-
Աստրիդ Լինդգրեն – Պիպին հարավային ծովում
Աստրիդ Լինդգրենի այս վիպակը կենսասեր, հնարամիտ, բարեսիրտ աղջնակի՝ Պիպիի մասին է: Նրա առօրյան հետաքրքիր է և արկածներով լի՝ նոր բառի հայտնաբերում, հարցաքննություն դպրոցում, ճամփորդություն դեպի հեռավոր Կուռեկուռեդուտ կղզի, որի թագավորն է նրա Էֆրահիմ հայրիկը: Նրա մշտական ուղեկիցներն են իր ընկերները՝ Թոմին ու Անիկան, և իր կապիկն ու ձին: Նա երջանկացնում է իր սիրելիներին և պատժում ավազակներին: Եվ ուր էլ որ գնում է, ի վերջո կարոտով վերադառնում է իր տուն՝ Վիլլա Վիլեկուլա:
2 000 AMDԱստրիդ Լինդգրեն – Պիպին հարավային ծովում
2 000 AMD -
Աստրիդ Լինդգրեն – Պիպին նավի վրա
Աստրիդ Լինդգրենի այս վիպակը աշխարհի ամենաուժեղ, ամենաբարի, ամենաուրախ ու ամենապեպենոտ աղջկա՝ Երկարագուլպա Պիպիի մասին է։ Պիպին ապրում է իր առանձնատանը՝ Վիլլա Վիլեկուլայում, իր կապիկի՝ Պարոն Նիլսոնի և ձիու հետ։ Նա ունի անբաժան ընկերներ՝ Թոմին ու Անիկան, որոնց առօրյան Պիպին գունավորում է իր զարմանահրաշ ներկայությամբ։ Երկարագուլպա Պիպիին բնորոշ են վառ երևակայությունն ու բացառիկ մարդասիրությունը:
1 900 AMDԱստրիդ Լինդգրեն – Պիպին նավի վրա
1 900 AMD -
Աստրիդ Լինդգրեն – Երկարագուլպա Պիպին
Գիրքն ընդգրկում է շվեդ հռչակավոր մանկագիր Աստրիդ Լինդգրենի (1907– 2002)՝ անսովոր ուժի տեր չարաճճի աղջիկ Երկարագուլպա Պիպիի մասին վիպակներից առաջինը։ Այն գրվել է 1944 թվականին և այդ տարվանից դարձել ամենասիրված մանկական գրքերից մեկն աշխարհում։
1 950 AMDԱստրիդ Լինդգրեն – Երկարագուլպա Պիպին
1 950 AMD -
Ղազարոս Աղայան – Հեքիաթներ
Շքեղ պատկերազարդումներով գրքում ներառվել են Ղազարոս Աղայանի բոլոր հեքիաթները, այդ թվում՝՝ անավարտ, նաև՝ հունական առասպելաբանությունից, արաբական և ընդհանրապես արևելյան բանահյուսությունից վերցված, որոնք առաջին անգամ են ներառվել անվանի մանկագրի հեքիաթների լիակատար ժողովածուում:
3 500 AMDՂազարոս Աղայան – Հեքիաթներ
3 500 AMD -
Հովհաննես Թումանյան – Հեքիաթներ
Շքեղ պատկերազարդումներով ժողովածուում ընդգրկված են Հովհաննես Թումանյանի առավել հայտնի հեքիաթները՝ «Չախչախ թագավորը», «Տերն ու ծառան», «Սուտլիկ որսկանը», «Կիկոսի մահը», «Քաջ Նազարը» և այլն, որոնք միշտ վայելել են ամենատարբեր տարիքի ընթերցողների հիացմունքն ու սերը:
3 500 AMDՀովհաննես Թումանյան – Հեքիաթներ
3 500 AMD -
Հովհաննես Թումանյան – Հեքիաթներ
Շքեղ պատկերազարդումներով և AR հավելված անիմացիոն կազմով ժողովածուում ընդգրկված են Հովհաննես Թումանյանի առավել հայտնի հեքիաթները՝ «Չախչախ թագավորը», «Տերն ու ծառան», «Սուտլիկ որսկանը», «Կիկոսի մահը», «Քաջ Նազարը» և այլն, որոնք միշտ վայելել են ամենատարբեր տարիքի ընթերցողների հիացմունքն ու սերը:
3 500 AMDՀովհաննես Թումանյան – Հեքիաթներ
3 500 AMD -
Լինում է, չի լինում…
«Լինում է, չի լինում» խորհրդավոր բառերով սկսվող Հանս Քրիստիան Անդերսենի, Գրիմ եղբայրների, Շառլ Պերրոյի, Գաբրիել դը Վիլնյովի այս հեքիաթները փոքրիկների ամենասիրելիներն են, որոնք իրենց նոր նկարազարդումներով էլ ավելի հետաքրքիր կդարձնեն ընթերցումը:
4 750 AMDԼինում է, չի լինում…
4 750 AMD -
100 Դասական Հեքիաթներ
Սիրված դասական գրողների հեքիաթները, հեռավոր վայրերից մեզ հասած առասպելներն ու հայտնի հեքիաթային հերոսները ժողովածուն գրավիչ են դարձնում 4-9 տարեկան երեխաների համար: Գրքում տեղ են գտել այնպիսի սիրված հեքիաթներ, ինչպիսիք են “Թագավորի նոր հագուստը”, “Մոխրոտը” և “Ջրահարսը”: Յուրաքանչյուր հեքիաթ պատկերազարդված է գունագեղ նկարներով:
6 500 AMD100 Դասական Հեքիաթներ
6 500 AMD