-
Գրիգոր Նարեկացի – Մատյան ողբերգության. Տաղեր
Գրիգոր Նարեկացու հայտնությամբ հայ գեղարվեստական մտածողությունը մտնում է միանգամայն նոր փուլ: Նարեկացին «Մատյան ողբերգության. Տաղեր» գրքում իր աստվածային հավատը վերածում է խոսքի և գեղարվեստական հյուսվածքին հաղորդում հոգիների վրա ներգործելու տիրական ազդեցություն: Դա կենդանի խոսք է, որ թափանցում է մարդու հոգու խորքը և ապրեցնում նրան, իսկ եթե հիվանդ է՝ բուժում: Նարեկացին այն ճշմարիտ հավատացյալներից մեկն է, ով դասվել է սրբերի շարքը և հավերժական փառք նվաճել իր աստվածային հանճարով:
3 000 AMD -
-
-
Ջոջո Մոյես – Ես մինչ քեզ
Կյանքում լինում են շրջադարձային պահեր, վայրկյաններ, որոնք անկախ մեր կամքից փոխում են այն ամենը, ինչ հետո է լինելու, այն ամեն ինչը, որ մենք կզգանք ու կհասկանանք այդուհետ: Լուիզայի և Ուիլի հանդիպումը գուցե կենցաղային դիպված է, մեկի համար՝ ծանր ֆինանսական պայմաններից դուրս գալու հնարավորություն, մյուսի համար՝ պարտադրված կենսական անհրաժեշտություն, իսկ գուցե պատահականություններ չեն լինում. բոլոր պարագաներում նրանց հանդիպումը գլխիվայր է շրջում երկուսի կյանքն էլ, և ամենամթում երևում է ընտրության հնարավորություն՝ կողքինի կյանքը դարձնելու ավելին, քան նա կարող է պատկերացնել:
5 200 AMD5 700 AMDՋոջո Մոյես – Ես մինչ քեզ
5 200 AMD5 700 AMD -
Կարդում ենք տանը և մանկապարտեզում
ժողովածուում մանուկներին հետաքրքրող ու գրավող թեմաներ են՝ կենդանական աշխարհ, բնություն, խաղալիքներ, մարդկային փոխհարաբերություններ, որոնք ներկայացված են ըմբռնելի և մատչելի: Հայ և արտասահմանցի սիրված մանկագիրների հայտնի ստեղծագործություններում խրախուսվում են բարությունն ու ընկերասիրությունը, հայրենասիրությունն ու մաքրասիրությունը, հոգատարությունն ու աշխատասիրությունը:
2 700 AMDԿարդում ենք տանը և մանկապարտեզում
2 700 AMD -
Քրիստինե Նյոստլինգեր – Պատմություններ Ֆրանցի մասին
Խուճուճիկ շեկ մազերով Ֆրանցի մասին աշխույժ դրվագներով գիրքը մանկաշխարհը պատկերում է բացառիկ նուրբ հումորով: Ֆրանցի կերպարով հեղինակը ներկայացնում է մանկան խառնվածքի բոլոր դրսևորուﬓերը՝ անթաքույց զարմանք, ափսոսանք, կամակորություն…
3 200 AMD -
Դեն Բրաուն – Վայրի սիմֆոնիա
Պատրա՞ստ ես ԽԻԶԱԽ ԱՐԿԱԾՆԵՐԻ: Ճամփորդի՜ր ծառերի և ծովերի միջով Մաեստրո մկան և իր ընկերների ուղեկցությամբ: Ճանապարհին կհանդիպես մեծ կապույտ կետերի և վարազների, պստիկ բզեզների և նրբագեղ կարապների:
4 400 AMDԴեն Բրաուն – Վայրի սիմֆոնիա
4 400 AMD -
Լիզ Փիշըն – Թոմ Գեյթսի սքանչափայլ աշխարհը
Թոմ Գեյթսը` հնարամիտ ու չարաճճի դպրոցականը, ցանկանում է տոմսեր ձեռք բերել իր սիրած խմբի համերգին ներկա լինելու համար: Բայց ուղղակի պատմելու բան չէ, թե ինչ փորձանքներ է բերում իր գլխին մինչև համերգին հասնելը: Գիրքը լի է բազմապիսի ձեռագիր խզբզոցներով ու ծաղրանկարներով, որոնց միջոցով Թոմը ներկայացնում է իր չարաճճի առօրյան ու իրեն շրջապատող մարդկանց։
2 600 AMD -
Ջերոնիմո Ստիլտոն – Իմ անունն է Ստիլտոն, Ջերոնիմո Ստիլտոն
Հեռո՜ւ, հեռո՜ւ, հեռավոր մի վայրում, շրջապատված Հարավային Առնետ օվկիանոսի խոր ջրերով, կա մի արտասովոր կղզի՝ բնակեցված միայն կրծողներով. դա Մկների կղզին է։ Այստեղ է ապրում Ջերոնիմո Ստիլտոնն իր ընտանիքի և ընկերների հետ, որոնք հաճախ նրան ներքաշում են աներևակայելի, բայց միշտ չափազանց զվարճալի արկածների մեջ… ինչպես հենց այն մեկը, որը հիմա պատրաստվում եք կարդալու:
2 500 AMD -
Ջ, Ք․ Ռոուլինգ – Քվիդիչ․ Մի խաղի պատմություն
Ջ.Ք. Ռոուլինգի «Քվիդիչ. մի խաղի պատմություն» գիրքը նվիրված է կախարդ աշխարհի մենատարածված և ամենասիրված մարզաձևին: Աշխատությունն ամփոփում է քվիդիչի ստեղծման ու զարգացման պատմությունը, տարածվածությունը տարբեր աշխարհամասերում, խաղի կանոններն ու խաղացողների գործառույթները: Գիրքը համեմված է զավեշտական դրվագներով ու սրամիտ մեկնաբանություններով:
2 500 AMD -
Կենդանիների օրագրեր – Փիղ
Կենդանիների օրագրերն անձնական հուշագրություններ են, որոնք գրում են այն երիտասարդ կենդանիները, որոնք սիրում են օրագիր պահել: Հուշագրությունները անչափ հետաքրքիր են, երբեմն՝ զվարճալի, իսկ հաճախ՝ սարսափազդու: Դրանք ընթերցողի մեջ ցանկություն են առաջացնում՝ ներթափանցելու յուրաքանչյուր կենդանու կյանքի մանրամասների մեջ:
2 300 AMDԿենդանիների օրագրեր – Փիղ
2 300 AMD -
Կենդանիների օրագրեր – Սարդ
Կենդանիների օրագրերն անձնական հուշագրություններ են, որոնք գրում են այն երիտասարդ կենդանիները, որոնք սիրում են օրագիր պահել: Հուշագրությունները անչափ հետաքրքիր են, երբեմն՝ զվարճալի, իսկ հաճախ՝ սարսափազդու: Դրանք ընթերցողի մեջ ցանկություն են առաջացնում՝ ներթափանցելու յուրաքանչյուր կենդանու կյանքի մանրամասների մեջ:
2 300 AMDԿենդանիների օրագրեր – Սարդ
2 300 AMD