-
-
Վիլյամ Սարոյան – Հայրիկ, դու խենթ ես
«Հայրիկ, դու խենթ ես» վիպակը (1957), որ ներկայացվում է վերանայված թարգմանությամբ, Ուիլյամ Սարոյանի գրական ժառանգության մարգարիտներից մեկն է: Տասնամյա տղայի պատումը, միահյուսվելով գրող հոր հետ ծավալվող խորունկ զրույցներին, այս լուսավոր ու իմաստուն գործը դարձնում է կյանքի և աշխարհի տիպիկ սարոյանական մանրակերտ, ըստ էության՝ սեղանի գիրք ամեն տարիքի ընթերցողի համար:
2 650 AMDՎիլյամ Սարոյան – Հայրիկ, դու խենթ ես
2 650 AMD -
Վիկ Փարքեր – 100 աստվածաշնչյան պատմություն. Վերապատմեց Վիկ Փարքերը
Մանուկ ընթերցողների համար նախատեսված հրաշալի նկարազարդումներով այս գիրքը ներառում է Հին և Նոր Կտակարանների ամենահայտնի պատմությունները: Վառ երևակայությամբ վերապատմված պատմությունները մանուկներին կծանոթացնեն աստվածաշնչյան հիմնական իրադարձություններին:
7 000 AMD -
-
-
Վլադիմիր Նաբոկով – Լոլիտա
Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտան»՝ անչափահաս աղջկա հանդեպ հասուն տղամարդուն համակած ամենակուլ ճակատագրական կրքի այս հուզախռով պատմությունը, բոլոր ժամանակների ամենաաղմկահարույց գրքերից մեկի համբավն ունի:
8 900 AMDՎլադիմիր Նաբոկով – Լոլիտա
8 900 AMD -
1 950 AMD
-
Տիգրան Հայրապետյան – Պատերազմ և քաղաքականություն (Հատոր 1)
Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական վերլուծություններն ու ակնարկները, որոնք զետեղված են այս գրքում, ժողովածուի տեսքով հրապարակվում են առաջին անգամ։ Նրա գրավոր ժառանգությունը մահից տասնամյակներ անց էլ արդիական է։ Այն, ինչի մասին գրում ու խոսում էր քաղաքագետ վերլուծաբանը, այժմ մարգարեություն է թվում. Արցախյան առաջին պատերազմում ազատագրած տարածքների կորուստ, ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգ։ Նա հրապարակումներում կանխատեսել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականն ու Վազգեն Սարգսյանի սպանությունը։ Քաղաքական գործիչները կարծում են, որ Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական եւ փիլիսոփայական հոդվածներն ու վերլուծությունները կարող են դառնալ հանրության հավաքական իդեալի հողը, նույնիսկ պետական գաղափարախոսության հիմքը։
5 000 AMD -
Տիգրան Պետրոսյան – Գահերի խաղը
Այս գրքի վրա Տիգրան Պետրոսյանը սկսել է աշխատել 1980-ականների սկզբին, բայց այդպես էլ չի ավարտել այն։ Նրա մահից հետո ամփոփ տեսքի է բերել շախմատիստի այրին՝ Ռոնա Պետրոսյանը։
Գիրքը կազմելիս օգտագործվել են Պետրոսյանի դասախոսությունները, որոնք նվիրված են շախմատային ռազմավարական նրբություններին, ռեպորտաժներ, հեռուստատեսային և ռադիոձայնագրություններ, շաբաթաթերթերում հրատարակված հոդվածներ: Նրա կնոջ՝ Ռոնա Պետրոսյանի ջանքով հաջողվել է գտնել Պետրոսյանի դասախոսությունների ձայնագրությունները, որոնք համարվում են անվանի շախմատիստի ուսուցողական լավագույն նյութերը:4 000 AMDՏիգրան Պետրոսյան – Գահերի խաղը
4 000 AMD -
-