-
Խուլիո Կորտասար – Դեղին Ծաղիկ
Արգենտինացի գրող Խուլիո Կորտասարը մոգական ռեալիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից է, որի արձակի կարևոր տարրերից են իրականության և ֆանտաստիկայի փոխներթափանցումը, մարդու և տիեզերքի ներդաշնակության ձգտումը: Նա միշտ անսպասելի է և արտասովոր:
2 650 AMDԽուլիո Կորտասար – Դեղին Ծաղիկ
2 650 AMD -
Գուրգեն Խանջյան – Ստվերներ խամաճիկների փողոցում․ Մարդկանց տուն ուղարկիր
Արդի մարդու հոգեբանական երկփեղկվածությունը և ժամանակի հետ նրա հարաբերությունների բնույթն է պատկերված «Ստվերներ խամաճիկների փողոցում» և «Մարդկանց տուն ուղարկիր» վիպակներում:
2 650 AMD -
Գուրգեն Խանջյան – Սպանել փրկչին. Հիստերիաներ
«Սպանել փրկչին» և «Հիստերիաներ» վիպակներում մի կողմից`պատմական անդրադարձով, մյուս կողմից`արդի մարդու հոգեբանության պեղմամբ քննվում է Քրիստոսի և քրիստոնեության էությանը վերաբերող գոյաբանական հարցեր:
2 650 AMD -
Գուրգեն Խանջյան – Ներսուդուրս
Գուրգեն Խանջյանի նոր`«Ներսուդուրս» վեպը մեր ժամանակների մարդու բարդ հոգեաշխարհի գրողական նուրբ վերլուծություն է: Ինքն իր հետ անհաշտ, իր բարդույթները վերլուծելով՝ նա քրքրում է իր ներսը, բայց երկրում սկիզբ առած շարժումները նրան մղում են դուրս՝ իր ներսում եղածը պարպելու և հեղափոխելու ակնկալիքով:
3 500 AMDԳուրգեն Խանջյան – Ներսուդուրս
3 500 AMD -
Գուրգեն Խանջյան – Խրամատային գրառումներ
«Խրամատային գրառումներ» վիպակում Գուրգեն Խանջյանը իրեն բնորոշ էկզիստենցիալ սուզումներով բացահայտում է այսպես կոչված`«տգեղի գեղագիտությունը»: Պաթոլոգիկ սևեռումներով հերոսի արարքներոն ու խոստովանությունները բացահայտում են մարդկային հատկանիշների մեկ այլ հարթություն:
2 650 AMDԳուրգեն Խանջյան – Խրամատային գրառումներ
2 650 AMD -
Գյուստավ Լը Բոն – Ամբոխների հոգեբանությունը
Առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվում ֆրանսիացի բժիշկ, մարդաբան, հոգեբան, սոցիոլոգ, բնագետ և գյուտարար, սոցիալական հոգեբանության մի ճյուղը կազմող զանգվածների հոգեբանության հիմնադիրՇառլ Մարի Գյուստավ Լը Բոնի (18411931) 1895ին լույս տեսած «Ամբոխների հոգեբանությունը» աշխատությունը, որը համարվում է աշխարհը վերափոխած ամենանշանավոր գրքերից մեկը:
3 500 AMD -
Բուրհան Սյոնմեզ – Ախ, Ստամբուլ, Ստամբուլ
Վեպը 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո Ստամբուլում մի բանտախցում բանտարկվածների ու նրանց պատմությունների մասին է: Ժամանակը անցկացնելու համար նրանք միմյանց պատմություններ են պատմում՝ իրական և երևակայական:
4 500 AMDԲուրհան Սյոնմեզ – Ախ, Ստամբուլ, Ստամբուլ
4 500 AMD -
Գրիշ Սարդարյան – Եսավ
Գրիշ Սարդարյանի «Եսավ» ժողովածուն հեղինակի առաջին գիրքն է: Անգամ ամենասովորական խոսքուզրույցից պատմություն ստեղծելու նրա գրողական վարպետությունը զուգահեռվում է ինտերտեքստուալ հղումների, ենթագիտակցական միջամտությունների տպավորիչ խաղարկումների հետ:
2 700 AMDԳրիշ Սարդարյան – Եսավ
2 700 AMD -
Այզեք Ազիմով – Ակադեմիա
«Ակադեմիա» եռապատումի առաջին մասի դեպքերը ծավալվում են հեռավոր ապագայում, երբ մարդիկ արդեն բնակեցրել են Գալակտիկայի միլիոնավոր աստղային համակարգերի մոլորակները և անգամ մոռացել, որ իրենց նախնիներն ապրել են Երկրի վրա:
5 400 AMDԱյզեք Ազիմով – Ակադեմիա
5 400 AMD -
Միլան Կունդերա – Կեցության անտանելի թեթևությունը
«Կեցության անտանելի թեթևությունը» Միլան Կունդերայի ամենահայտնի վեպն է, որ խորհրդանշում է նաև XX դարի վեպի որակական նոր մակարդակը: Վեպը սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրականացման դժվարությանը:
4 500 AMD -
-