-
Ջեյմս Մեթյու Բարրի – Փիթրը և Վենդին
Փիթրը և Վենդին (1911 թ.) Ջ. Մ. Բարրիի ամենանշանավոր երկն է։ Վերջինս նախ գրվել է որպես պիես (1906 թ.) և բեմադրվել լոնդոնյան՝ Յորքի դուքսի թատրոնում՝ունենալով աղմկալից հաջողություն: Պատահական չէ, որ վիպակն առանձնանում է նուրբ թատերայնությամբ և երկխոսությունների բացառիկ մշակվածությամբ:
2 200 AMDՋեյմս Մեթյու Բարրի – Փիթրը և Վենդին
2 200 AMD -
Ջեյմս Մեթյու Բարրի – Փիթր Փենը Քենսինգթոնի այգիներում
Ջ.Մ. Բարրին մանկական գրականության ամենակատարյալ և հուզիչ կերպարներից մեկի` Փիթր Փենի գրական կնքահայրն է: Անմայր ու տնանկ տղայի կյանքը հեղինակը վերածում է հրաշապատում զրույցի` փոքրիկ ընթերցողի համար հմտորեն հյուսելով երազային ու լուսավոր մի պատմություն, որ գրվել է վաղուց` ուրախ ու տխուր տարիներ առաջ, մեզանից հեռու մի աշխարհում…
2 000 AMD -
Ջաննի Ռոդարի – Երկնագույն նետը
Ըստ իտալական լեգենդի՝ ամեն տարի՝ Աստվածահայտնության տոնին, Բեֆանան տնետուն է շրջում և երեխաներին նվերներ բաժանում:
Ջաննի Ռոդարիի այս գողտրիկ պատմության մեջ պառավ Բեֆանան խաղալիքների փոքրիկ խանութ ունի: Խաղալիքները, ցուցափեղկին կանգնած, հետևում են ձյունապատ փողոցի անցուդարձին՝ հնազանդ իրենց «լարովի» ճակատագրին ու խանութի քմահաճ տիրուհու կամքին: Սակայն հայտնության գիշերը նրանք կենդանություն են առնում, նստում «Երկնագույն նետ» անունով հրաշալի գնացքը և որոշում իրենք իրենց նվիրել այն երեխաներին, որոնց խեղճ ծնողները չեն կարող զավակների համար նվերներ գնել: Երկնագույն նետի ուղևորները դառնում են սիրո, անձնազոհության և համերաշխության հրաշալի օրինակ փոքրիկ ընթերցողների համար:2 300 AMDՋաննի Ռոդարի – Երկնագույն նետը
2 300 AMD -
Ջ. Ք. Ռոուլինգ – Գերբնական գազաններ, և որտեղ են նրանք բնակվում
Այս ուշագրավ հատորյակը ստեղծվել է «հեղինակի»` Նյութ Սքամանդերի ուղևորությունների և տարիների հետազոտությունների արդյունքում: Գրքում նկարագրվում են ութսունհինգ արարածների սննդակարգը, բազմացումը և անհրաժեշտության դեպքում նրանցից պաշտպանվելու հնարավոր եղա նակները:
2 500 AMD -
Ուիլյամ Շեքսպիր – Պատմություններ Շեքսպիրից
«Պատմություններ Շեքսպիրից» շարքը ներկայացնում է «Ռոմեո և Ջուլիետ», «Ամռան գիշերվա երազ», «Փոթորիկը», «Մակբեթ» գրքերը: Ուիլյամ Շեքսպիրի երկերի պարզ վերապատումները, գողտրիկ նկարազարդումների հետ միահյուսվելով, մեծ գրողի գործերին նոր կյանք են հաղորդում: Հետաքրքիր, արտասովոր այս զրույցներն անպատճառ կգերեն պատանի ընթերցողի երևակայությունը:
7 000 AMD -
Ուիլյամ Շեքսպիր – Փոթորիկը․ Պատմություններ Շեքսպիրից
Սարսափելի փոթորիկը քշում է նավը հեռավոր ու ամայի մի կղզի… Բայց փոթորիկը Պրոսպերոյի խորամանկ ծրագրի մի մասն է: Նա ցանկանում է վրեժ լուծել եղբորից: “Փոթորիկը” կախարդանքով համեմված պատմություն է սիրո և ընտանեկան թշնամանքի մասին:
1 800 AMD -
Ուիլյամ Շեքսպիր – Ռոմեո և Ջուլիետ․ Պատմություններ Շեքսպիրից
Ռոմեոն և Ջուլիետը չպետք է սիրեին իրար. նրանց ընտանիքները հին թշնամիներ էին, և հանդիպելն անգամ արգելված էր: Բայց տարաբախտ սիրահարներն անկարող են իրարից բաժան ապրել և միանալու համար անում են ամեն բան…
1 800 AMD -
Ուիլյամ Շեքսպիր – Մակբեթ․ Պատմություններ Շեքսպիրից
Երեք վհուկներ գուշակում են, որ Մակբեթը դառնալու է Շոտլանդիայի թագավոր, բայց հետո կորցնելու է գահը: Առաջին գուշակությունը շուտով կատարվում է… Բայց ի՞նչ ճակատագիր է սպասվում Մակբեթին և նրա տիկնոջը փառասիրության, իշխանության ու խաբեության մասին պատմող այս զրույցում:
1 800 AMD -
Ուիլյամ Շեքսպիր – Ամռան գիշերվա երազ․ Պատմություններ Շեքսպիրից
Չորս սիրահարված աթենացիներ մոլորվում են փերիների թագավորի կախարդված անտառում և որոշում գիշերել այնտեղ: Հրաշքներով, մոգական թուրմերով, զվարթ ու չարաճճի ոգիներով հարուստ այս ուրախ պատմությունը կարող է կախարդել ընթերցողին:
1 800 AMD -
Նունե Սարգսյան – Կախարդական կոճակներ
Սադափ Դարզին տասը տարեկան էր։ Նա ուներ երկար շագանակագույն մազեր և մեծ շագանակագույն աչքեր։ Սադափն ապրում էր իր մայրիկի հետ Մայրաքաղաքում` մի փոքր տան մեջ։ Սակայն ցուրտ ձմռան հետ քաղաք են թափանցում խնդիրներ չար Վաշիվոշի, վհուկների և կախարդների պատճառով։ Հեքիաթի անվախ հերոսուհին որոշում է լուծել այդ խնդիրները։ Եվ սկսվում են նրա փորձություններով լի արկածները…
4 000 AMDՆունե Սարգսյան – Կախարդական կոճակներ
4 000 AMD -
Նիշինո Ակիհիրո – Փուփելը ծխնելույզների քաղաքից
Ծխնելույզների քաղաքը շրջափակված է 4000 մետր բարձրություն ունեցող պատով: Քաղաքում այնքան շատ են ծխնելույզները, որ օդը մշտապես աղտոտված է, և բնակիչներից ոչ մեկը երբևէ չի տեսել կապույտ երկինքը: Հելոուինի գիշերը առաքիչը կորցնում է մի սիրտ, որ պետք է հասցներ տիրոջը: Նա չի կարողանում գտնել սիրտը… Սիրտը շարունակում է բաբախել այնտեղ, որտեղ կորել է՝ ծխնելույզների քաղաքում:
4 400 AMD -
Յոհաննա Սփիրի – Հայդի
Յոհաննա Սփիրիի «Հայդի» վիպակը շվեյցարական մանկագրության ամենահայտնի երկն է: Վեպի հերոսուհին՝ Հայդին, որբուկ է, ապրում է պապի ու իր ժիր այծիկների հետ շվեյցարական Ալպերում ծվարած մի գյուղակում, որտեղ կյանքն ամենօրյա տոն է հիշեցնում, իսկ կրակին խորոված ոսկեգույն պանիրն ու այծի թարմ կաթը՝ թագավորական վայելք: Սակայն աղջիկը ստիպված է հրաժեշտ տալ գյուղին, որպեսզի նոր կյանք սկսի Ֆրանկֆուրտում:
2 500 AMDՅոհաննա Սփիրի – Հայդի
2 500 AMD