-
Լայման Ֆրենք Բաում – Օզի կախարդը. Դասական մատենաշար
Հողմը Դորոթիին և նրա շանը՝ Տոտոյին, քշում է հեռավոր ու զարմանալի մի երկիր, որ կոչվում է Օզ: Այստեղ նրանք հանդիպում են վհուկների, թռչող կապիկների, Խրտվիլակին, Թիթեղյա փայտահատին ու Խոսող առյուծին: Դորոթին կարծում է, որ Օզի ամենազոր կախարդը կարող է օգնել իրեն տուն՝ Կանզաս վերադառնալ, բայց նախ հարկավոր է գտնել կախարդին…
1 900 AMD -
Լուիսա Մեյ Էլքոթ – Փոքրիկ տիկիններ. Դասական մատենաշար
Ահա Մարչ քույրերը՝ Մեգը, Ջոն, Բեթը և Էյմին: Աղջիկները հեշտ չեն ապրում: Հայրը բանակում է: Մայրն օրնիբուն տքնում է ծայրը ծայրին հասցնելու համար: Բայց ծիծաղով թե արցունքով չորս քույրերը միասին հաղթահարում են ամեն խոչընդոտ և նեղություն:
1 900 AMD -
Յոհաննա Սպայրի – Հայդի. Դասական մատենաշար
Հայդին որբուկ է: Նա ապրում է պապի ու իր ժիր այծիկների հետ Շվեյցարիայի լեռներում: Մի օր գալիս է Հայդիի մորաքույրն ու աղջկան տանում մեծ ու աղմկոտ քաղաքը: Հայդիի կյանքն ընդմիշտ փոխվում է, բայց Փոքրիկն ամբողջ հոգով ուզում է վերադառնալ գյուղ՝ լեռներում ծվարած իր տնակը՝ ծերունի պապի մոտ:
1 900 AMD -
Ռոբերտ Լյուիս Սթիվենսոն – Գանձերի կղզին. Դասական մատենաշար
Պատանի Ջիմ Հոքինսի հետ նստե ‘ք Հիսպանյոլան ու համարձակ նավարկե’ք դեպի Գանձերի կղզին:
Փորձված ծովայինների հետ Ջիմը հայտնվում է վտանգավոր արկածների մեջ՝ հուսալով գտնել նավապետ Ֆլինթի թաքցրած ոսկին: Սակայն ամենուր վտանգ է: Կարելի ՞ է վստահել անձնակազմին: Ի ՞նչ է թաքցնում կղզին:1 900 AMD -
Թաներ Աքչամ – Խայտառակ արարք
Հայոց ցեղասպանության մեջ Թուրքիայի հանցավորության հիմնաքարային առաջին գնահատականը՝ թուրք պատմաբանից:
5 000 AMD5 800 AMDԹաներ Աքչամ – Խայտառակ արարք
5 000 AMD5 800 AMD -
Սալի Ռունի – Նորմալ մարդիկ
Քոնելն ու Մարիաննան մեծացել են միեւնույն փոքր, պրովինցիալ քաղաքում, բայց նմանությունները դրանով ավարտվում են: Դպրոցում Քոնելը հայտնի է ու սիրված, իսկ Մարիաննան միայնակ է: Բայց երբ նրանք մի անգամ զրույցի են բռնվում, նրանց կյանքը մեկեն փոխվում է:
5 000 AMD5 800 AMDՍալի Ռունի – Նորմալ մարդիկ
5 000 AMD5 800 AMD -
3 000 AMD
3 500 AMDElena Mkhitaryan – Basic English for university students
3 000 AMD3 500 AMD -
Էլենա Ֆերանտե – Իմ հանճարեղ ընկերուհին
Էլենա Ֆերանտեն ժամանակակից իտալացի գրող է: Նրա ինքնությունը մինչև այժմ անհայտ է, թեև նա բավականաչափ հայտնի հեղինակ է։ Համաշխարհային ճանաչում ստացելէ «Նեապոլիտանական քառյակի» շնորհիվ։ Այդ 4 վեպերի մեջ առաջինը հենց այս գիրքն է։
5 000 AMDԷլենա Ֆերանտե – Իմ հանճարեղ ընկերուհին
5 000 AMD -
Վըրջինիա Վուլֆ – Միսիս Դելոուեյ
«Միսիս Դելոուեյ»–ը Վըրջինիա Վուլֆի՝ գեղագիտական առումով առաջին ամբողջական նորարարական վեպն է, որն ընդգրկում է ընդամենը մեկ օրվա իրադարձություններ, և որտեղ յուրահատուկ` վուլֆյան «գիտակցության հոսքի» միջոցով հետպատերազմյան Անգլիան և առհասարակ ժամանակի ամեն ակնթարթը ներկայացվում են հերոսների սուբյեկտիվ ընկալումների միջոցով:
4 000 AMDՎըրջինիա Վուլֆ – Միսիս Դելոուեյ
4 000 AMD -
Արթուր Մեսրոպյան – Թռչող տունը
Ժողովածուն ներկայացնում է Արթուր Մեսրոպյանի վերջին տարիների գործերը: Բանաստեղծություններն արտացոլում են անձի ու երևակայական ես-ի սթափ առերեսման փորձը, սառնասիրտ գնահատողական հայացքն ընտրությանը, ազատ կամ զսպված ինքնության դրսևորումներին, որոնք տեղաբաշխված են չհարմարվողականության տարածքներում:
2 200 AMDԱրթուր Մեսրոպյան – Թռչող տունը
2 200 AMD -
Լուկաս Բերֆուս – Կոալա (վեպ)
Ո՞ւր կարող են տանել հարազատի մահվան կորստից ծնված մտքերը, երբ սուգը չունի պատշաճ բովանդակություն, քանի որ չես ճանաչել, սիրել ու գնահատել նրան: Եղբայրը զլացել կամ գուցե ծուլացել էր շարադրել իր մահվան պատճառները, ինչը հուսահատեցնող, բայց նաև գայթակղիչ է որպես ինքնասպանության հետազոտության նյութ…
2 200 AMDԼուկաս Բերֆուս – Կոալա (վեպ)
2 200 AMD -
Լևոն Շահնուր – Ցավեր բռնողը
Պատմվածքների հերոսները ժամանակների և տարածությունների մեջ մոլորված մարդիկ են, որոնք փորձում են հասկանալ իրենց շրջապատող իրականությունը, շերտատել, կեղևազրկել այն: Նետվելով մտածումների ու զգայությունների խավար անդունդը՝ ձգտում են պեղելու լույսը: Փորձում են հասնել ու ճանաչել կեցության խորքերը, հասկանալ իրականության ու մտածումների գաղտնի խորհուրդները, սակայն էլ ավելի են խճճվում հիվանդ բառերի ու իրականությունը նկարագրող սահմանափակ հասկացությունների մեջ:
2 400 AMDԼևոն Շահնուր – Ցավեր բռնողը
2 400 AMD