-
Աննա Ազբեկյան – Կորիր ինձ հետ
Աննա Ազբեկյանի նովելները հրապարակվել են Հայաստանի գրական մամուլում : Մի քանի նովելներ թարգմանվել և հրապարակվել են ֆրանսերենով: Հայաստանում առանձին գրքով ներկայանում է առաջին անգամ:
1 150 AMDԱննա Ազբեկյան – Կորիր ինձ հետ
1 150 AMD -
Աննա Բիկովա – Ինքնուրույն երեխա կամ ինչպես դառնալ Թամբալ Մամա
«Ես թամբալ մամա եմ» հոդվածը տպագրվել է մի քանի տարի առաջ, ու մինչ օրս պտտվում է համացանցում: Այն շրջել է ծնողական բոլոր հայտնի ֆորումներում, բուռն քննարկումների ու վեճերի առիթ է դարձել: Պարզվում է՝ այսօր շատերին է անհանգստացնում երեխաների ինքնուրույնության ու երիտասարդ սերնդի ինֆանտիլության խնդիրը:
4 500 AMD -
Անրի Թրուայա – Աննա Պրեդայ
Անրի Թրուայայի «Աննա Պրեդայ» վեպը անանձնականության պատմություն է, որ կամա թե ակամա՝ վերածվում է յուրօրինակ բռնակալության: Աննայի կյանքի կարևոր մարդիկ թույլ են ու խոցելի, և նա համառ ջանքեր է գործադրում նրանց իրենց սովորականությունից դուրս բերելու համար: Բայց արդյոք ճի՞շտ է պարտադրել գործողություններ, որոնք չեն համապատասխանում նրանց կարողություններին:
3 700 AMDԱնրի Թրուայա – Աննա Պրեդայ
3 700 AMD -
Անցյալի անվեհեր ռազմիկները
«Ոսկե հատույթ» մատենաշարը ներկայացնում է աշխարհը կլանած վտանգներն ու ճակատամարտերը, արկածներն ու գաղտնիքները, առասպելներն ու լեգենդները, հերոսություններն ու չարագործությունները։ Այս շարքի հերոսներն անվեհեր զինվորներ են, խորհրդավոր անծանոթներ, հետազոտողներ, անխոնջ արկածներ որոնողներ և առաջամարտիկներ։
6 300 AMDԱնցյալի անվեհեր ռազմիկները
6 300 AMD -
Աշխարհի զարմանահրաշ թռչունները
Բազմազան ու անսովոր է թռչնաշխարհը. այնտեղ հանդիպում են ծովահենների և ավազակների կարողություններով օժտված թռչուններ կամ այնպիսիք, որոնք մուկ են ձևանում կամ կարող են վազել ջրի վրայով, զարմանալի շինություններ կառուցել, նմանակել օձերին կամ խխունջի պես կպչել ծառերին:
6 300 AMDԱշխարհի զարմանահրաշ թռչունները
6 300 AMD -
Արմեն Պետրոսյան – Հայը և աշխարհը
Գիրքը էսսեների ժողովածու է, որտեղ երբեմն լուրջ, երբեմն հումորով քննարկվում է ժամանակակից հայաստանցի հայի կերպարը, նրա հարաբերություններն ազգակիցների, օտարների և ողջ տիեզերքի հետ, անցյալի ու ներկայի նկատմամբ ունեցած վերաբերմունքը և ապագայի իրատեսական կամ ֆանտաստիկ հնարավորությունները:
3 000 AMDԱրմեն Պետրոսյան – Հայը և աշխարհը
3 000 AMD -
-
Բենիտո Պերես Գալդոս – Ալմա
XIX դարի իսպանացի մեծագույն գրող Բենիտո Պերես Գալդոսի այս վեպը (1895) «հոգևոր վեպեր» կոչվող շարքից է: Բարեպաշտության, գթասրտության, առաքինության և հնազանդության տիպար Ալմա-Լոտեմբերգի կոմսուհի Կատալինա դե Արտալը, կորցնելով սիրելի ամուսնուն, որոշում է բարեգործությանը նվիրվել: Դժգոհ լինելով ժամանակի հասարակական կարգից և ազնվական դասից, որին պատկանում է և ինքը, նա միտք է հղանում յուրահատուկ կրոնական-գյուղատնտեսական համայնք ստեղծել և իր նպատակին հասնելու համար համառ պայքարի մեջ է մտնում ազնվական դասի դեմ:
4 500 AMDԲենիտո Պերես Գալդոս – Ալմա
4 500 AMD -
1 850 AMD
-
Բուրհան Սյոնմեզ – Ախ, Ստամբուլ, Ստամբուլ
Վեպը 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո Ստամբուլում մի բանտախցում բանտարկվածների ու նրանց պատմությունների մասին է: Ժամանակը անցկացնելու համար նրանք միմյանց պատմություններ են պատմում՝ իրական և երևակայական:
4 500 AMDԲուրհան Սյոնմեզ – Ախ, Ստամբուլ, Ստամբուլ
4 500 AMD -