Ընդհանուր 4 400 AMD
-
Դանիել Սմիթ – Մտածել ինչպես Շեռլոկը
Այս գիրքն աշխարհի ամենահայտնի խուզարկուի հնարքների և մեթոդների օգնությամբ մեծ լիցք կհաղորդի քո դիտողականությանը, հիշողությանը և տրամաբանելու կարողությանը: Այն հարուստ է վարժություններով, գիտական հիմնավորումներով և Շեռլոկ Հոլմսի մասին պատմվածքներից մեջբերումներով:
3 000 AMDԴանիել Սմիթ – Մտածել ինչպես Շեռլոկը
3 000 AMD -
Լիլիթ Ալթունյան – Կապույտ աղվեսը
Եթե ամռանն այցելեք անտառ, ապա մութն ընկնելուն պես անպայման կհանդիպեք կապույտ աղվեսիկին: Նրան անմիջապես կճանաչեք. չէ՞ որ աղվեսիկը կապույտ է: Նա շրջել է հեռավոր անտառներով՝ երազելով գտնել իր կապույտ անտառը. տեսել է աշնան անձրևի կաթոցը, ձմռան ձյունե ծածկոցն ու գարնանային ծաղիկներ: Իսկ մի օր, երբ մութն արդեն ընկնում էր…
3 000 AMDԼիլիթ Ալթունյան – Կապույտ աղվեսը
3 000 AMD -
Սոնյա Սրայբեր Վայց – Խոստացա և կպատմեմ
«Խոստացա, ես կպատմեմ» հուշագրության հեղինակը՝ Սոնյա Վայցը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տառապել է Կրակովի գետտոյում (առանձնաթաղում) ու 5 համակենտրոնացման ճամբարներում, որտեղ հրեաներին բնաջնջում էին: Սոնյայի 84 հոգուց բաղկացած ընտանիքից վերապրել են միայն ինքն ու քույրը՝ Բլանկան: Գիրքը ցնցող պատկերներով նկարագրում է ֆաշիստների ռասսայական խտրականություններն ու գազանությունները:
3 000 AMDՍոնյա Սրայբեր Վայց – Խոստացա և կպատմեմ
3 000 AMD -
Անդրե Ժիդ – Եթե հատիկը չմեռնի
Ֆրանսիացի գրող, դրամատուրգ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրե Ժիդի «Եթե հատիկը չմեռնի» (1920) վիպակը ինքնակենսագրական ժանրի ամենացայտուն օրինակներից է, որտեղ նա, հոգևորի ու մարմնականի առճակատման և իր ներքին պայքարի մասին խոսելով, ներկայացնում է նաև այդ ժամանակաշրջանի հայտնի գրողների և արվեստագետների մի ամբողջ աստղաբույլ: Այս գիրքը ժամանակին մեծ աղմուկ է առաջացրել Օ. Ուայլդի վերաբերյալ արված մի քանի սենսացիոն խոստովանությունների պատճառով:
3 000 AMDԱնդրե Ժիդ – Եթե հատիկը չմեռնի
3 000 AMD -
3 000 AMD
3 500 AMDElena Mkhitaryan – Basic English for university students
3 000 AMD3 500 AMD -
Գրիգոր Նարեկացի – Մատյան ողբերգության. Տաղեր
Գրիգոր Նարեկացու հայտնությամբ հայ գեղարվեստական մտածողությունը մտնում է միանգամայն նոր փուլ: Նարեկացին «Մատյան ողբերգության. Տաղեր» գրքում իր աստվածային հավատը վերածում է խոսքի և գեղարվեստական հյուսվածքին հաղորդում հոգիների վրա ներգործելու տիրական ազդեցություն: Դա կենդանի խոսք է, որ թափանցում է մարդու հոգու խորքը և ապրեցնում նրան, իսկ եթե հիվանդ է՝ բուժում: Նարեկացին այն ճշմարիտ հավատացյալներից մեկն է, ով դասվել է սրբերի շարքը և հավերժական փառք նվաճել իր աստվածային հանճարով:
3 000 AMD -
Դեյվիդ Լիչֆիլդ – Արջը և դաշնամուրը
Մի օր արջի մի քոթոթ տարօրինակ մի իր է գտնում անտառում: Նա դիպչում է դաշնամուրի ստեղներին, և սկսվում է զարմանալի մի ուղևորություն…
3 000 AMDԴեյվիդ Լիչֆիլդ – Արջը և դաշնամուրը
3 000 AMD -
Ջուլիա Դոնալդսոն – Գրաֆալո
Եկե՛ք մթին անտառ և կիմանաք, թե ինչ է պատահում, երբ հնարամիտ մկնիկը հանդիպում է բուին, օձին և քաղցած Գրաֆալոյին։
3 150 AMDՋուլիա Դոնալդսոն – Գրաֆալո
3 150 AMD -
Կարլ Զելիգ – Ալբերտ Էյնշտեյն
Գիրքը Էյնշտեյնի կյանքի մասին ամենավստահելի աղբյուրներից է, քանի որ հեղինակը բախտ է ունեցել ճանաչել ու աշխատել 20-րդ դարի մեծագույն հանճարի հետ: Լավ ճանաչելով մեծ գիտնականին ու նրան շրջապատողներին` Զելիգը պատմում է Էյնշտեյնին ուղեկցող իրադարձությունների ու մարդկանց մասին: Հեղինակը գրեթե չի շոշափում Էյնշտեյնի աշխատանքների բովանդակությունը, նա ավելի շատ ուշադրություն է դարձնում նրա մարդկային վեհ կերպարի վրա:
3 150 AMDԿարլ Զելիգ – Ալբերտ Էյնշտեյն
3 150 AMD -
Լիլիթ Ալթունյան – Երաժիշտ հրեշը
Անտառում մի երաժիշտ հրեշ կար, որ շատ էր սիրում սրինգ նվագել. նստում էր անտառի մի անկյունում ու սիրուն մեղեդիներ նվագում: Մի օր էլ որոշում է քաղաքում ելույթ ունենալ. սրինգն առնում ու ճանապարհ է ընկնում քաղաք: Պարզվում է՝ համերգասրահի դուռը նրա գլխից փոքր է, բայց դա չի շփոթեցնում մեր սրնգահարին… Նա ի վերջո ելքը գտնում է:
3 200 AMDԼիլիթ Ալթունյան – Երաժիշտ հրեշը
3 200 AMD -
Քեթրին Ինգրամ – Այսպիսին է Դալին
Գրքում հետաքրքիր ու ապշեցնող մանրամասներով ներկայացված է այս եսակենտրոն, էքսցենտրիկ, պարանոյիկ−քննադատական մեթոդով արվեստի սահմաններն անվերջ փոխակերպող ու գործնականում ոչ մի նորմի չենթարկվող, անսանձ Մանուկ Արքայի ստեղծագործական ապշեցուցիչ ուղին, ում տարերքը վերջնական կերպ հաղորդեց սյուրռեալիզմին, և որը հայտարարեց ի վերջո.
3 200 AMDՔեթրին Ինգրամ – Այսպիսին է Դալին
3 200 AMD -
Լիլիթ Հակոբյան – Թելեթրիփ
«Թելեթրիփ» մանկական վիպակը յոթ համաստեղություն այն կողմ ծվարած մոլորակի, այնտեղի բնակիչների ու հատկապես մի աղջկա ու նրա տատիկ–պապիկի մասին է: Թելեթրիփում կյանքն այլ է, ժամանակային չափումները այլ են: Թելեթրիփցիները ուշիուշով հետևում են Երկիր մոլորակի անցուդարձին ու երբեմն–երբեմն հատուկ առաքելությամբ գալիս են մեր մոլորակ:
3 200 AMDԼիլիթ Հակոբյան – Թելեթրիփ
3 200 AMD