-
Ժորժի Ամադու – Դոնա Ֆլորը և իր երկու ամուսինները
Ժորժի Ամադուի «Դոնա Ֆլորը և իր երկու ամուսինները» վեպը բրազիլական իրականության լայն համապատկեր է, որտեղ կենցաղը, բարքերը, սերն ու կիրքը, մարդկային ամենատարբեր հարաբերությունները շաղկապվում են դոնա Ֆլորի երկու ամուսնությունների սյուժետային գծերին:
6 200 AMD -
-
Անցյալի անվեհեր ռազմիկները
«Ոսկե հատույթ» մատենաշարը ներկայացնում է աշխարհը կլանած վտանգներն ու ճակատամարտերը, արկածներն ու գաղտնիքները, առասպելներն ու լեգենդները, հերոսություններն ու չարագործությունները։ Այս շարքի հերոսներն անվեհեր զինվորներ են, խորհրդավոր անծանոթներ, հետազոտողներ, անխոնջ արկածներ որոնողներ և առաջամարտիկներ։
6 300 AMDԱնցյալի անվեհեր ռազմիկները
6 300 AMD -
Աշխարհի զարմանահրաշ թռչունները
Բազմազան ու անսովոր է թռչնաշխարհը. այնտեղ հանդիպում են ծովահենների և ավազակների կարողություններով օժտված թռչուններ կամ այնպիսիք, որոնք մուկ են ձևանում կամ կարող են վազել ջրի վրայով, զարմանալի շինություններ կառուցել, նմանակել օձերին կամ խխունջի պես կպչել ծառերին:
6 300 AMDԱշխարհի զարմանահրաշ թռչունները
6 300 AMD -
Երկիրը և ողջ աշխարհը․ Բացահայտված տիեզերք
Այս գիրքը ճանապարհ է հարթում դեպի անծայրածիր Տիեզերք, պատմում է մոլորակների և արբանյակների, աստղերի ու գիսավորների, գալակտիկաների և սև խոռոչների մասին, ծանոթացնում հեռավոր աշխարհների արտասովոր գեղեցկությանը:
6 300 AMD -
Լեգենդներ․ Ավանդազրույցներ․ Առասպելներ
Այս գիրքը ճանապարհ է հարթում դեպի հնագույն առասպելների կախարդական աշխարհը` ամենակարող աստվածների լեգենդներն ու պատմությունները, փառաբանված հերոսների և ողջ աշխարհի ժողովուրդների չբացահայտված գաղտնիքները:
6 300 AMDԼեգենդներ․ Ավանդազրույցներ․ Առասպելներ
6 300 AMD -
Ռիչարդ Բրենսոն – Երբ կորցրի կուսությունս (Ինքնակենսագրություն)
Սա մեր ժամանակների ամենամեծ բիզնես-հանճարներից մեկի անսովոր, հաճախ հախուռն և տպավորիչ ինքնակենսագրականն է: Առաջին գործը սկսելիս Բրենսոնն ու ընկերները իրենց բնորոշմամբ դեռևս «կույս էին բիզնեսում», և ընկերությունը «Virgin» կոչեցին: Բրենսոնի արկածներով հարուստ ճանապարհը շարունակվում է մինչ օրս, իսկ նրա անցած ուղին կարող է ուսանելի լինել ապագա Բրենսոնների համար:
6 300 AMD -
Ռիչարդ Հ. Թեյլեր – Սխալ վարքագիծ
Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռիչարդ Հ. Թեյլերն իր ողջ կարիերայի ընթացքում ուսումնասիրել է արմատական այն գաղափարը, որ տնտեսագիտության կենտրոնական խաղացողը սխալների հակում ունեցող, կանխատեսելի մարդն է: «Սխալ վարքագիծը» կլանող, հետաքրքրաշարժ պատմություն է ակադեմիական գիտակարգերը վերանայելու և տնտեսագիտության, ինքներս մեր ու աշխարհի վերաբերյալ մեր մտածելակերպի փոփոխության մասին:
6 300 AMDՌիչարդ Հ. Թեյլեր – Սխալ վարքագիծ
6 300 AMD -
Թոմաս Թիգ – 100 հեքիաթ շարքից. 50 հեքիաթ քնից առաջ
Կախարդների, հրաշագործների, արքայազների, արքայադուստրերի և հեքիաթային գազանների պատմությունները մանուկներին կգերեն: Աշխարհի բոլոր կողմերից են այդ պատմությունները և ներառում են ինչպես դասական, այնպես էլ մի քանի պակաս հայտնի գրական գոհարներ: Գրքի վեց թեմատիկ բաժիններն ընտրության մեծ հնարավորություն են ընձեռում, յուրաքանչյուր հեքիաթի համար էլ նշված է կարդալու տևողությունը: Գիրքը ծայրեծայր պատկերազարդված է:
7 000 AMD -
Թոմաս Թիգ – 100 հեքիաթ շարքից. 50 պատմություն արքայադուստրերի մասին
Դասական և նոր հեքիաթների այս հրաշք զարդատուփը քեզ կտանի զարմանահրաշ արքայադուստրերի աշխարհ, ուր գունագեղ նկարազարդումները կկենդանացնեն չքնաղ դշխուհիներին և նրանց սիրելիներին:
7 000 AMD -
Վիկ Փարքեր – 100 աստվածաշնչյան պատմություն. Վերապատմեց Վիկ Փարքերը
Մանուկ ընթերցողների համար նախատեսված հրաշալի նկարազարդումներով այս գիրքը ներառում է Հին և Նոր Կտակարանների ամենահայտնի պատմությունները: Վառ երևակայությամբ վերապատմված պատմությունները մանուկներին կծանոթացնեն աստվածաշնչյան հիմնական իրադարձություններին:
7 000 AMD