Ընդհանուր 2 800 AMD
-
-
-
-
Հայ ժողովրդական հեքիաթներ
Արտաշես Նազինյանի կազմած, գեղեցիկ պատկերազարդումներով «Հայ ժողովրդական հեքիաթներ» ժողովածուն ներառում է հայկական հեքիաթների ողջ ներկապնակը՝ ժողովրդական հրաշապատում և իրապատում հեքիաթներ, կենդանական հեքիաթ-առակներ, զրույցներ ու զվարճախոսություններ:
3 500 AMDՀայ ժողովրդական հեքիաթներ
3 500 AMD -
Հայկ Համբարձումյան – Ոչ մի շաբաթ առանց Թումանյանի 2019
Պահպանելով արդեն հրատարակված ժողովածուների ձևաչափը, այն է՝ շաբաթվա օրերը ներառող, ամենօրյա նշումների համար նախատեսված հատված և գրական մաս, նոր ժողովածուում ընդգրկված են Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները, նաև շաբաթվա որոշակի օրերի հետ կապված նրա կյանքի դրվագներ, կարևոր իրադարձություններ, հատվածներ նամակներից, հուշերից, լուսանկարներ և այլն:
2 700 AMD -
Հայկ Համբարձումյան – Ոչ մի շաբաթ առանց Մաթևոսյանի
«Զանգակ » հրատարակչության՝ 2017 թվականին սկզբնավորված «Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության. ընտրանի– օրագիր» նախագիծը, անցնելով անկախության պոեզիայի (2017), հայ դասական բանաստեղծության (2018) և Հովհաննես Թումանյանին նվիրված հոբելյանական (2019) հրատարակությունների հանգրվաններով, այս անգամ ընթերցողին է ներկայանում «Ոչ մի շաբաթ առանց Հրանտ Մաթևոսյանի» գրքով։
3 300 AMD -
Հայկ Համբարձումյան – Ոչ մի շաբաթ առանց Չարենցի
Ընտրանին ներառում է Եղիշե Չարենցի փոթորկուն կյանքի ու հանճարեղ ստեղծագործության առանցքային դրվագները, նրա սիրված ու լայն հանրությանն անհայտ գործերը, ժամանակակիցների հուշերը, նամակներ, հոդվածներ, հատվածներ ելույթներից, օրագրային գրառումներ։ Գրքում երևում են բանաստեղծի միջավայրն ու ժամանակը՝ ներշնչող կամ հուսահատության մատնող իրադարձություններով, բանաստեղծին ոգեշնչող, խրախուսող և, ընդհակառակը, նրա գրական ընթացքը խոչընդոտող մարդկանցով։
3 800 AMD -
Հայկ Համբարձումյան – Ոչ մի շաբաթ առանց սիրո բանաստեղծության
Սերը բոլոր ժամանակներում արվեստի նախընտրելի թեման է, գրականության հավերժական թեմաներից, որն ամենաբազմազան ձեւերով ու մոտիվներով իրացվում է համաշխարհային պոեզիայում։ Չկա մի հեղինակ, որ սիրո մասին գրած չլինի, եւ թերեւս չկա մի ընթերցող, որ գոնե մի քանի տող չհիշի սիրային որեւէ բանաստեղծությունից։
2 500 AMD -
Հեկտոր Մալո – Առանց ընտանիքի
«Առանց ընտանիքի» վեպը ֆրանսիացի վիպասան Հեկտոր Մալոյի ամենահայտնի երկն է: Վեպի գլխավոր հերոսը Ռեմին է. ընկեցիկ մի տղա, որին տասը տարեկան հասակում հայրացուն՝ Բարբերենը, վաճառում է շրջիկ երաժիշտ Վիտալիսին: Սկսվում են Ռեմիի հետաքրքիր արկածները Ֆրանսիայի ու Անգլիայի գյուղերում ու քաղաքներում: Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ Ռեմին երբեք չի հուսահատվում և իր բարեկամների՝ Մատտիա երաժշտի, Կապի շան և Հոգյակ անունով կապիկի հետ հաղթահարում է բոլոր փորձությունները:
3 500 AMDՀեկտոր Մալո – Առանց ընտանիքի
3 500 AMD -
Հեկտոր Մալո – Առանց ընտանիքի
«Առանց ընտանիքի» վեպը ֆրանսիացի վիպասան Հեկտոր Մալոյի ամենահայտնի երկն է: Վեպի գլխավոր հերոսը Ռեմին է. ընկեցիկ մի տղա, որին տասը տարեկան հասակում հայրացուն՝ Բարբերենը, վաճառում է շրջիկ երաժիշտ Վիտալիսին: Սկսվում են Ռեմիի հետաքրքիր արկածները Ֆրանսիայի ու Անգլիայի գյուղերում ու քաղաքներում: Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ Ռեմին երբեք չի հուսահատվում և իր բարեկամների՝ Մատտիա երաժշտի, Կապի շան և Հոգյակ անունով կապիկի հետ հաղթահարում է բոլոր փորձությունները:
6 000 AMDՀեկտոր Մալո – Առանց ընտանիքի
6 000 AMD -
Հովհաննես Թումանյան – Հեքիաթներ
Շքեղ պատկերազարդումներով և AR հավելված անիմացիոն կազմով ժողովածուում ընդգրկված են Հովհաննես Թումանյանի առավել հայտնի հեքիաթները՝ «Չախչախ թագավորը», «Տերն ու ծառան», «Սուտլիկ որսկանը», «Կիկոսի մահը», «Քաջ Նազարը» և այլն, որոնք միշտ վայելել են ամենատարբեր տարիքի ընթերցողների հիացմունքն ու սերը:
3 500 AMDՀովհաննես Թումանյան – Հեքիաթներ
3 500 AMD -
Հովհաննես Թումանյան – Հեքիաթներ
Շքեղ պատկերազարդումներով ժողովածուում առաջին անգամ ընդգրկվել են Հովհաննես Թումանյանի բոլոր հեքիաթները, ինչպես հեղինակային, այնպես էլ թարգմանական: Կախարդական և իմաստուն այս հեքիաթները հետաքրքիր են և ուսանելի՝ մշտապես վայելելով և՛ փոքրերի, և՛ մեծերի սերը:
3 500 AMDՀովհաննես Թումանյան – Հեքիաթներ
3 500 AMD