-
Ուիլյամ Շեքսպիր – Ամռան գիշերվա երազ․ Պատմություններ Շեքսպիրից
Չորս սիրահարված աթենացիներ մոլորվում են փերիների թագավորի կախարդված անտառում և որոշում գիշերել այնտեղ: Հրաշքներով, մոգական թուրմերով, զվարթ ու չարաճճի ոգիներով հարուստ այս ուրախ պատմությունը կարող է կախարդել ընթերցողին:
1 800 AMD -
Ուիլյամ Շեքսպիր – Մակբեթ․ Պատմություններ Շեքսպիրից
Երեք վհուկներ գուշակում են, որ Մակբեթը դառնալու է Շոտլանդիայի թագավոր, բայց հետո կորցնելու է գահը: Առաջին գուշակությունը շուտով կատարվում է… Բայց ի՞նչ ճակատագիր է սպասվում Մակբեթին և նրա տիկնոջը փառասիրության, իշխանության ու խաբեության մասին պատմող այս զրույցում:
1 800 AMD -
Ուիլյամ Շեքսպիր – Պատմություններ Շեքսպիրից
«Պատմություններ Շեքսպիրից» շարքը ներկայացնում է «Ռոմեո և Ջուլիետ», «Ամռան գիշերվա երազ», «Փոթորիկը», «Մակբեթ» գրքերը: Ուիլյամ Շեքսպիրի երկերի պարզ վերապատումները, գողտրիկ նկարազարդումների հետ միահյուսվելով, մեծ գրողի գործերին նոր կյանք են հաղորդում: Հետաքրքիր, արտասովոր այս զրույցներն անպատճառ կգերեն պատանի ընթերցողի երևակայությունը:
7 000 AMD -
Ուիլյամ Շեքսպիր – Ռոմեո և Ջուլիետ․ Պատմություններ Շեքսպիրից
Ռոմեոն և Ջուլիետը չպետք է սիրեին իրար. նրանց ընտանիքները հին թշնամիներ էին, և հանդիպելն անգամ արգելված էր: Բայց տարաբախտ սիրահարներն անկարող են իրարից բաժան ապրել և միանալու համար անում են ամեն բան…
1 800 AMD -
Ուիլյամ Շեքսպիր – Փոթորիկը․ Պատմություններ Շեքսպիրից
Սարսափելի փոթորիկը քշում է նավը հեռավոր ու ամայի մի կղզի… Բայց փոթորիկը Պրոսպերոյի խորամանկ ծրագրի մի մասն է: Նա ցանկանում է վրեժ լուծել եղբորից: “Փոթորիկը” կախարդանքով համեմված պատմություն է սիրո և ընտանեկան թշնամանքի մասին:
1 800 AMD -
Ուիլյամ Շեքսպիր – Օթելլո
«Համաշխարհային գրականություն» շարքից ներկայացնում ենք Ուիլյամ Շեքսպիրի գլուխգործոցներից մեկը՝ «Օթելլո» ողբերգությունը, որն ընդգրկված է հանրակրթական դպրոցի եւ բուհերի ուսումնական եւ ուսումնաօժանդակ ծրագրերում: Գիրքը նախատեսված է ընթերցողական լայն շրջանակների համար:
2 000 AMDՈւիլյամ Շեքսպիր – Օթելլո
2 000 AMD -
Ուլրիխ Հուբ – Տապանի մոտ ժամը ութին
Աստված էլի դժգոհ է աշխարհից՝ մարդկանցից ու կենդանիներից: Աշխարհն արդեն երկրորդ անգամ ողողվելու է ջրով: Նոյի աղավնին զգուշացնում է բոլորին: Վերջապես գտնում է նաև վերջին երկուսին՝ երկու պինգվինի, և նրանց հանձնում տապանի տոմսերը: Անձրևն արդեն սկսվել է: Պետք է շտապել: Իսկ ճամպրուկները կապող պինգվիններին մի միտք է անհանգստացնում` ինչպես փրկել երրորդ պինգվինին: Երկու տոմս, երեք պինգվին. ինչպե՞ս վարվել: Հավատարիմ ընկերները որոշում են ճամպրուկում իրերի փոխարեն տեղավորել իրենց փոքրիկ ընկերոջը:
2 700 AMDՈւլրիխ Հուբ – Տապանի մոտ ժամը ութին
2 700 AMD -
Ուսուցողական հեքիաթներ
Այս պատկերազարդ ժողովածուի մեջ ներկայացված հեքիաթները կյանքի յուրօրինակ ուղեցույց են երեխաների համար: Դրանցում առկա ուսուցողական մտքերը հիմք են լավ մարդ դառնալու ճանապարհին: Հեքիաթներում կարևորվում են մարդկային այնպիսի առաքինություններ, ինչպիսիք են աշխատասիրությունը, հաստատակամությունը, ազնվությունը, հարգանքը մեծերի նկատմամբ և այլն:
700 AMDՈւսուցողական հեքիաթներ
700 AMD -
Ուրախ հեքիաթներ
Հեքիաթների այս ժողովածուում ներառված են ուրախ պատմություններ տարբեր ժողովուրդների ու հայկական հեքիաթների գանձարանից: Այս հեքիաթները նույնպես ունեն խրատական և ուսուցողական բնույթ, որը, սակայն, մատուցվում է փոքր-ինչ այլ՝ ուրախ երանգներով:
700 AMDՈւրախ հեքիաթներ
700 AMD -
Չաք Փոլընիք – Մարտակումբ
Տրանսգրեսիվ գրականության վառ դրսևորումներից մեկում՝ «Մարտակումբ » վեպում, հերոսը սպառողական հասարակարգի գրված ու չգրված նորմերի մեջ նախամարդու կենսական բնազդներն ու մրցակցային որակները օր օրի կորցնող ու նոր սոցիալական մոդել փնտրող տղամարդն է: Նոր նորմերին համապատասխանելու հրամայականն ու արքետիպային ընկալումների առճակատումը հերոսի ներսում բախում են առաջացնում, ինչի ցնցումներն արտահայտվում են անսպասելի, վայրի ու կատաղիորեն հուսահատ արարքներում:
4 500 AMDՉաք Փոլընիք – Մարտակումբ
4 500 AMD -
Պետրոս Դուրյան
Պետրոս Դուրյանը հայ նոր քնարերգության առաջին նշանավոր սիրերգակն է: Նա վերականգնել է միջնադարյան քնարերգության հետ պատմականորեն խզված կապը, հրաժարվել է կլասիցիզմից, բանաստեղծությանը հաղորդել զգացմունքային խորություն, հոգեբանություն:
Պետրոս Դուրյանի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
1 000 AMDՊետրոս Դուրյան
1 000 AMD -
Պրոսպեր Մերիմե – Կարմեն
«Դա պատմություն էր մի կոպիտ մարդու մասին, որ սպանել էր իր սիրուհուն նրա համար, որ վերջինիս հետաքրքրում էր միայն հասարակությունը…. Ես մի ժամանակ ուսումնասիրել էի գնչուների կյանքը, այդ պատճառով էլ իմ հերոսուհուն դարձրի գնչուհի»:
1 150 AMDՊրոսպեր Մերիմե – Կարմեն
1 150 AMD