-
Հովհաննես Թումանյան – Սասունցի Դավիթը
Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթը» պոեմը հայկական ժողովրդական էպոսի բազմաթիվ գրական մշակումներից լավագույնն է: Դավիթը մեր հարուստ վիպերգության ամենահերոսական կերպարն է, իսկ Թումանյանի գրչի տակ նա դարձել է առավել պատկերավոր:
4 000 AMDՀովհաննես Թումանյան – Սասունցի Դավիթը
4 000 AMD -
Բրիգիտե Վերներ – Դենին, Կլարան և համար 5 տունը
Ամառային արձակուրդներից երկու օր առաջ Կլարայի տուն տեղափոխվեցին նոր վարձակալներ՝ Դենին, Դենիի հայրիկը և Բազուկը: Սկզբում Կլարան չգիտեր՝ արդյոք Դենին իրեն դուր է գալիս, նա շատ է տարբերվում բոլորից. նրա աչքերը յուրահատուկ էին, և նա ծիծաղելի էր խոսում: Բայց հետո Կլարան հասկացավ, որ Դենիի հետ հետաքրիքր է և հաճելի: Եվ Բեբել փողոցի համար 5 տանը հանկարծ սկսեցին տարօրինակ բաներ պատահել…
2 700 AMD -
Հրանտ Մաթևոսյան – Երկրի ջիղը
«Երկրի ջիղը» Հրանտ Մաթևոսյանի քառագրությունն է, որում ընդգրկված են «Նանա իշխանուհու կամուրջը», «Աշնան արև», «Ծառերը» և «Եզրով» ստեղծագործությունները:
3 600 AMDՀրանտ Մաթևոսյան – Երկրի ջիղը
3 600 AMD -
Ուիլյամ Սարոյան – Ռոք Վագրամ
«Ռոք Վագրամ» վեպը (1951), որն առաջին անգամ է հրատարակվում արևելահայերեն թարգմանությամբ, ներկայացնում է մի նոր, ծանոթ ու անծանոթ Սարոյանի: Բարմենից հոլիվուդյան աստղի մակարդակի հասած ամերիկահայ տղայի պատմության մեջ ինքնության որոնման, սփյուռքահայի երկփեղկված գիտակցության, ընտանեկան կապերի, փլուզված անձնական կյանքի սարոյանական մոտիվները համատեղվել են տրտում իմաստունի դառնագին մտորումներով, թեև հումորի աննման զգացումը, հրաշալի խենթությունն ու իսկական քրիստոնեայի մարդկայնությունը չեն լքել հեղինակին: «Ռոք Վագրամը» յուրօրինակ գործ է թե՛ բովանդակությամբ, թե՛ ձևով ու կառուցվածքով, որքան սպասելի, նույնքան էլ անսպասելի Սարոյան:
4 500 AMDՈւիլյամ Սարոյան – Ռոք Վագրամ
4 500 AMD -
Սերգեյ Դովլաթով – Արգելոց
Արգելոցը գերում է իր հումորով ու լրջությամբ, նրանով, որ Սերգեյ Դովլաթովը (1941-1990), անսքող նկարագրելով դաժան իրականությունը, ընտանիքում խնդիրներ ունեցող, չտպագրվող գրողի հոգեկան տվայտանքներն ու չդադարող ներքին պայքարը՝ կարողանում է դա անելիս նաև ժպտալ:
3 000 AMDՍերգեյ Դովլաթով – Արգելոց
3 000 AMD -
Սերգեյ Դովլաթով – Արհեստ (Հուշագրություն)
Սերգեյ Դովլաթովի (1941-1990) «Արհեստ» գիրքը նրա ամենածավալուն ստեղծագործությունն է։ Նաև ամենաքիչ «գեղարվեստականը»։ Առաջին մասը վավերագիր պատկերն է այն իրականության, որում ապրում էին «անհարմար» ստեղծագործողները անցած դարի 70-ականներին Խորհրդային Միությունում։ Երկրորդը մասը վերաբերում է գրողի կյանքի ամերիկյան շրջանին, որտեղ Դովլաթովն ու իր համախոհները տպագրում էին «Նոր ամերիկացի» թերթը։
3 000 AMD -
Սերգեյ Դովլաթով – Կոմպրոմիս
«Կոմպրոմիս» վիպակը վերաբերում է Սերգեյ Դովլաթովի (1941-1990) կյանքի տալլինյան շրջանին։ Վիպակը կազմված է առանձին դրվագներից, որոնք ամբողջանում են՝ տալով համեմատաբար լիբերալ Էստոնիայում գրողի ապրած գրեթե երեք տարիների պատկերը։
3 000 AMDՍերգեյ Դովլաթով – Կոմպրոմիս
3 000 AMD -
Սերգեյ Դովլաթով – Մասնաճյուղ. հաղորդավարի նոթեր (վիպակ)
«Մասնաճյուղը» Սերգեյ Դովլաթովի (1941-1990)՝ ամուսնությամբ պսակված առաջին սիրո պատմությունն է։ Առաջին սիրո՝ իր վերելքներով ու անկումներով, երկնային երջանկության ու դժոխային տառապանքի պահերով։ Ու չնայած տարիներ առաջ տեղի ունեցած ապահարզանին՝ մարմրող, բայց երբեք չմեռնող:
3 000 AMD -
Սերգեյ Դովլաթով – Մերոնք
«Մերոնք» պատմվածաշարը Սերգեյ Դովլաթովի (1941-1990) թերևս «ամենահայկական» ստեղծագործությունն է։ Ի թիվս այլ ազգականների, նա պատմում է իր հայ պապի (որին երբեք չի տեսել), հայ մոր, հայ մորաքրոջ, հայ քեռու մասին, պատմում է ժպիտով, սիրով ու… կարոտով։
3 000 AMDՍերգեյ Դովլաթով – Մերոնք
3 000 AMD -
Սերգեյ Դովլաթով – Նոթատետրեր
Սերգեյ Դովլաթովի (1941-1990) «Նոթատետրերը» գրվել են տասնամյակների ընթացքում՝ նախ գրամեքենայով («Ունդերվուդի» մենանվագ»), հետո արդեն համակարգչով («IBM-ի մենանվագ»)։ Արձակ մանրապատումների, գրողի տեսած կամ լսած ճշմարիտ կամ հորինովի պատմությունների ժողովածու է։ Մանրապատումներից շատերը տեղ են գտել նաև գրողի մյուս ստեղծագործություններում։
3 000 AMDՍերգեյ Դովլաթով – Նոթատետրեր
3 000 AMD -
Սերգեյ Դովլաթով – Օտարերկրուհին (Վիպակ)
«Օտարերկրուհին» Սերգեյ Դովլաթովի (1941-1990) ամերիկյան շրջանի ստեղծագործություններից է: Նյու Յորքի «ռուսական կղզյակի» պատկերի ֆոնին, գրողը պատմում է «երրորդ էմիգրացիայի» շարքային ներկայացուցչի`Մարուսյա Տատարովիչի կյանքի մասին, պատմում է առանց Խորհրդային Միությունն առանձնապես փնովելու կամ Միացյալ Նահանգներն առանձնապես գովերգելու, պատմում է`ընթերցողին ստիպելով մերթ ժպտալ (երբեմն ծիծաղել) ու մերթ տխրել:
3 000 AMDՍերգեյ Դովլաթով – Օտարերկրուհին (Վիպակ)
3 000 AMD