սև գլխարկ են դնում, սև թիկնոց հագնում ու ցախավել հեծնում ։ Բայց այս պատմությունը հեքիաթ չէ։ Սա իսկական վհուկների մասին է։
3 200 AMDՌոալդ Դալ – Վհուկները
3 200 AMD