Ընդհանուր 6 200 AMD
-
-
-
Հեքիաթային Ճամփորդություն
Ժողովածուում ընգրկված այս հեքիաթների հերոսները ճամփորդում են հեքիաթների զարմանահրաշ աշխարհում, որտեղ անցնելով բազմաթիվ փորձությունների միջով՝ ձեռք են բերում կյանքի մեծ փորձառություն և, ի վերջո, հասնում իրենց նպատակներին: Ընթերցողը ոչ միայն դառնում է այս յուրօրինակ հեքիաթային ճանապարհորդության ականատեսը, այլ նաև ակտիվ մասնակիցը:
700 AMDՀեքիաթային Ճամփորդություն
700 AMD -
Հովհաննես Թումանյան – Բալլադներ
Հովհաննես Թումանյանի բալլադներն առաջին անգամ ամբողջությամբ լույս են տեսնում առանձին գրքով: Արտատպվել են Թումանյանի «Երկերի լիակատար ժողովածուի» ակադեմիական 2-րդ հրատարակությունից: Բալլադը Թումանյանի ստեղծագործության առաջատար և առանցքային ժանրային ձևերից է:
1 300 AMDՀովհաննես Թումանյան – Բալլադներ
1 300 AMD -
Հովհաննես Թումանյան – Ընտրանի
Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները հայ գրականության մնայուն էջերից են: Նրա պոեմները, լեգենդներն ու բալլադները հարստացրել են համաշխարհային գրականության գանձարանը, իսկ անմահ քառյակները համամարդկային արժեք ունեն: Քնարերգության մեջ արտահայտել է անհուն հայրենասիրություն և լավատեսություն՝ հնադարյան ու նոր Հայաստան աշխարհի ապագայի նկատմամբ:
1 850 AMDՀովհաննես Թումանյան – Ընտրանի
1 850 AMD -
Հովհաննես Թումանյան – Հոբելյանական ընտրանի
«Ընտրանին» պատրաստվել է հայ գրականության դասական Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի առթիվ: Այս հրատարակության նպատակն է ներկայացնել մեծ գրողի ստեղծագործության բոլոր եզրերը, ինչպես նաև՝ հարուստ գեղարվեստական ներկապնակի բոլոր գույները: Գրքում տեղ են գտել բանաստեղծություններ, քառյակներ, պոեմներ, բալլադներ, լեգենդներ, պատմվածքներ, հեքիաթներ, թարգմանություններ, փոխադրություններ, հոդվածներ, ելույթներ, հատվածներ նամակներից:
5 500 AMD -
Հովհաննես Թումանյան – Պատմվածքներ
Հովհաննես Թումանյանի պատմվածքներն առաջին անգամ ամբողջությամբ լույս են տեսնում առանձին գրքով:
1 300 AMDՀովհաննես Թումանյան – Պատմվածքներ
1 300 AMD -
Հրաչյա Քոչար
«Իմ գրադարանը» մատենաշարով լույս է տեսնում հայ գրող, հրապարակախոս Հրաչյա Քոչարի ստեղծագործությունների ժողովածուն: Ժողովածուի մեջ զետեղված են «Մայրենի լեզու» շարքի գործերը, «Նահապետ» վիպակը և այլ վիպակներ ու պատմվածքներ: Այս ստեղծագործություններում Քոչարը վերլուծում է իր ժողովրդի կյանքի ծանր պատմությունը, ողբերգությունների, կորուստների տառապանքն ու վերագտնումների լուռ ուրախությունը: Հրաչյա Քոչարի հոգեպարար ստեղծագործությունների հիման վրանկարահանվել են հայ կինոյի լավագույն ֆիլմերից «Հյուսիսային ծիածան», «Նահապետ», «Կարոտ» կինոնկարները:
2 350 AMDՀրաչյա Քոչար
2 350 AMD -
Մաքսիմ Գորկի – Երկեր
«Համաշխարհային գրականություն» մատենաշարով հրատարակված հերթական գիրքն ընդգրկում է Մ. Գորկու մի շարք ստեղծագործություններ, որոնք ներառված են հանրակրթական դպրոցի և բուհերի ուսումնական և ուսումնաօժանդակ ծրագրերում:
1 900 AMDՄաքսիմ Գորկի – Երկեր
1 900 AMD -
-
Մեծերը ամենամեծի մասին (Վերնատան անդամները Թումանյանին)
Դարասկզբի հայ գեղարվեստական մշակույթի կենտրոնական դեմքը Թումանյանն էր: Նրա հյուրընկալ տանը լինում էին այդ մշակույթի գրեթե բոլոր աչքի ընկնող գործիչները: Բայց Վերնատուն գրական խմբավորման անդամները միայն վեցն էին` Ղազարոս Աղայանը, Հովհաննես Թումանյանը, Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը, Ավետիք Իսահակյանը և Դերենիկ Դեմիրճյանը:
900 AMD -
Միսաք Մեծարենց
«Իմ գրադարանը» մատենաշարով լույս է տեսնում Միսաք Մեծարենցի բանաստեղծությունների ժողովածուն: Դրանում տեղ են գտել բանաստեղծի «Բաբախումներ», «Ծիածան», «Նոր տաղեր» շարքի և այլ քնարական բանաստեղծություններ, ինչպես նաև «Ինքնադատության փորձ մը «Ծիածան»-ին առիթով» գրական-քննադատական հոդվածը: Մեծարենցի հերոսը մեծ մարդասեր է, լի է բնության ու կյանքի կարոտով, նա երազում է արդարության ու ներդաշնակ աշխարհի մասին: Մեծարենցը գովերգում և աստվածացնում է բնությունը: Նա բնության պատկերների խորունկ յուրացման միջոցով հիանալիորեն մեկնաբանում է մարդու և բնության փոխհարաբերությունը:
1 700 AMDՄիսաք Մեծարենց
1 700 AMD