-
Սերգեյ Դովլաթով – Արգելոց
Արգելոցը գերում է իր հումորով ու լրջությամբ, նրանով, որ Սերգեյ Դովլաթովը (1941-1990), անսքող նկարագրելով դաժան իրականությունը, ընտանիքում խնդիրներ ունեցող, չտպագրվող գրողի հոգեկան տվայտանքներն ու չդադարող ներքին պայքարը՝ կարողանում է դա անելիս նաև ժպտալ:
3 000 AMDՍերգեյ Դովլաթով – Արգելոց
3 000 AMD -
Արմեն Պետրոսյան – Հայը և աշխարհը
Գիրքը էսսեների ժողովածու է, որտեղ երբեմն լուրջ, երբեմն հումորով քննարկվում է ժամանակակից հայաստանցի հայի կերպարը, նրա հարաբերություններն ազգակիցների, օտարների և ողջ տիեզերքի հետ, անցյալի ու ներկայի նկատմամբ ունեցած վերաբերմունքը և ապագայի իրատեսական կամ ֆանտաստիկ հնարավորությունները:
3 000 AMDԱրմեն Պետրոսյան – Հայը և աշխարհը
3 000 AMD -
Էդգար Ալան Պո – Անուրջներ ու մղձավանջներ
Գիրքն ընդգրկում է 19-րդ դարի ամերիկյան ականավոր բանաստեղծի, արձակագրի ու քննադատի` Էդգար Ալան Պոյի լավագույն արձակ ստեղծագործությունները: «Սպանություններ մորգ փողոցում», «Հափշտակված նամակ», «Աշըրի տան անկումը, «Ամբոխի մարդը» և այլ պատմվածքներում հոգեբանական ճշգրիտ արտացոլում են ստանում մարդկային ներաշխարհի տարօրինակ ու խորհրդավոր դրսևորումները:
3 000 AMDԷդգար Ալան Պո – Անուրջներ ու մղձավանջներ
3 000 AMD -
-
-
Ռոալդ Դալ – Չարլին և շոկոլադի գործարանը
Անգլիացի գրող Ռոալդ Դալի այս հանրահայտ հեքիաթ-վիպակը պատմում է Չարլի անունով փոքրիկ տղայի և նրա ընկերների հետաքրքիր արկածների մասին, որոնք տեղի են ունենում պարոն Վոնկի շոկոլադի կախարդական գործարանում:
3 200 AMDՌոալդ Դալ – Չարլին և շոկոլադի գործարանը
3 200 AMD -
-
Ռոալդ Դալ – Վհուկները
Հեքիաթի վհուկները, չգիտես ինչու, միշտ ծիծաղելի սև գլխարկ են դնում, սև թիկնոց հագնում ու ցախավել հեծնում ։ Բայց այս պատմությունը հեքիաթ չէ։ Սա իսկական վհուկների մասին է։
3 200 AMDՌոալդ Դալ – Վհուկները
3 200 AMD -
Գաբրիել Գարսիա Մարկես – Երեքշաբթի օրվա սիեստան
Պատանեկան տարիքի ընթերցողներին ուղղված այս գիրքն ընտիր պատմվածքների ժողովածու է՝ ծաղկաքաղ կոլումբիացի ականավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսի չորս հայտնի ժողովածուից՝ «Երկնագույն շան աչքերը» (1974), «Մեծ մոր թաղումը» (1962), «Միամիտ Էրենդիրայի և նրա անհոգի տատիկի անհավանական ու տխուր պատմությունը» (1972), «Տասներկու թափառական պատմվածք» (1992):
3 200 AMD -
Հրաչ Բեգլարյան – Խեղված ողնաշարը երկրի
«Խեղված ողնաշարը երկրի» վեպը 44-օրյա պատերազմի գեղարվեստական ընդհանրացումն է՝ ներառելով նաև այն բոլոր իրադարձությունները, որոնք տեղի ունեցան մեր կայքում վերջին մեկ- երկու տարիներին: Մեկ հերոսի կենսագրությունը, ըստ էության, դառնում է ընդհանրական կենսագրություն՝ բացապարզելով այն բոլոր հոգեկան տվայտանքները և հոգեբանական ապրումները, որ վիճակվեց գրեթե բոլորիս:
3 200 AMDՀրաչ Բեգլարյան – Խեղված ողնաշարը երկրի
3 200 AMD -
Ջեսահ – Անանկենդան
Մեծ քաղաք, նոր բարքեր, նոր ու այդպես էլ չհարազատացող մարդիկ: Մեծ քաղաքն ուրիշ ռիթմ ունի, մեծ քաղաքն իր տեմպն է թելադրում, և ինչքան դժվար է փոքր քաղաքում աննկատ մնալ, նույնքան դժվար է մեծ քաղաքում հայտնի լինել: Գլխավոր կերպարը անցնում է օտար քաղաքի պատրաստած փորձության միջով. մի վայրկյանում արձակած դատավճիռը խաչ է քաշում բոլոր երազանքների վրա:
3 200 AMDՋեսահ – Անանկենդան
3 200 AMD