-
Լայմըն Ֆրենկ Բաում – Սանտա Կլաուսի կյանքն ու արկածները
Սանտա Կլաուսի կամ Ձմեռ Պապի մասին երեխաների հարցասիրությունը երբեք չի մարում, սակայն հաճախ մեծահասակները չեն կարողանում բավարարել երեխաների հետաքրքրությունը, քանի որ իրենց հարցադրումներն էլ ժամանակին անպատասխան են մնացել։ Բաումի այս գիրքը բոլոր տարիքի երեխաների ու մեծահասակների հարցերի պատասխանն է։
2 300 AMD -
Ալեքսանդր Բելյաև – Երկկենցաղ մարդը
Ալեքսանդր Բելյաևի «Երկկենցաղ մարդը» գիտական ֆանտաստիկայի համաշխարհային գլուխգործոցներից է: Հագեցած սյուժեն, դեպքերի սրընթաց զարգացումը չեն խանգարում հեղինակին մարդկության զարգացման հետևանքների, բնության ռեսուրսների ճիշտ օգտագործման, գիտությունը բարի նպատակների ծառայեցնելու համար դատողություններ անել:
2 300 AMDԱլեքսանդր Բելյաև – Երկկենցաղ մարդը
2 300 AMD -
Գավրիլ Տրոեպոլսկի – Սպիտակ բիմ, սև ականջ
Այս վիպակը պատմում է խելացի ու հավատարիմ Բիմի և բարի ու չար մարդկանց մասին: Բիմը մինչև վերջին շունչը որոնում է տիրոջը, որին շտապ վիրահատման էին տարել, և իր որոնումների դժվարին ճանապարհին հանդիպում է տարբեր բնավորությունների ու տարբեր սրտերի տեր մարդկանց: Վիպակը գրված է տաղանդավոր գրչով և ընթերցվում է չթուլացող հետաքրքրությամբ:
2 300 AMDԳավրիլ Տրոեպոլսկի – Սպիտակ բիմ, սև ականջ
2 300 AMD -
Ֆրանսուազ Սագան – Բարև, թախիծ
Դուք սիրո մասին պարզունակ պատկերացում ունեք։ Դա միայն իրարից անկախ և իրար հաջորդող զգացմունքների հերթականությունը չէ…
Դա մի ուրիշ բան է։ Կա հաստատուն քնքշանք, մեղմություն, ինչ-որ մեկի պահանջ…2 300 AMDՖրանսուազ Սագան – Բարև, թախիծ
2 300 AMD -
Լայմըն Ֆրենկ Բաում – Օզի սքանչելի երկիրը
“Օզի սքանչելի երկիրը” Լայմըն Ֆրենկ Բաումի՝ Օզի աշխարհին վերաբերող երկրորդ գիրքն է, որը գրվել է 1904 թվականին։ Այստեղ ընթերցողը կհանդիպի ոչ միայն առաջին՝ “Օզի զարմանահրաշ կախարդը” գրքի հերոսներին, այլև նոր հերոսները կհարստացնեն Օզի աշխարհի գրավչությունը։ Այստեղ պատմությունն սկսում է այնտեղից, երբ Գիլիկինների երկրում ապրող Թիփը որոշում է պատրաստել Դդմագլուխ Ջեքին։
2 350 AMDԼայմըն Ֆրենկ Բաում – Օզի սքանչելի երկիրը
2 350 AMD -
Ռուվիմ Ֆրաերման – Դինգո վայրի շունը կամ պատմություն առաջին սիրո մասին
Գործողությունը տեղի է ունենում հեռու արևելքում գտնվող գյուղում, որտեղ ապրում են Տանյա Սաբանեևան և պատանի Ֆիլկան: Մի օր Մոսկվայից այդտեղ է գալիս աղջկա հայրն իր նոր ընտանիքի հետ: Հոր նոր կինը լավ է վերաբերվում աղջկան, սակայն հարաբերությունները հոր ու նրա խորթ որդու հետ բավական բարդ են դասավորվում:
2 350 AMD -
-
-
Լայմըն Ֆրենկ Բաում – Օզի զարմանահրաշ կախարդը
“Օզի զարմանահրաշ կախարդը” գրքով Ֆրենկ Լայմըն Բաումը սկիզբ է դնում Օզի երևակայական աշխարհի մասին հեքիաթաշարին և այս թեմայով գրում ևս 13 հեքիաթներ։ Այս առաջին գրքում պատմվում է Կանզասում ապրող Դորոթի անունով աղջնակի մասին, որն իր Տոտո անունով շան հետ հայտնվում է Օզի աշխարհի Զմրուխտե քաղաքում, որտեղ նրան ուղեկցում են Խրտվիլակը, Անագե Անտառահատը և Վախկոտ Առյուծը։
2 800 AMD -
Կարլ Զելիգ – Ալբերտ Էյնշտեյն
Գիրքը Էյնշտեյնի կյանքի մասին ամենավստահելի աղբյուրներից է, քանի որ հեղինակը բախտ է ունեցել ճանաչել ու աշխատել 20-րդ դարի մեծագույն հանճարի հետ: Լավ ճանաչելով մեծ գիտնականին ու նրան շրջապատողներին` Զելիգը պատմում է Էյնշտեյնին ուղեկցող իրադարձությունների ու մարդկանց մասին: Հեղինակը գրեթե չի շոշափում Էյնշտեյնի աշխատանքների բովանդակությունը, նա ավելի շատ ուշադրություն է դարձնում նրա մարդկային վեհ կերպարի վրա:
3 150 AMDԿարլ Զելիգ – Ալբերտ Էյնշտեյն
3 150 AMD -
Մարկ Տվեն – Արքայազնն ու աղքատը
1547 թվականին Լոնդոնում Թոմ Քենթին՝ հոր կողմից ծեծի ենթարկվող աղքատ տղան, ընկնում է թագավորական պալատ և հագուստներով փոխվում է իրեն զարմանալիորեն նման Էդուարդ 6-րդ արքայազնի հետ: Պալատից դուրս գալով՝ վերջինս իմանում է անգլիական հասարակության ստորին խավի իրավազրկության մասին:
3 400 AMDՄարկ Տվեն – Արքայազնն ու աղքատը
3 400 AMD