-
-
-
-
Օթար Ճիլաձե – Ճանապարհով գնում է մի մարդ
Վրացի հանրահայտ արձակագիր Օթար Ճիլաձեի «Ճանապարհով գնում էր մի մարդ» վեպն առաջին հայացքից հին հունական դիցաբանության հանրահայտ սյուժեների չափազանց տեղայնացված մշակում է: Այնինչ խորքում վեպը հայրենիքի ու հայրենիքի կարոտի խորունկ ընդհանրացում է ՝ հուզական տպավորիչ շեշտադրումներով:
5 500 AMDՕթար Ճիլաձե – Ճանապարհով գնում է մի մարդ
5 500 AMD -
Քրիստոֆ Ռանսմայր – Վերջին աշխարհը
Գերժամանակակից առասպելապատում՝ անցյալի մեջ ներկայի սաղմերը տեսանելու փորձ: Պատմություն հռոմեացի բանաստեղծ Օվիդիուսի և նրա այրված գլուխգործոցի որոնումների մասին: Կերպափոխված տեղանքում խաղարկվող հոռետեսիլք, որում հին աշխարհը հանդիպում է ժամանակակից կյանքին:
4 500 AMDՔրիստոֆ Ռանսմայր – Վերջին աշխարհը
4 500 AMD -
-
-
Վլադիմիր Նաբոկով – Լոլիտա
Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտան»՝ անչափահաս աղջկա հանդեպ հասուն տղամարդուն համակած ամենակուլ ճակատագրական կրքի այս հուզախռով պատմությունը, բոլոր ժամանակների ամենաաղմկահարույց գրքերից մեկի համբավն ունի:
8 900 AMDՎլադիմիր Նաբոկով – Լոլիտա
8 900 AMD -
-
Վիլյամ Սարոյան – Հայրիկ, դու խենթ ես
«Հայրիկ, դու խենթ ես» վիպակը (1957), որ ներկայացվում է վերանայված թարգմանությամբ, Ուիլյամ Սարոյանի գրական ժառանգության մարգարիտներից մեկն է: Տասնամյա տղայի պատումը, միահյուսվելով գրող հոր հետ ծավալվող խորունկ զրույցներին, այս լուսավոր ու իմաստուն գործը դարձնում է կյանքի և աշխարհի տիպիկ սարոյանական մանրակերտ, ըստ էության՝ սեղանի գիրք ամեն տարիքի ընթերցողի համար:
2 650 AMDՎիլյամ Սարոյան – Հայրիկ, դու խենթ ես
2 650 AMD -
-
Սթիվեն Քինգ – Միզերի
«Միզերին» Սթիվեն Քինգի լավագույն հոգեբանական սարսափ վեպերից է, որի հերոս Փոլ Շելդոնը ճանաչում վայելող վիպասան է։ Փոլի խանդավառ երկրպագու Էննի Ուիլքսը ավտովթարից հետո նրան դուրս է բերում ջախջախված մեքենայից և տանում մեկուսի վայրում գտնվող իր առանձնատուն։ Այնտեղ հավատարիմ ընթերցողը դառնում է ոչ միայն Փոլի փրկիչը, այլև բանտապահն ու խոշտանգողը։
4 000 AMDՍթիվեն Քինգ – Միզերի
4 000 AMD