-
Հրանտ Մաթևոսյան – Երկրի ջիղը
«Երկրի ջիղը» Հրանտ Մաթևոսյանի քառագրությունն է, որում ընդգրկված են «Նանա իշխանուհու կամուրջը», «Աշնան արև», «Ծառերը» և «Եզրով» ստեղծագործությունները:
3 600 AMDՀրանտ Մաթևոսյան – Երկրի ջիղը
3 600 AMD -
-
-
1 300 AMD
-
Մարգարետ Միտչել – Քամուց քշվածները (Հատոր 2)
1936 թվականին հրատարակումից ի վեր Պուլիցերյան մրցանակակիր եւ բոլոր ժամանակների ամենավաճառվող վեպերից մեկը՝ «Քամուց քշվածները», աշխարհում հռչակվել է Մեծ ամերիկյան վեպ: Վեպի առավել տարածմանը նպաստել է նաեւ համանուն ֆիլմը։ «Քամուց քշվածները» վեպը մարդկանց կրքերի խորությունն ուսումնասիրում է Ջորջիայի կարմիր բլուրներում տեղի ունեցող դեպքերին բնորոշ հանդգնությամբ: Հիասքանչ պատում է, որը վառ պատկերում է Քաղաքացիական պատերազմի եւ Վերակառուցման ժամանակաշրջանի դրաման:
5 000 AMD -
Մարգարետ Միտչել – Քամուց քշվածները (Հատոր I)
Վեպի գործողությունները տեղի են ունենում Ջորջիա նահանգի Քլեյթոն շրջանում և Ատլանտա քաղաքում։ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի եւ վերակառուցման դարաշրջանն է: Պլանտացիաների հարուստ սեփականատիրոջ երես առած դուստրը՝ Սքարլեթ Օ’Հարան, պատերազմի ժամանակ եւ դրանից հետո պետք է պայքարի սովի, աղքատության դեմ, պահպանի հորից ժառանգություն ստացած հողակտորը եւ փորձի գտնել իր երջանկությունը։
5 000 AMD -
Մարգըրիտ Յուրսընար – Արևելյան պատմություններ
Յուրսընարի «Արևելյան պատմություններ» պատմվածքների ժողովածուն առաջին անգամ լույս է ընծայել ֆրանսիական հայտնի «Գալիմար» հրատարակչատունը 1938 թ.։ Ժողովածուն կազմված է տասը նովելներից։ Հեղինակը ներշնչվել է միջերկրածովյան և հեռավորարևելյան շրջանների հնագույն լեգենդներից։ Պատմվածքների հիմքում ընկած են համաշխարհային մշակույթը միավորող փիլիսոփայական ընդհանրույթ-թեմաները՝ սեր, հայրենասիրություն, դավաճանություն, բարոյականություն, խաղաղություն և այլն։ «Գալիմարը» վերահրատարակել է այն 1967 թ.՝ հեղինակի արած որոշ ուղղումներից հետո։ Սույն թարգմանությունը կատարված է այդ հրատարակությունից:
2 000 AMD -
Մարգրեթ Աթվուդ – Աղախնի պատմությունը
Ժամանակակից ամենահայտնի գրողներից մեկի՝ Մարգրեթ Աթվուդի «Աղախնի պատմությունը» վեպը ոչ միայն 20-րդ դարի ամենանշանավոր գրական ստեղծագործություններից է, այլև սարսափազդու, բայց և իրատեսական նախազգուշացում հավանական ապագայի մասին:
5 300 AMDՄարգրեթ Աթվուդ – Աղախնի պատմությունը
5 300 AMD -
Մարի Կատրին դ’Օնուա, Մարիա Էմիլիա Բրեդերոդ-Սանթոս – Ֆրանսիական հեքիաթներ
Ժողովածուն ընդգրկում է 17–18–րդ դդ. ֆրանսիական հրաշապատում զրույցներ, որոնց հեղինակներն ազնվական դասի ներկայացուցիչներ էին` իրենց ժամանակի կրթված տիտղոսավոր կանայք, որոնք, մուտք չունենալով համալսարաններ և կրթական այլ օջախներ, ստեղծեցին գրական սալոններ՝ ի թիվս այլ նախաձեռնությունների՝ հիմք դնելով հեղինակային հեքիաթասացության ուրույն ավանդույթին և խթանելով գրական հեքիաթի աննախընթաց զարգացումը:
4 400 AMD -
Մարիաննա Հակոբյան – Կասկադ 6․15
Սեր և վայելք, երջանկության սպասում ու հիասթափություն, տառապանք ու հոգևոր վերածնունդ. «Կասկադ. 6.15» վեպի հերոսուհին անցնում է հոգևոր հասունացման «կասկադի» աստիճանները, գտնում իրեն ու երջանիկ լինելու ճանապարհը: Սիրելիից բաժանման ցավի մեջ բացահայտում սիրո ու հոգեկան ներդաշնակության հասնելու գաղտնիքը:
3 400 AMDՄարիաննա Հակոբյան – Կասկադ 6․15
3 400 AMD