-
-
-
Գաբրիել Գարսիա Մարկես – Սերը խոլերայի ժամանակ
Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը խոլերայի ժամանակ» վեպն անվերապահ և անմնացորդ սիրո մասին պատմող ցնցող պատմություն է՝ սեր, որն ունակ է հաղթահարելու ամեն ինչ՝ ժամանակ ու տարածություն, կյանքի դժվարություններ ու նյութապաշտություն, մարդկային հոգու անկատարություն ու հուսահատություն: Ֆերմինա Դասան մերժում է Ֆլորենտինո Արիսայի պատանեկան սերն ու երազանքները և ամուսնանում խոլերայի դեմ ակտիվ պայքարող բժիշկ Խուվենալ Ուրբինոյի հետ, որը, ի տարբերություն զգայական և զգացմունքային Ֆլորենտինո Արիսայի, չափազանց զուսպ է և հավասարակշռված:
4 500 AMD -
Աննա Բիկովա – Ինքնուրույն երեխա կամ ինչպես դառնալ Թամբալ Մամա
«Ես թամբալ մամա եմ» հոդվածը տպագրվել է մի քանի տարի առաջ, ու մինչ օրս պտտվում է համացանցում: Այն շրջել է ծնողական բոլոր հայտնի ֆորումներում, բուռն քննարկումների ու վեճերի առիթ է դարձել: Պարզվում է՝ այսօր շատերին է անհանգստացնում երեխաների ինքնուրույնության ու երիտասարդ սերնդի ինֆանտիլության խնդիրը:
4 500 AMD -
-
Միլան Կունդերա – Կեցության անտանելի թեթևությունը
«Կեցության անտանելի թեթևությունը» Միլան Կունդերայի ամենահայտնի վեպն է, որ խորհրդանշում է նաև XX դարի վեպի որակական նոր մակարդակը: Վեպը սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրականացման դժվարությանը:
4 500 AMD -
Բուրհան Սյոնմեզ – Ախ, Ստամբուլ, Ստամբուլ
Վեպը 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո Ստամբուլում մի բանտախցում բանտարկվածների ու նրանց պատմությունների մասին է: Ժամանակը անցկացնելու համար նրանք միմյանց պատմություններ են պատմում՝ իրական և երևակայական:
4 500 AMDԲուրհան Սյոնմեզ – Ախ, Ստամբուլ, Ստամբուլ
4 500 AMD -
Մարիզ Կոնդե – Մանգրովյան անտառներն անցնելով
Ռիվիերա օ Սելում՝ անտառների խորքում, գիշերը մեռյալի են հսկում՝ մի մարդու, որը մի քանի տարի առաջ է հայտնվել, և որի մասին շատ բան չգիտեն: Կուբացի՞ է: Կոլումբիացի՞: Դասալի՞ք է եղել: Ինչու՞ է Գվադելուպա եկել: Պատասխանները պարզ չեն:
4 500 AMD -
Ուիլյամ Սարոյան – Ռոք Վագրամ
«Ռոք Վագրամ» վեպը (1951), որն առաջին անգամ է հրատարակվում արևելահայերեն թարգմանությամբ, ներկայացնում է մի նոր, ծանոթ ու անծանոթ Սարոյանի: Բարմենից հոլիվուդյան աստղի մակարդակի հասած ամերիկահայ տղայի պատմության մեջ ինքնության որոնման, սփյուռքահայի երկփեղկված գիտակցության, ընտանեկան կապերի, փլուզված անձնական կյանքի սարոյանական մոտիվները համատեղվել են տրտում իմաստունի դառնագին մտորումներով, թեև հումորի աննման զգացումը, հրաշալի խենթությունն ու իսկական քրիստոնեայի մարդկայնությունը չեն լքել հեղինակին: «Ռոք Վագրամը» յուրօրինակ գործ է թե՛ բովանդակությամբ, թե՛ ձևով ու կառուցվածքով, որքան սպասելի, նույնքան էլ անսպասելի Սարոյան:
4 500 AMDՈւիլյամ Սարոյան – Ռոք Վագրամ
4 500 AMD -
Եղիշե Չարենց – Ընտիր երկեր չորս հատորով. Հատոր Գ
Չարենցի «Ընտիր երկեր» ժողովածուի երրորդ հատորն ընդգրկում է նրա անտիպ ժառանգության գեղարվեստական մասը, ինչը հրատարակվել է «Անտիպ և չհավաքված երկեր» (1983, կազմող՝ Անահիտ Չարենց), «Նորահայտ էջեր» (1996, կազմող՝ Դավիթ Գասպարյան) գրքերում, նաև գործեր Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Մատենադարանի նոր ձեռքբերումներից: Բնագրերը համեմատվել են ինքնագրերի հետ և արվել ուղղումներ: Գրքում տեղ են գտել նաև Չարենցի օրագրերը և «De profundis» գրառումը:
4 500 AMD -
Դավիդ Ունգեր – Մտահղացողը
Գվատեմալացի անգլալեզու գրող Դավիդ Ունգերի «Մտահղացողը» վեպը, որ լույս է տեսել 2016 թվականին, Գվատեմալայի ժամանակակից իրականության մասին է:
4 600 AMDԴավիդ Ունգեր – Մտահղացողը
4 600 AMD