-
-
Մեր ներսի հայը
Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցի առթիվ կազմված այս ժողովածուն ընդգրկում է Թուրքիայում ճանաչված 35 մտավորականի գործեր, որոնց հեղինակները ոչ միայն ընդունում են Եղեռնի փաստը, այլև փորձում գտնել իրենց «ներսի հային» ամենատարբեր ժանրերի միջոցով՝ կարճ արձակից մինչև պոեզիա, հրապարակախոսությունից մինչև հուշագրություն: Գիրքն իր գաղափարով և ընդգրկմամբ բացառիկ է, կազմվել է հայտնի գրող և թարգմանիչ Յիղիթ Բեների նախաձեռնությամբ և հրատարակվել Թուրքիայի խոշորագույն հրատարակչություններից մեկի՝ «Ջան»-ի կողմից:
3 650 AMDՄեր ներսի հայը
3 650 AMD -
Միգել դե Ունամունո – Մառախուղը
Իսպանական դասական արձակի վարպետ Միգել դե Ունամունոն «Մառախուղը» վեպում մի կողմից՝ շարունակում է եվրոպական փիլիսոփայական արձակի ավանդույթները, մյուս կողմից՝ փորձում է վերստեղծել ավանդական վեպի կառուցման սկզբունքները:
4 000 AMDՄիգել դե Ունամունո – Մառախուղը
4 000 AMD -
Միլան Կունդերա – Կեցության անտանելի թեթևությունը
«Կեցության անտանելի թեթևությունը» Միլան Կունդերայի ամենահայտնի վեպն է, որ խորհրդանշում է նաև XX դարի վեպի որակական նոր մակարդակը: Վեպը սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրականացման դժվարությանը:
4 500 AMD -
Միլթոն Ֆրիդմեն – Կապիտալիզմ և ազատություն
Ինչպե՞ս օգուտ քաղել կառավարության խոստումներից՝ միաժամանակ խուսափելով անհատի ազատությանը սպառնացող վտանգներից։ Այս դասական գրքում Միլթոն Ֆրիդմենը շարադրում է տնտեսագիտության չափազանց ազդեցիկ մի փիլիսոփայություն, որի համաձայն մրցակցային կապիտալիզմը տնտեսական ազատության հասնելու միջոց է և քաղաքական ազատության անհրաժեշտ պայման:
4 000 AMD -
Միլոռադ Պավիչ – Վերջին սերը Կոստանդնուպոլսում
Միլոռադ Պավիչի ամենահայտնի գործերից մեկը՝ «Վերջին սերը Կոստանդնուպոլսում» վեպը (1994), բալկանյան մոգական ռեալիզմի շնչով գրված պատում է նապոլեոնյան պատերազմների դարաշրջանում երկու հակամարտ սերբ գերդաստանի միահյուսվող ճակատագրերի մասին և միաժամանակ սիրո ռոմանտիկ ոդիսական:
4 500 AMD -
Միխայիլ Զիգար – Կրեմլի ամբողջ շքախումբը
Այս գիրքը ներկայացնում է Ռուսաստանի ժամանակակից պատմությունը՝ Վլադիմիր Պուտինի կառավարման շրջանը (2000-15)։ Գրքի հիմքում փաստաթղթեր են, բաց աղբյուրներ ու տասնյակ բացառիկ հարցազրույցներ։ Մեկտեղված փաստերի, իրադարձությունների, ինտրիգների ու հերոսների կարծիքների շնորհիվ լիարժեք է դառնում Կրեմլի ներքին կյանքի պատկերը, պարզ է դառնում Վլադիմիր Պուտինի կառավարման տրամաբանությունը։
5 000 AMDՄիխայիլ Զիգար – Կրեմլի ամբողջ շքախումբը
5 000 AMD -
-
Մհեր Իսրայելյան – Մեն ու միակ մոլորակ
Մհեր Իսրայելյանի «Մեն ու միակ մոլորակ» ժողովածուի պատմվածքները մարդու մասին են: Պարզապես մարդու, որ ծնվում է ու մեռնում, որ ծիծաղում է և լաց լինում, որ ճաշակում է պատերազմի դառնահամն ու ըմբոշխնում խաղաղության բերկրանքը: Հայաստանը սիրո կարոտ մեր փոքր հայրենիքն է, Երկիր մոլորակը`մեծ հայրենիքը: Մարդկությանը միավորում է խաղաղ ու իմաստալից ապրելու երազանքը`այն մեն ու միակի վրա, որ պտտվում և դեռ երկար շարունակելու է պտտվել:
2 700 AMDՄհեր Իսրայելյան – Մեն ու միակ մոլորակ
2 700 AMD -
-
-
Յան-Վերներ Մյուլլեր – Ինչ է պոպուլիզմը
Դոնալդ Թրամփ (ԱՄՆ), Մարիե Լը Պեն (Ֆրանսիա), Ալեքսիս Ցիպրաս (Հունաստան), Վիկտոր Օրբան (Հունգարիա), Բեպպե Գրիլլո (Իտալիա), Ռեջեփ Թայիբ Էրդողան (Թուրքիա). պոպուլիստ քաղաքական գործիչներն այսօր եկել են կամ գալիս են իշխանության։ Իսկ ի՞նչ է իրականում պոպուլիզմը, և ովքե՞ր են պոպուլիստները։ Պոպուլիզմը մարդկանց մոտեցնո՞ւմ է իշխանությանը, թե՞ իրականում վտանգում է ժողովրդավարությունը։
4 000 AMDՅան-Վերներ Մյուլլեր – Ինչ է պոպուլիզմը
4 000 AMD