-
Ժողովրդական հեքիաթներ
Պատկերազարդ ժողովածու, որում ներկայացված տարբեր ժողովուրդների հեքիաթները հնարավորություն են տալիս ծանոթանալ նրանց մշակույթի, սովորույթների ու կենցաղի առանձնահատկությունների, դրանց նմանությունների և տարբերությունների հետ:
700 AMDԺողովրդական հեքիաթներ
700 AMD -
Իմաստուն Հեքիաթներ
Այս ժողովածուի մեջ ընդգրկված հեքիաթները ոչ միայն պատմում են հետաքրքիր պատմություններ, այլ նաև տալիս կյանքի կարևոր դասեր ու իմաստուն խորհուրդներ: Գիրքը նախատեսված է թե՛ փոքրերի, թե՛ մեծերի համար, քանի որ ցանկացած տարիքում մարդը ունի իմաստության յուրօրինակ աշխարհը բացահայտելու կարիք:
700 AMDԻմաստուն Հեքիաթներ
700 AMD -
Լայման Ֆրենք Բաում – Օզի կախարդը. Դասական մատենաշար
Հողմը Դորոթիին և նրա շանը՝ Տոտոյին, քշում է հեռավոր ու զարմանալի մի երկիր, որ կոչվում է Օզ: Այստեղ նրանք հանդիպում են վհուկների, թռչող կապիկների, Խրտվիլակին, Թիթեղյա փայտահատին ու Խոսող առյուծին: Դորոթին կարծում է, որ Օզի ամենազոր կախարդը կարող է օգնել իրեն տուն՝ Կանզաս վերադառնալ, բայց նախ հարկավոր է գտնել կախարդին…
1 900 AMD -
Լեոնարդո դա Վինչի – Առակներ, հեքիաթներ, լեգենդներ
Գիրքը Վերածննդի հանճարներից մեկի՝ Լեոնարդո դա Վինչիի կյանքի և նրա բազում հայտնագործությունների մասին է: Գրքում ներառված են նաև մեծագույն նկարչի առակներն ու հեքիաթները: Նախատեսված է ընթերցող լայն շրջանակի համար:
2 200 AMD -
Լևոն Նես – Բալզակ․ Մի շան պատմություն
Բալզակը խոհեմ և իմաստուն շուն է: Անսովոր անուն է շան համար, բայց վերջինս օժտված է անժխտելի գրական ձիրքով, իսկ փաստերին դեմ գնալն անպտուղ գործ է: Հեղինակը փորձել է մարդուն նայել կենդանու` շան աչքերով: Հարցերն ու ոչ այնքան սփոփիչ հետևություններն անխուսափելի են. արդյո՞ք կենդանին երբեմն ավելի բանական չէ, քան մարդը:
2 100 AMDԼևոն Նես – Բալզակ․ Մի շան պատմություն
2 100 AMD -
Լևոն Շահնուր – Ցավեր բռնողը
Պատմվածքների հերոսները ժամանակների և տարածությունների մեջ մոլորված մարդիկ են, որոնք փորձում են հասկանալ իրենց շրջապատող իրականությունը, շերտատել, կեղևազրկել այն: Նետվելով մտածումների ու զգայությունների խավար անդունդը՝ ձգտում են պեղելու լույսը: Փորձում են հասնել ու ճանաչել կեցության խորքերը, հասկանալ իրականության ու մտածումների գաղտնի խորհուրդները, սակայն էլ ավելի են խճճվում հիվանդ բառերի ու իրականությունը նկարագրող սահմանափակ հասկացությունների մեջ:
2 400 AMDԼևոն Շահնուր – Ցավեր բռնողը
2 400 AMD -
Լևոն Շանթ
Լևոն Շանթի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
2 100 AMDԼևոն Շանթ
2 100 AMD -
Լիզ Փիշըն – Թոմ Գեյթսի սքանչափայլ աշխարհը
Թոմ Գեյթսը` հնարամիտ ու չարաճճի դպրոցականը, ցանկանում է տոմսեր ձեռք բերել իր սիրած խմբի համերգին ներկա լինելու համար: Բայց ուղղակի պատմելու բան չէ, թե ինչ փորձանքներ է բերում իր գլխին մինչև համերգին հասնելը: Գիրքը լի է բազմապիսի ձեռագիր խզբզոցներով ու ծաղրանկարներով, որոնց միջոցով Թոմը ներկայացնում է իր չարաճճի առօրյան ու իրեն շրջապատող մարդկանց։
2 600 AMD -
Լիլիթ Ալթունյան – Երաժիշտ հրեշը
Անտառում մի երաժիշտ հրեշ կար, որ շատ էր սիրում սրինգ նվագել. նստում էր անտառի մի անկյունում ու սիրուն մեղեդիներ նվագում: Մի օր էլ որոշում է քաղաքում ելույթ ունենալ. սրինգն առնում ու ճանապարհ է ընկնում քաղաք: Պարզվում է՝ համերգասրահի դուռը նրա գլխից փոքր է, բայց դա չի շփոթեցնում մեր սրնգահարին… Նա ի վերջո ելքը գտնում է:
3 200 AMDԼիլիթ Ալթունյան – Երաժիշտ հրեշը
3 200 AMD -
Լիլիթ Ալթունյան – Կապույտ աղվեսը
Եթե ամռանն այցելեք անտառ, ապա մութն ընկնելուն պես անպայման կհանդիպեք կապույտ աղվեսիկին: Նրան անմիջապես կճանաչեք. չէ՞ որ աղվեսիկը կապույտ է: Նա շրջել է հեռավոր անտառներով՝ երազելով գտնել իր կապույտ անտառը. տեսել է աշնան անձրևի կաթոցը, ձմռան ձյունե ծածկոցն ու գարնանային ծաղիկներ: Իսկ մի օր, երբ մութն արդեն ընկնում էր…
3 000 AMDԼիլիթ Ալթունյան – Կապույտ աղվեսը
3 000 AMD -
Լիլիթ Հակոբյան – Թելեթրիփ
«Թելեթրիփ» մանկական վիպակը յոթ համաստեղություն այն կողմ ծվարած մոլորակի, այնտեղի բնակիչների ու հատկապես մի աղջկա ու նրա տատիկ–պապիկի մասին է: Թելեթրիփում կյանքն այլ է, ժամանակային չափումները այլ են: Թելեթրիփցիները ուշիուշով հետևում են Երկիր մոլորակի անցուդարձին ու երբեմն–երբեմն հատուկ առաքելությամբ գալիս են մեր մոլորակ:
3 200 AMDԼիլիթ Հակոբյան – Թելեթրիփ
3 200 AMD -