-
1 300 AMD
-
Մաքսիմ Գորկի – Երկեր
«Համաշխարհային գրականություն» մատենաշարով հրատարակված հերթական գիրքն ընդգրկում է Մ. Գորկու մի շարք ստեղծագործություններ, որոնք ներառված են հանրակրթական դպրոցի և բուհերի ուսումնական և ուսումնաօժանդակ ծրագրերում:
1 900 AMDՄաքսիմ Գորկի – Երկեր
1 900 AMD -
-
Մեծերը ամենամեծի մասին (Վերնատան անդամները Թումանյանին)
Դարասկզբի հայ գեղարվեստական մշակույթի կենտրոնական դեմքը Թումանյանն էր: Նրա հյուրընկալ տանը լինում էին այդ մշակույթի գրեթե բոլոր աչքի ընկնող գործիչները: Բայց Վերնատուն գրական խմբավորման անդամները միայն վեցն էին` Ղազարոս Աղայանը, Հովհաննես Թումանյանը, Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը, Ավետիք Իսահակյանը և Դերենիկ Դեմիրճյանը:
900 AMD -
-
Միսաք Մեծարենց
«Իմ գրադարանը» մատենաշարով լույս է տեսնում Միսաք Մեծարենցի բանաստեղծությունների ժողովածուն: Դրանում տեղ են գտել բանաստեղծի «Բաբախումներ», «Ծիածան», «Նոր տաղեր» շարքի և այլ քնարական բանաստեղծություններ, ինչպես նաև «Ինքնադատության փորձ մը «Ծիածան»-ին առիթով» գրական-քննադատական հոդվածը: Մեծարենցի հերոսը մեծ մարդասեր է, լի է բնության ու կյանքի կարոտով, նա երազում է արդարության ու ներդաշնակ աշխարհի մասին: Մեծարենցը գովերգում և աստվածացնում է բնությունը: Նա բնության պատկերների խորունկ յուրացման միջոցով հիանալիորեն մեկնաբանում է մարդու և բնության փոխհարաբերությունը:
1 700 AMDՄիսաք Մեծարենց
1 700 AMD -
Միքայել Նալբանդյան
Միքայել Նալբանդյանի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
1 600 AMDՄիքայել Նալբանդյան
1 600 AMD -
-
Մուրացան․ Հատոր 1
«Իմ գրադարանը» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպը: Այս վեպը Մուրացանի ռոմանտիկական պատմափիլիսոփայության համապարփակ մարմնավորումն է: Վեպում Հայոց Բագրատունի թագավորների ժամանակաշրջանի իրադարձություններն են նկարագրվում: Պետականության և ազգային հարցերին զուգահեռ Մուրացանը խորությամբ ներկայացնում է Աշոտ Երկաթ թագավորի՝ որպես պետական անձի և անձնական երջանկության ձգտող հասարակ մահկանացուի մեջ սիրո ու պատասխանատվության զգացումների պայքարը, թագավորի խորը ողբերգությունը:
2 800 AMDՄուրացան․ Հատոր 1
2 800 AMD -
Մուրացան․ Հատոր 2
«Իմ գրադարանը» մատենաշարի սույն հատորով լույս են տեսնում Մուրացանի «Հասարակաց որդեգիրը», «Անդրեաս երեց» և «Խորհրդավոր միանձնուհի» վեպերը: «Անդրեաս երեց» վեպում ներկայացվում է 17-րդ դարի Հայաստանը՝ պարսկական տիրապետության ժամանակաշրջանում: Գլխավոր հերոսը՝ Անդրեաս երեցը նահատակվում է հանուն հայրենիքի և հայադավան եկեղեցու: «Խորհրդավոր միանձնուհի» վեպը ռոմանտիկական իդեալներով տարված միանձնուհու պատմությունն է, ով ձգտում է սոցիալական բարեփոխման ու տոպիստական իր գաղափարներով փոխել ու զարգացնել իր ազգը:
2 000 AMDՄուրացան․ Հատոր 2
2 000 AMD