Ընդհանուր 10 500 AMD
-
Նիլ Ֆերգյուսոն – Հրապարակն ու Աշտարակը
21-րդ դարը հայտարարվել է Ցանցերի դար։ Այս գրքում Նիլ Ֆերգյուսոնը փաստարկում է, որ ցանցերը միշտ են եղել մեզ հետ՝ ուղեղի կառուցվածքից մինչեւ կերակրաշղթա, տոհմածառից մինչեւ մասոններ։ Բարձր աշտարակներում տեղավորված հիերարխիաները պատմության ընթացքում հաստատում էին իրենց իշխանությունը, սակայն իրական իշխանությունը հաճախ ներքեւում տարածվող քաղաքի հրապարակում էր։
6 000 AMDՆիլ Ֆերգյուսոն – Հրապարակն ու Աշտարակը
6 000 AMD -
Նիլ Ֆերգյուսոն – Մեծ անկում
Ինչո՞ւ են հարուստ երկրներն անկում ապրում։ Դրա նախանշաններն այսօր ամենուր են. տնտեսական աճի դանդաղում, կործանարար պարտքեր, աճող անհավասարություն, ծերացող բնակչություն, հակասոցիալական վարք։ Բայց հատկապես ի՞նչն է սխալ։ «Մեծ անկում» գրքում Նիլ Ֆերգյուսոնը բացատրում է, որ արևմտյան ինստիտուտները՝ բարդ համակարգերը, որոնցում հասարակությունը կարող է ծաղկել կամ կործանվել, այսօր քայքայվում են։
4 000 AMD4 800 AMDՆիլ Ֆերգյուսոն – Մեծ անկում
4 000 AMD4 800 AMD -
-
Նյումեգ – 100 Մոնոլոգ
Newmag-ի 100 մոնոլոգները մի քանի սերնդի հետաքրքիր ներկայացուցիչների փսիխոգենեզի ցուցիչներ են, որոնք ուղեկցվում են սև-սպիտակ լուսանկարներով: Այդ ֆոտոները զերծ են գունային խաբկանքից և մեր հերոսներին պատկերում են իրենց բնական հոգեվիճակում: Լուսանկարներն արվել են ըստ գործող անձանց խոստովանության տարեթվերի և այս գրքում չեն փոխարինվել նորերով:
Նպատակը մեկն է. մեր ժամանակների հերոսներին պատկերել՝ պահպանելով իրենց ապրած օրերի դիմագիծը, ոչ հեռավոր անցյալին բնորոշ խոհերն ու հասարակական այն դերը, որը նրանք ստանձնել էին Newmag-ի համարներում հայտնվելու շրջանում: Ահա ինչու յուրաքանչյու մոնոլոգի կողքին արձանագրված են Newmag-ի համարը, ամիսը, ամսաթիվը: Բարի գալուստ անցյալ, բարի գալուստ 100 պարզ անհատականության բարդ ներաշխարհ:4 000 AMD4 800 AMDՆյումեգ – 100 Մոնոլոգ
4 000 AMD4 800 AMD -
Նորվեգական տարեցույց. շաբաթական տաղեր
Նորվեգական քնարերգության փառահեղ էջերից ծաղկաքաղ արված և տարվա շաբաթների կուռ հաջորդականությամբ ներդաշնակված «Նորվեգական տարեցույց- շաբաթական տաղեր» ընտրանին իր մեջ ընդգրկում է սկանդինավյան աշխարհին բնորոշ հուզառատ ու դյութիչ, իսկ երբեմն իմպրեսիոնիզմով ու ռեալիզմով պարուրված բանաստեղծություններ: Հայ ընթերցողին առաջին անգամ ներկայացվող այս գրքում տեղ են գտել գրական և նորվեգերեն բնագրերից արևելահայերեն թարգմանված 52 գողտրիկ պատառիկներ և այն լույս աշխարհ բերած հեղինակների համառոտ կենսագրականները:
2 650 AMDՆորվեգական տարեցույց. շաբաթական տաղեր
2 650 AMD -
Շառլ Ազնավուր – Վերջին դուռը
Այս գրքում մեծ շանսոնիեն խոսում է ամենապոպուլյար հարցերի մասին։ Ինչու է ժամանակակից արվեստն այդքան կանխատեսելի, հեռուստատեսությունը՝ մակերեսային, շոու բիզնեսը՝ գռեհիկ։ Ինչպես վերաբերվել ձեզ առնչվող հրապարակումներին, որոնք հայտնվում են դեղին մամուլում և ֆեյք լուրերի հոսքում։ Եվ երբ ու որ տարիքում վերջ տալ վատ սովորություններին։ Արվեստ, ամերիկյան մշակույթի պատճենում և քաղաքականություն։ Ազնավուրը պատմում է, թե ինչպես է քվեարկել ընտրություններում, արձագանքել իր մահվան մասին կեղծ լուրերին, ծանոթացել իր կեղծ ազգականների հետ, առաջին անգամ նստել նախագահական օդանավ ու աշխատել դեսպանի պաշտոնում։ Եվ վերջապես հենց այս գրքում առաջին ու վերջին անգամ պատասխանում է հարցին. «Դուք Ձեզ ավելի շատ ֆրանսիացի՞ եք զգում, թե՞ հայ»։
4 000 AMD4 800 AMDՇառլ Ազնավուր – Վերջին դուռը
4 000 AMD4 800 AMD -
Շիրվանզադե – Պատվի համար
Շիրվանզադեի «Պատվի համար» դրաման հայ գրականության անմահ արժեքներից է: Գրված լինելով 1905 թվականին՝ այն առ այսօր շարունակում է բեմադրվել ու ընթերցվել, որովհետև դրամայում բարձրացված խնդիրները, պատկերված հարաբերություններն ու կերպարները, որոշակի փոփոխությունների ենթարկվելով, այնուամենայնիվ, դեռևս իշխող են ժամանակակից հասարակությունների մեջ:
2 200 AMDՇիրվանզադե – Պատվի համար
2 200 AMD -