-
Նորվեգական տարեցույց. շաբաթական տաղեր
Նորվեգական քնարերգության փառահեղ էջերից ծաղկաքաղ արված և տարվա շաբաթների կուռ հաջորդականությամբ ներդաշնակված «Նորվեգական տարեցույց- շաբաթական տաղեր» ընտրանին իր մեջ ընդգրկում է սկանդինավյան աշխարհին բնորոշ հուզառատ ու դյութիչ, իսկ երբեմն իմպրեսիոնիզմով ու ռեալիզմով պարուրված բանաստեղծություններ: Հայ ընթերցողին առաջին անգամ ներկայացվող այս գրքում տեղ են գտել գրական և նորվեգերեն բնագրերից արևելահայերեն թարգմանված 52 գողտրիկ պատառիկներ և այն լույս աշխարհ բերած հեղինակների համառոտ կենսագրականները:
2 650 AMDՆորվեգական տարեցույց. շաբաթական տաղեր
2 650 AMD -
Նունե Սարգսյան – Կախարդական կոճակներ
Սադափ Դարզին տասը տարեկան էր։ Նա ուներ երկար շագանակագույն մազեր և մեծ շագանակագույն աչքեր։ Սադափն ապրում էր իր մայրիկի հետ Մայրաքաղաքում` մի փոքր տան մեջ։ Սակայն ցուրտ ձմռան հետ քաղաք են թափանցում խնդիրներ չար Վաշիվոշի, վհուկների և կախարդների պատճառով։ Հեքիաթի անվախ հերոսուհին որոշում է լուծել այդ խնդիրները։ Եվ սկսվում են նրա փորձություններով լի արկածները…
4 000 AMDՆունե Սարգսյան – Կախարդական կոճակներ
4 000 AMD -
Շիրվանզադե – Պատվի համար
Շիրվանզադեի «Պատվի համար» դրաման հայ գրականության անմահ արժեքներից է: Գրված լինելով 1905 թվականին՝ այն առ այսօր շարունակում է բեմադրվել ու ընթերցվել, որովհետև դրամայում բարձրացված խնդիրները, պատկերված հարաբերություններն ու կերպարները, որոշակի փոփոխությունների ենթարկվելով, այնուամենայնիվ, դեռևս իշխող են ժամանակակից հասարակությունների մեջ:
2 200 AMDՇիրվանզադե – Պատվի համար
2 200 AMD -
-
Ուիլյամ Շեքսպիր – Ամռան գիշերվա երազ․ Պատմություններ Շեքսպիրից
Չորս սիրահարված աթենացիներ մոլորվում են փերիների թագավորի կախարդված անտառում և որոշում գիշերել այնտեղ: Հրաշքներով, մոգական թուրմերով, զվարթ ու չարաճճի ոգիներով հարուստ այս ուրախ պատմությունը կարող է կախարդել ընթերցողին:
1 800 AMD -
Ուիլյամ Շեքսպիր – Մակբեթ․ Պատմություններ Շեքսպիրից
Երեք վհուկներ գուշակում են, որ Մակբեթը դառնալու է Շոտլանդիայի թագավոր, բայց հետո կորցնելու է գահը: Առաջին գուշակությունը շուտով կատարվում է… Բայց ի՞նչ ճակատագիր է սպասվում Մակբեթին և նրա տիկնոջը փառասիրության, իշխանության ու խաբեության մասին պատմող այս զրույցում:
1 800 AMD -
Ուիլյամ Շեքսպիր – Պատմություններ Շեքսպիրից
«Պատմություններ Շեքսպիրից» շարքը ներկայացնում է «Ռոմեո և Ջուլիետ», «Ամռան գիշերվա երազ», «Փոթորիկը», «Մակբեթ» գրքերը: Ուիլյամ Շեքսպիրի երկերի պարզ վերապատումները, գողտրիկ նկարազարդումների հետ միահյուսվելով, մեծ գրողի գործերին նոր կյանք են հաղորդում: Հետաքրքիր, արտասովոր այս զրույցներն անպատճառ կգերեն պատանի ընթերցողի երևակայությունը:
7 000 AMD -
Ուիլյամ Շեքսպիր – Ռոմեո և Ջուլիետ․ Պատմություններ Շեքսպիրից
Ռոմեոն և Ջուլիետը չպետք է սիրեին իրար. նրանց ընտանիքները հին թշնամիներ էին, և հանդիպելն անգամ արգելված էր: Բայց տարաբախտ սիրահարներն անկարող են իրարից բաժան ապրել և միանալու համար անում են ամեն բան…
1 800 AMD -
Ուիլյամ Շեքսպիր – Փոթորիկը․ Պատմություններ Շեքսպիրից
Սարսափելի փոթորիկը քշում է նավը հեռավոր ու ամայի մի կղզի… Բայց փոթորիկը Պրոսպերոյի խորամանկ ծրագրի մի մասն է: Նա ցանկանում է վրեժ լուծել եղբորից: “Փոթորիկը” կախարդանքով համեմված պատմություն է սիրո և ընտանեկան թշնամանքի մասին:
1 800 AMD -
-