Ընդհանուր 4 600 AMD
-
Գաբրիել Գարսիա Մարկես – Երեքշաբթի օրվա սիեստան
Պատանեկան տարիքի ընթերցողներին ուղղված այս գիրքն ընտիր պատմվածքների ժողովածու է՝ ծաղկաքաղ կոլումբիացի ականավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսի չորս հայտնի ժողովածուից՝ «Երկնագույն շան աչքերը» (1974), «Մեծ մոր թաղումը» (1962), «Միամիտ Էրենդիրայի և նրա անհոգի տատիկի անհավանական ու տխուր պատմությունը» (1972), «Տասներկու թափառական պատմվածք» (1992):
3 200 AMD -
Գաբրիել Գարսիա Մարկես – Սերը խոլերայի ժամանակ
Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը խոլերայի ժամանակ» վեպն անվերապահ և անմնացորդ սիրո մասին պատմող ցնցող պատմություն է՝ սեր, որն ունակ է հաղթահարելու ամեն ինչ՝ ժամանակ ու տարածություն, կյանքի դժվարություններ ու նյութապաշտություն, մարդկային հոգու անկատարություն ու հուսահատություն: Ֆերմինա Դասան մերժում է Ֆլորենտինո Արիսայի պատանեկան սերն ու երազանքները և ամուսնանում խոլերայի դեմ ակտիվ պայքարող բժիշկ Խուվենալ Ուրբինոյի հետ, որը, ի տարբերություն զգայական և զգացմունքային Ֆլորենտինո Արիսայի, չափազանց զուսպ է և հավասարակշռված:
4 500 AMD -
Գյուստավ Լը Բոն – Ամբոխների հոգեբանությունը
Առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվում ֆրանսիացի բժիշկ, մարդաբան, հոգեբան, սոցիոլոգ, բնագետ և գյուտարար, սոցիալական հոգեբանության մի ճյուղը կազմող զանգվածների հոգեբանության հիմնադիրՇառլ Մարի Գյուստավ Լը Բոնի (18411931) 1895ին լույս տեսած «Ամբոխների հոգեբանությունը» աշխատությունը, որը համարվում է աշխարհը վերափոխած ամենանշանավոր գրքերից մեկը:
3 500 AMD -
-
Գուզել Յախինա – Զուլեյխան բացում է աչքերը
1930 թվական. Իոսիֆ Ստալինի կուլակաթափման ծրագիրը մեծ թափ է հավաքում Խորհրդային Միությունում: Զոհերի մեջ է թաթարների երիտասարդ մի ընտանիք: Ամուսինը սպանվում է, կինն աքսորվում է Սիբիր: Գյուղաբնակ Զուլեյխային հարյուրավոր աքսորյալների հետ բեռնավագոնով քշում են Սիբիր:
5 000 AMD -
-
-
-
Գուրգեն Խանջյան – Խրամատային գրառումներ
«Խրամատային գրառումներ» վիպակում Գուրգեն Խանջյանը իրեն բնորոշ էկզիստենցիալ սուզումներով բացահայտում է այսպես կոչված`«տգեղի գեղագիտությունը»: Պաթոլոգիկ սևեռումներով հերոսի արարքներոն ու խոստովանությունները բացահայտում են մարդկային հատկանիշների մեկ այլ հարթություն:
2 650 AMDԳուրգեն Խանջյան – Խրամատային գրառումներ
2 650 AMD -
Գուրգեն Խանջյան – Ներսուդուրս
Գուրգեն Խանջյանի նոր`«Ներսուդուրս» վեպը մեր ժամանակների մարդու բարդ հոգեաշխարհի գրողական նուրբ վերլուծություն է: Ինքն իր հետ անհաշտ, իր բարդույթները վերլուծելով՝ նա քրքրում է իր ներսը, բայց երկրում սկիզբ առած շարժումները նրան մղում են դուրս՝ իր ներսում եղածը պարպելու և հեղափոխելու ակնկալիքով:
3 500 AMDԳուրգեն Խանջյան – Ներսուդուրս
3 500 AMD -
Գուրգեն Խանջյան – Սպանել փրկչին. Հիստերիաներ
«Սպանել փրկչին» և «Հիստերիաներ» վիպակներում մի կողմից`պատմական անդրադարձով, մյուս կողմից`արդի մարդու հոգեբանության պեղմամբ քննվում է Քրիստոսի և քրիստոնեության էությանը վերաբերող գոյաբանական հարցեր:
2 650 AMD