Ընդհանուր 2 650 AMD
-
3 900 AMD
-
-
-
Ալեսսանդրո Բարիկկո – Մետաքս
Ինչպես հենց ինքը՝ Ալեսսանդրո Բարիկկոն է գրել՝ «Սա վեպ չէ։ Ոչ էլ պատմվածք։ Սա պատմություն է։ Սկսվում է մի մարդուց, որը կտրում է աշխարհը, և ավարտվում մի քամոտ օր, մի լճով, որն իր տեղում է։ Մարդու անունը Էրվե Ժոնկուր է։ Լճինը՝ հայտնի չէ։ Կարելի էր ասել, որ սիրո պատմություն է։ Բայց եթե միայն դա լիներ, իմաստ չէր ունենա այն պատմելը։ Արանքում կան ցանկություններ, ցավեր, որ լավ գիտես՝ ինչ են, բայց իսկական անուններ չունես, որոնցով կոչես դրանք…»։
2 650 AMDԱլեսսանդրո Բարիկկո – Մետաքս
2 650 AMD -
Ալեքս Մայքլիդիս – Լռակյաց հիվանդը
Ալիսիա Բերենսոնի կյանքը, թվում է, կատարյալ է: Հայտնի նկարչուհին ամուսնացած է նորաձևության ոլորտում հանրահայտ լուսանկարչի հետ, ապրում է Լոնդոնի հեղինակավոր թաղամասում: Մի օր, ուշ երեկոյան, ամուսինը՝ Գաբրիելը, վերադառնում է նկարահանումից, և Ալիսիան 5 անգամ կրակում է նրա դեմքին, ինչից հետո այլևս ոչ մի բառ չի արտասանում:
5 000 AMD5 800 AMDԱլեքս Մայքլիդիս – Լռակյաց հիվանդը
5 000 AMD5 800 AMD -
Ալեքս Մայքլիդիս – Կույսերը
Էդվարդ Ֆոսկան մարդասպան է. Մարիանան կասկած անգամ չունի: Բայց Ֆոսկան անհասանելի է, անշոշափելի: Քեմբրիջի համալսարանի հունական ողբերգության բարետես ու խարիզմատիկ պրոֆեսոր Ֆոսկային պաշտում են եւ՛ դասախոսները, եւ՛ ուսանողները, հատկապես «Կույսեր» գաղտնի խմբի անդամները:
5 000 AMD5 800 AMDԱլեքս Մայքլիդիս – Կույսերը
5 000 AMD5 800 AMD -
Ալեքսանդր Բելյաև – Երկկենցաղ մարդը
Ալեքսանդր Բելյաևի «Երկկենցաղ մարդը» գիտական ֆանտաստիկայի համաշխարհային գլուխգործոցներից է: Հագեցած սյուժեն, դեպքերի սրընթաց զարգացումը չեն խանգարում հեղինակին մարդկության զարգացման հետևանքների, բնության ռեսուրսների ճիշտ օգտագործման, գիտությունը բարի նպատակների ծառայեցնելու համար դատողություններ անել:
2 300 AMDԱլեքսանդր Բելյաև – Երկկենցաղ մարդը
2 300 AMD -
Ալեքսեյ Պոմիգալով, Ալեքսանդր Անդրեև, Իլյա Կորոբով – Մարդիկ և մեքենաները
Պատերազմից հետո մասնագետների մեծ կարիք կար, և որոշեցին այդ խնդիրը լուծել նաև Ցեղասպանությունից փրկված ու տարբեր երկրներում հաստատված հայերի օգնությամբ։ Հայրենադարձությունը փոխեց ՀԽՍՀ ամբողջ մշակույթը՝ կենցաղից մինչև նեղ մասնագիտություններ։ Խորհրդային Հայաստանի ղեկավարները Մոսկվային համոզեցին, որ Հայաստանում հնարավոր է ու պետք է զարգացնել տեխնոլոգիաներ, շեշտը դնել էլեկտրոնային սարքերի արտադրության վրա։
3 800 AMD -
-
Այզեք Ազիմով – Ակադեմիա
«Ակադեմիա» եռապատումի առաջին մասի դեպքերը ծավալվում են հեռավոր ապագայում, երբ մարդիկ արդեն բնակեցրել են Գալակտիկայի միլիոնավոր աստղային համակարգերի մոլորակները և անգամ մոռացել, որ իրենց նախնիներն ապրել են Երկրի վրա:
5 400 AMDԱյզեք Ազիմով – Ակադեմիա
5 400 AMD -
Անդրիս Կալնոզոլս – Ես Օրացույցն եմ
Վեպի առանցքում Լատվիայի մի փոքր քաղաքում ապրող յուրօրինակ «փոքրիկ մարդու» կերպարն է։ Նա գրեթե չի շփվում այլ մարդկանց հետ: Ամբողջ վեպը գրված է որպես հաղորդակցության բացակայությանը փոխարինող տեքստ։ Սկզբում հերոսը՝ Օսկարը, իր մտքերը նոթատետրում գրի է առնում՝տեղի հոգևոր հովվի հետ հաղորդակցվելու համար, ապա՝ որպես օրագիր։ Ամեն ինչ փոխվում է, երբ Օսկարի կյանքում հայտնվում է մի անծանոթ գեղեցկուհի։ Հերոս ըսկսում է անել քայլեր, որոնք նրան մինչև այդ թվում էին անհաղթահարելի։
4 000 AMDԱնդրիս Կալնոզոլս – Ես Օրացույցն եմ
4 000 AMD -
Աննա Ազբեկյան – Կորիր ինձ հետ
Աննա Ազբեկյանի նովելները հրապարակվել են Հայաստանի գրական մամուլում : Մի քանի նովելներ թարգմանվել և հրապարակվել են ֆրանսերենով: Հայաստանում առանձին գրքով ներկայանում է առաջին անգամ:
1 150 AMDԱննա Ազբեկյան – Կորիր ինձ հետ
1 150 AMD