Ընդհանուր 6 850 AMD
-
-
Կարլ Զելիգ – Ալբերտ Էյնշտեյն
Գիրքը Էյնշտեյնի կյանքի մասին ամենավստահելի աղբյուրներից է, քանի որ հեղինակը բախտ է ունեցել ճանաչել ու աշխատել 20-րդ դարի մեծագույն հանճարի հետ: Լավ ճանաչելով մեծ գիտնականին ու նրան շրջապատողներին` Զելիգը պատմում է Էյնշտեյնին ուղեկցող իրադարձությունների ու մարդկանց մասին: Հեղինակը գրեթե չի շոշափում Էյնշտեյնի աշխատանքների բովանդակությունը, նա ավելի շատ ուշադրություն է դարձնում նրա մարդկային վեհ կերպարի վրա:
3 150 AMDԿարլ Զելիգ – Ալբերտ Էյնշտեյն
3 150 AMD -
Լայմըն Ֆրենկ Բաում – Օզման Օզից
“Օզման Օզից” գիրքը Ֆրենկ Լայմըն Բաումի՝ “Օզի երկիրը” շարքի երրորդ գիրքն է։ Առաջին և երկրորդ գրքերին՝ “Օզի զարմանահրաշ կախարդը” և “Օզի սքանչելի երկիրը”, հայ ընթերցողն արդեն ծանոթ է։ Այս գրքում ընթերցողը կհանդիպի ոչ միայն նախորդ երկու գրքերի հերոսներին, այլև կծանոթանա նոր հերոսների հետ, որոնք հարստացնում են Օզի երկրի մասին պատկերացումները։
1 900 AMDԼայմըն Ֆրենկ Բաում – Օզման Օզից
1 900 AMD -
-
-
Նորվեգական տարեցույց. շաբաթական տաղեր
Նորվեգական քնարերգության փառահեղ էջերից ծաղկաքաղ արված և տարվա շաբաթների կուռ հաջորդականությամբ ներդաշնակված «Նորվեգական տարեցույց- շաբաթական տաղեր» ընտրանին իր մեջ ընդգրկում է սկանդինավյան աշխարհին բնորոշ հուզառատ ու դյութիչ, իսկ երբեմն իմպրեսիոնիզմով ու ռեալիզմով պարուրված բանաստեղծություններ: Հայ ընթերցողին առաջին անգամ ներկայացվող այս գրքում տեղ են գտել գրական և նորվեգերեն բնագրերից արևելահայերեն թարգմանված 52 գողտրիկ պատառիկներ և այն լույս աշխարհ բերած հեղինակների համառոտ կենսագրականները:
2 650 AMDՆորվեգական տարեցույց. շաբաթական տաղեր
2 650 AMD -
Փոլ Էքման – Խաբիր ինձ
Փոլ Էքմանը ամերիկացի հոգեբան է, հույզերի և ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում 20-րդ դարի լավագույն փորձագետներից մեկն է համարվում: Առաջինն է քննության առել մարդկային հույզերն ու դրանց կապը դիմախաղերի հետ: Էքմանի ուսումնասիրության հիմքում մարդու հույզերի և խաբեության բնույթի փոփոխությունն է էմպիրիկ հետազոտությունների ընթացքում: Նա ժխտում է մարդաբանների համոզմունքը, որ մշակույթն է թելադրում դիմախաղերը՝ անշեղորեն պնդելով, որ դրանք համընդհանուր բնույթ և կենսաբանական հիմք ունեն:
5 500 AMDՓոլ Էքման – Խաբիր ինձ
5 500 AMD -
Նասիմ Թալեբ – Հակափխրունություն. երևույթներ, որոնք օգուտ են քաղում անկանոնությունից
Գիրքն այն մասին է, որ որոշ բաներ խառնաշփոթ են սիրում (այստեղից`անկայունություն, ժամանակ, քաոս և սթրեսորներ), մյուսները`ոչ: Որ իրերը կարող ենք դասակարգել փխրուն-ամուր-հակափխրուն սանդղակով, և որ կարող ենք (հակա) փխրունությունը բացահայտել ոչ գծային արձագանքի վրա հիմնվելով՝ առանց պատմական գործընթացի մասին շատ բան իմանալու (ինչը հիմնականում կլուծի Սև կարապի խնդիրը), ինչպես և այն մասին, թե ինչու մարդն ապրում է, եթե (և միայն եթե) սիրում է անկայունություն:
7 200 AMD -
Թոմաս Փինչըն – Ձգողության ծիածանը
Վեպը համարվում է հետմոդեռնիզմի սառցահատը, հանգրվանը մի ճամփաբաժանի, որից ճյուղավորվում են բարձր արվեստն ու կոմիքսը, գութն ու անողոքը, գիտությունն ու մետաֆիզիկան, պարկեշտն ու սանձարձակը… Պաստառի ոճականորեն անբասիր ձևաչափերը ծավալվում են քերթվածից մինչև գիտակցության հոսքը, ներառյալ՝ միջանկյալ կանգառները։ Վաստակել է XX դարի գրականության խորհուն կոթողներից մեկի համբավը։
7 200 AMDԹոմաս Փինչըն – Ձգողության ծիածանը
7 200 AMD -
3 500 AMD
-
3 900 AMD
-