Ընդհանուր 6 800 AMD
-
Ուսուցողական հեքիաթներ
Այս պատկերազարդ ժողովածուի մեջ ներկայացված հեքիաթները կյանքի յուրօրինակ ուղեցույց են երեխաների համար: Դրանցում առկա ուսուցողական մտքերը հիմք են լավ մարդ դառնալու ճանապարհին: Հեքիաթներում կարևորվում են մարդկային այնպիսի առաքինություններ, ինչպիսիք են աշխատասիրությունը, հաստատակամությունը, ազնվությունը, հարգանքը մեծերի նկատմամբ և այլն:
700 AMDՈւսուցողական հեքիաթներ
700 AMD -
Ուրախ հեքիաթներ
Հեքիաթների այս ժողովածուում ներառված են ուրախ պատմություններ տարբեր ժողովուրդների ու հայկական հեքիաթների գանձարանից: Այս հեքիաթները նույնպես ունեն խրատական և ուսուցողական բնույթ, որը, սակայն, մատուցվում է փոքր-ինչ այլ՝ ուրախ երանգներով:
700 AMDՈւրախ հեքիաթներ
700 AMD -
Պետրոս Դուրյան
Պետրոս Դուրյանը հայ նոր քնարերգության առաջին նշանավոր սիրերգակն է: Նա վերականգնել է միջնադարյան քնարերգության հետ պատմականորեն խզված կապը, հրաժարվել է կլասիցիզմից, բանաստեղծությանը հաղորդել զգացմունքային խորություն, հոգեբանություն:
Պետրոս Դուրյանի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
1 000 AMDՊետրոս Դուրյան
1 000 AMD -
Պրոսպեր Մերիմե – Կարմեն
«Դա պատմություն էր մի կոպիտ մարդու մասին, որ սպանել էր իր սիրուհուն նրա համար, որ վերջինիս հետաքրքրում էր միայն հասարակությունը…. Ես մի ժամանակ ուսումնասիրել էի գնչուների կյանքը, այդ պատճառով էլ իմ հերոսուհուն դարձրի գնչուհի»:
1 150 AMDՊրոսպեր Մերիմե – Կարմեն
1 150 AMD -
Ջանի Ռոդարի – Ստեղծագործական երևակայության քերականություն
Ռոդարիի «Ստեղծագործական երևակայության քերականություն» գրքի սույն ներկայացումը հետաքրքիր կլինի ընթերցողների լայն շրջանի, և, իհարկե, առաջին հերթին ծնողների և մանկավարժների համար: Եթե ուզում եք երեխաներին ստեղծագործական ուրախություն ըմբոշխնելու հնարավորություն տալ, այս գիրքը լավ ուսումնասիրեք և օգտագործեք:
2 000 AMD -
Ջեք Լոնդոն – Ծովագայլը
Ջեք Լոնդոնի՝ 1904 թվականին տպագրված «Ծովագայլը» վեպը կարելի է համարել արտասահմանյան արկածային գրականության լավագույն ստեղծագործություններից: Դեպքերը տեղի են ունենում 1893թ. Խաղաղ օվկիանոսում: Ճակատագրի բերումով որսագողությամբ զբաղվող առևտրային նավի վրա են հայտնվում տարբեր բնավորության և հակումների տեր մարդիկ, որոնց միջև խրթին հարաբերություններ են՝ կյանքի նկատմամբ տարբեր հայացքներ ունենալու պատճառով:
3 500 AMDՋեք Լոնդոն – Ծովագայլը
3 500 AMD -
Ջեք Լոնդոն – Սպիտակ ժանիքը
Իրադարձությունները տեղի են ունենում Ալյասկայում, ոսկու տենդի ժամանակներում: Վիպակի հերոսը ընտելացված գայլն է, որին անվանում են Սպիտակ Ժանիք՝ սպիտակափայլ ժանիքներ ունենալու համար:
2 000 AMDՋեք Լոնդոն – Սպիտակ ժանիքը
2 000 AMD -
Ջոն Գրին – Ալյասկայի որոնումներում
Տասնվեցամյա Մայլս Հոլթերը հետաքրքրվում է հայտնի մարդկանց վերջին խոսքերով: Հետևելով ֆրանսիացի գրող Ֆրանսուա Ռաբլեի՝ մահվանից առաջ հնչեցրած արտահայտությանը՝ նա թողնում է ծնողների հետ իր ձանձրալի կյանքն ու «Մեծ եթե»-ի որոնումներում ուղևորվում Քալվեր Քրիք դպրոց: Այստեղ նա գտնում է իր առաջին ընկերներին ու սիրահարվում Ալյասկա անունով մի աղջկա, որը տակնուվրա է անում տղայի կյանքը, իսկ հետո՝ անհետանում: Ողբերգական իրադարձությունները ստիպում են Մայլսին խորասուզվել կյանքի ու մահվան մասին մտորումներում։
3 000 AMDՋոն Գրին – Ալյասկայի որոնումներում
3 000 AMD -
Ջոն Գրին – Աստղերն են մեղավոր
Չնայած ուռուցքները փոքրացնող բժշկական հրաշքին, որը Հեյզելին ապրելու ևս մի քանի տարի է պարգևել, նա, միևնույն է, անբուժելի հիվանդ է՝ քաղցկեղի վերջին փուլում, ում կյանքի վերջին գլուխը գրվել է հենց ախտորոշման պահից: Սակայն, երբ Օգոստոս Ուոթերս անունով շրջադարձային պայծառ կերպարը հանկարծակի հայտվում է «Քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցության խմբակում», Հեյզելի համար կյանքի նոր էջ է բացվում:
3 200 AMDՋոն Գրին – Աստղերն են մեղավոր
3 200 AMD -
Ջոն Գրին – Թղթե քաղաքներ
Քվենթին Ջեյքոբսենը ամբողջ կյանքում հեռվից սիրել է սքանչելի, արկածասեր Մարգո Ռոթ Սպիգլմենին: Ու երբ աղջիկը, նինջայի հագուստով, բացում է նրա պատուհանը ու հետո մագլցում նրա կյանք՝ հրավիրելով մի հետաքրքիր ու արտասովոր վրեժի արշավի, նա համաձայնում է:
3 200 AMDՋոն Գրին – Թղթե քաղաքներ
3 200 AMD -
Ջոն Ս․ Մաքսվել – Առաջնորդության 21 անվիճարկելի օրենքները
Միջազգայնորեն ճանաչում ունեցող առաջնորդության փորձագետ, հրապարակախոս և հեղինակ Ջոն Ք. Մաքսվելը, որը ամեն տարի ելույթներ է ունենում «Ֆորչըն 500»-ի վարկանիշով խոշորագույն ընկերությունների, միջազգային, պետական առաջնորդների և բիզնեսի ամենահաջողակ ներկայացուցիչների համար, մեկտեղում է ավելի քան քառասուն տարվա առաջնորդության փորձն ու հմտությունները «Առաջնորդության 21 անվիճարկելի օրենքները» գրքում:
5 000 AMD -
Ջոնաթան Քոնլին – Պարոն հինգ տոկոս
Երբ 1955 թ. 86 տարեկանում Գալուստ Գյուլբենկյանը մահացավ, նա աշխարհի ամենահարուստ մարդն էր: Հանդիսանալով Iraq Petroleum-ի բաժնեթղթերի 5 տոկոսի սեփականատեր՝ նա մեծ ճանաչում էր ձեռք բերել նավթային աշխարհում և ստացել «Պարոն 5 տոկոս» մականունը։
6 200 AMDՋոնաթան Քոնլին – Պարոն հինգ տոկոս
6 200 AMD