Ընդհանուր 8 500 AMD
-
100 Բիզնես գաղտնիքներ
Գիրքն ամբողջությամբ կտրում է ձեզ ներկա տխուր ու ոչինչ չանող, միայն բողոքող իրականությունից՝ տանելով մի միջավայր, որտեղ հաղթողներն են, նրանց օրինակներն ու քայլերը, անհրաժեշտ խորհուրդները` կյանքն էլ ավելի լավը դարձնելու, բիզնեսն էլ ավելի զարգացնելու համար:
8 900 AMD100 Բիզնես գաղտնիքներ
8 900 AMD -
Սամվել Դիլանյան – Հայոց սրբազան լեռները
Գիրքը ներկայացնում է Հայկական լեռնաշխարհի այն լեռները, որոնց շուրջ դարավոր պատմության ընթացքում հյուսվել են հայ ժողովրդական հերոսական լեգենդներն ու առասպելները, որոնք կարևոր դեր են ստանձնել հայ ժողովրդի հեթանոսական և քրիստոնեական հավատալիքների ու ծեսերի, պաշտամունքային ավանդույթների ձևավորման համակարգում:
8 000 AMDՍամվել Դիլանյան – Հայոց սրբազան լեռները
8 000 AMD -
Դասական մատենաշար
Դասական մատենաշարը ներկայացնում է Յոհաննա Սպայրիի «Հայդի», Ռոբերտ Լյուիս Սթիվենսոնի «Գանձերի կղզին», Լ. Ֆրենք Բաումի «Օզի կախարդը», Լուիսա Մեյ Էլքոթի «Փոքրիկ տիկիններ» գրքերը, որոնց վերապատումներն առաջին անգամ են հրատարակվում հայերեն: Փաթեթում ընդգրկված գրքերի նկարազարդումները մեծ գրողների ստեղծագործություններին նոր շունչ ու երանգ են հաղորդում:
7 500 AMDԴասական մատենաշար
7 500 AMD -
Ուիլյամ Շեքսպիր – Պատմություններ Շեքսպիրից
«Պատմություններ Շեքսպիրից» շարքը ներկայացնում է «Ռոմեո և Ջուլիետ», «Ամռան գիշերվա երազ», «Փոթորիկը», «Մակբեթ» գրքերը: Ուիլյամ Շեքսպիրի երկերի պարզ վերապատումները, գողտրիկ նկարազարդումների հետ միահյուսվելով, մեծ գրողի գործերին նոր կյանք են հաղորդում: Հետաքրքիր, արտասովոր այս զրույցներն անպատճառ կգերեն պատանի ընթերցողի երևակայությունը:
7 000 AMD -
Թիմըթի Նեփմըն – Պատմական որոնումներ
«Պատմական որոնումներ» խորագրով փաթեթը ներառում է «Սարսափների դամբարանը», «Մրցավազք Հռոմում», «Միջնադարյան սպանդ», «Մինոտավրոսի լաբիրինթոսը» գրքերը, որոնք նպատակ ունեն արկածային պատմությունների միջոցով զարգացնելու երեխաների պատմական գիտելիքները:
7 000 AMDԹիմըթի Նեփմըն – Պատմական որոնումներ
7 000 AMD -
Դեն Գրին – Բնագիտական որոնումներ
«Բնագիտական որոնումներ» խորագով փաթեթը ներառում է «Տիեզերքում կորածները», «Գաղտնի բանաձևը», «Զվարճախաղերի սարսափը», «Ամազոնյան արկած» գրքերը, որոնք նպատակ ունեն արկածային պատմությունների միջոցով զարգացնելու երեխաների բնագիտական գիտելիքները:
7 000 AMDԴեն Գրին – Բնագիտական որոնումներ
7 000 AMD -
Դեյվիդ Գլովեր – Մաթեմատիկական որոնումներ
«Մաթեմատիկական որոնումներ» խորագիրը կրող փաթեթը ներկայացնում է «Առեղծվածների թանգարանը», «Հանելուկների մոլորակ», «Լաբիրինթոսների կալվածքը», «Հուշումների քարանձավը» գրքերը, որոնք նպատակ ունեն արկածային պատմությունների միջոցով զարգացնելու երեխաների մաթեմատիկական ունակությունները:
7 000 AMDԴեյվիդ Գլովեր – Մաթեմատիկական որոնումներ
7 000 AMD -
Ջ. Ք. Ռոուլինգ – Հարրի Փոթերը և Կրակի գավաթը
Հարրի Փոթերին բախտ է վիճակվում ներկա լինելու կախարդ աշխարհի ամենահետաքրքիր իրադարձություններից մեկին՝ քվիդիչի աշխարհի գավաթի խաղին: Սակայն խաղին հետևող իրադարձությունները խուճապի են մատնում հանդիսատեսին: Մոգության նախարարությունում իրարանցում է սկսվում:
7 000 AMD7 800 AMDՋ. Ք. Ռոուլինգ – Հարրի Փոթերը և Կրակի գավաթը
7 000 AMD7 800 AMD -
Գիտադարան
Գիրքն ընդգրկում է գիտության ամենատարբեր ոլորտները լուսաբանող հարուստ տեղեկատվական նյութ: Այդ ամենը շարադրված է մատչելի, բայց և գիտական լեզվով: Գրքում ներկայացված քարտեզներն ու գծագրերն ունեն նկարագրություններ ու բացատրություններ: Մեծաթիվ պատկերազարդումներն ու լուսանկարները տեղեկատվությունը դարձնում են ակնառու և դյուրըմբռնելի:
6 900 AMDԳիտադարան
6 900 AMD -
Անտուան դը Սենտ-Էքզյուպերի – Վիպակների ընտրանի
Այս հատորում զետեղված են Ֆրանսիայի աշխարհահռչակ արձակագիր Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Գիշերային թռիչք», «Մարդկանց երկիր», «Ռազմական օդաչու», «Նամակ պատանդին», «Փոքրիկ Իշխանը» վիպակները՝ բնագրային թարգմանությամբ: Երկերի հաջորդականությունն ընտրված է ըստ ժամանակագրական կարգի:
6 800 AMD -
Կառլո Կոլլոդիի – Պինոկիո (վերապատում)
Պինոկիո խամաճիկի անհավանական արկածները վաղուց են գրավել անհամար փոքրիկ ընթերցողների սրտերը: Հրաշալի, գողտրիկ նկարազարդումներն արտացոլում են այս անմահ պատմության ողջ հմայքն ու ոգին:
6 500 AMDԿառլո Կոլլոդիի – Պինոկիո (վերապատում)
6 500 AMD