-
Ժյուլ Վեռն – Տասնհինգամյա Նավապետը
Ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի այս հետաքրքրաշարժ վեպը՝ «Տասնհինգամյա նավապետը», առաջին անգամ լույս է տեսել 1878 թվականին։ Ողբերգական իրադարձությունների արդյունքում կետորսական «Պիլիգրիմ» նավի նավապետն է դառնում տասնհինգամյա մի պատանի՝ Դիկ Սենդը։ Վեպը ոչ միայն պատմում է հերոսների տարաբնույթ արկածների մասին, այլ նաև ծանոթացնում ընթերցողին նավագնացության սկզբունքներին, Աֆրիկայի աշխարհագրությանն ու գիտնական Բենեդիկտի շնորհիվ պատկերացում տալիս միջատաբանության մասին։
3 500 AMDԺյուլ Վեռն – Տասնհինգամյա Նավապետը
3 500 AMD -
Ժողովրդական հեքիաթներ
Պատկերազարդ ժողովածու, որում ներկայացված տարբեր ժողովուրդների հեքիաթները հնարավորություն են տալիս ծանոթանալ նրանց մշակույթի, սովորույթների ու կենցաղի առանձնահատկությունների, դրանց նմանությունների և տարբերությունների հետ:
700 AMDԺողովրդական հեքիաթներ
700 AMD -
Իմաստուն Հեքիաթներ
Այս ժողովածուի մեջ ընդգրկված հեքիաթները ոչ միայն պատմում են հետաքրքիր պատմություններ, այլ նաև տալիս կյանքի կարևոր դասեր ու իմաստուն խորհուրդներ: Գիրքը նախատեսված է թե՛ փոքրերի, թե՛ մեծերի համար, քանի որ ցանկացած տարիքում մարդը ունի իմաստության յուրօրինակ աշխարհը բացահայտելու կարիք:
700 AMDԻմաստուն Հեքիաթներ
700 AMD -
Լևոն Շանթ
Լևոն Շանթի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
2 100 AMDԼևոն Շանթ
2 100 AMD -
-
Լուկա Կայոլի – Նեյմար
Նեյմարն ամենաերիտասարդ բրազիլացի ֆուտբոլիստն է, որը միջազգային մրցաշարերում դարձել է 60 գոլի հեղինակ։ Ժամանակն աշխատում է նրա օգտին, ու նա մոտենում է Պելեի 77 գոլերի ռեկորդին, որը երկար ժամանակ ոչ ոք չի կարողացել գերազանցել։ ՊՍԺ-ի հրաշամանուկը 22 տարեկանում արդեն հասցրել է Բրազիլիայի հավաքականում ավելի շատ գոլերի հեղինակ դառնալ, քան Ռիվալդոն ու Ժաիրզինյոն իրենց ամբողջ ֆուտբոլային կարիերայի ընթացքում։
5 000 AMD5 800 AMDԼուկա Կայոլի – Նեյմար
5 000 AMD5 800 AMD -
Լուսի Մոդ Մոնտգոմերի – Աննան կանաչ կտուրներից
«Աննան Կանաչ կտուրներից» վեպը, 1908 թվականի առաջին հրատարակությունից ի վեր, դարձել է համաշխարհային բեսթսելեր։ Վեպը վաճառվել է ավելի քան 50 միլիոն օրինակով և թարգմանվել 36 լեզուներով։
3 500 AMD -
-
-
Խաչատուր Աբովյան
«Իմ գրադարանը» մատենաշարով լույս են տեսնում Խաչատուր Աբովյանի ստեղծագործությունները, այդ թվում` «Վերք Հայաստանի» վեպը և «Պարապ վախտի խաղալիք» առականին: Աբովյանին միշտ մտատանջել են անհատի և հայրենիքի ճակատագրերը, իր ստեղծագործություններում նա վեր է հանել իրականության գորշ հակադրությունները: «Պարապ վախտի խաղալիք» գրքում տեղ գտած նրա առակները մարդկանց բարոյապես ազնվացնելու փորձեր են: Աբովյանն իր առակներով ծաղրում է հիմար ու անազնիվ մարդկանց:
1 700 AMDԽաչատուր Աբովյան
1 700 AMD -
Խաչիկ Դաշտենց – Ռանչպարների կանչը
«Ռանչպարների կանչը» վիպասքը Խաչիկ Դաշտենցի գլուխգործոցն է, 20-րդ դարի հայ արձակի փառավոր նմուշներից մեկը: Գիրքը նվիրված է Արևմտյան Հայաստանի քաջարի հայ ֆիդայիների փաղանգին: Գեղարվեստորեն պատկերելով նրանց սխրագործությունները՝ հեղինակը զարմանալի վարպետությամբ միահյուսել է պատմական իրողություններն ու դրանց էպոսակերպ արտացոլանքը ժողովրդի գիտակցության մեջ: Վիպասքը գովերգ է հայրենասիրության, արիության ու պարկեշտության, մարդասիրության և առ Աստված հավատքի:
4 300 AMDԽաչիկ Դաշտենց – Ռանչպարների կանչը
4 300 AMD -
1 750 AMD
Խնկո-Ապեր – Առակներ․ Բանաստեղծություններ
1 750 AMD