-
Տիգրան Պետրոսյան – Գահերի խաղը
Այս գրքի վրա Տիգրան Պետրոսյանը սկսել է աշխատել 1980-ականների սկզբին, բայց այդպես էլ չի ավարտել այն։ Նրա մահից հետո ամփոփ տեսքի է բերել շախմատիստի այրին՝ Ռոնա Պետրոսյանը։
Գիրքը կազմելիս օգտագործվել են Պետրոսյանի դասախոսությունները, որոնք նվիրված են շախմատային ռազմավարական նրբություններին, ռեպորտաժներ, հեռուստատեսային և ռադիոձայնագրություններ, շաբաթաթերթերում հրատարակված հոդվածներ: Նրա կնոջ՝ Ռոնա Պետրոսյանի ջանքով հաջողվել է գտնել Պետրոսյանի դասախոսությունների ձայնագրությունները, որոնք համարվում են անվանի շախմատիստի ուսուցողական լավագույն նյութերը:4 000 AMDՏիգրան Պետրոսյան – Գահերի խաղը
4 000 AMD -
-
-
-
ՓԱԹԻԼ – ՓԱԹԻԼ հեքիաթներ
Փայփայելու տաքուկ- փափուկ հեքիաթներ: Հարմար տեղավորվեք ու կարդացեք մեր տաքուկ- փափուկ ձյունոտ հեքիաթները. Միացեք խլուրդի, Թավիշիկի, Ոստոստիկի ու բոլոր- բոլորի ուրախ արկածներին:
2 700 AMDՓԱԹԻԼ – ՓԱԹԻԼ հեքիաթներ
2 700 AMD -
Փոլ Էքման – Խաբիր ինձ
Փոլ Էքմանը ամերիկացի հոգեբան է, հույզերի և ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում 20-րդ դարի լավագույն փորձագետներից մեկն է համարվում: Առաջինն է քննության առել մարդկային հույզերն ու դրանց կապը դիմախաղերի հետ: Էքմանի ուսումնասիրության հիմքում մարդու հույզերի և խաբեության բնույթի փոփոխությունն է էմպիրիկ հետազոտությունների ընթացքում: Նա ժխտում է մարդաբանների համոզմունքը, որ մշակույթն է թելադրում դիմախաղերը՝ անշեղորեն պնդելով, որ դրանք համընդհանուր բնույթ և կենսաբանական հիմք ունեն:
5 500 AMDՓոլ Էքման – Խաբիր ինձ
5 500 AMD -
Փոլ Ռ. Իգնեշիուս – Հիմա մասամբ գիտեմ
Այս բացառիկ ինքնակենսագրականը ներկայացնում է ԱՄՆ-ում ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ պետական և ռազմական գործիչ Փոլ Իգնեշիուսի հուշերը։ Նա պատմում է, թե ինչպես է իր ընտանիքը, փրկվելով Աբդուլ Համիդի սպանդից, հաստատվել Անգլիայում, ապա տեղափոխվել ԱՄՆ։ Փոլ Իգնեշիուսն առանձնակի ջերմությամբ է հիշում իր մանկության և պատանեկության տարիները, երբ Գլենդելի իրենց տուն էին այցելում Վիլյամ Սարոյանը, Ռուբեն Մամուլյանը։
5 000 AMDՓոլ Ռ. Իգնեշիուս – Հիմա մասամբ գիտեմ
5 000 AMD -
Փոլ Օֆիթ – Մահաբեր ընտրություն
Պատուհանից այն կողմ պատերազմ է, լուռ, վտանգավոր պատերազմ: Մի կողմում ծնողներն են, որոնց ռմբակոծում են պատվաստանյութերի վտանգների մասին պատմություններով, ու որոնք այլևս զգուշանում են պատվաստել իրենց երեխաներին: Մյուս կողմում բժիշկներն են, որոնք վախենում են իրենց ընդունարաններից դուրս թողնել երեխաների, որոնք խոցելի են իրենց տատերի ու պապերի ժամանակների հիվանդություններից:
4 500 AMDՓոլ Օֆիթ – Մահաբեր ընտրություն
4 500 AMD -
Քամալ Ռուհայիմ – Մահմեդական հրեայի օրագիրը
Եգիպտոսի մահմեդականներն ու հրեաները ոչ միշտ են տարաձայնություններ ունեցել: Արաբա- իսրայելական պատերզմներից առաջ նրանք ներդաշնակ են ապրել: Այս բազմաբովանդակ, խորապես անձնական վեպը, որի իրադարձությունները ծավալվում են 1930-1960- ական թվականներին, մտերմիկ, բայց և համապարփակ հայացք է նետում մահմեդականների, հրեաների և քրիստոնյաների խաղաղ համակեցությանը Կահիրեում:
3 500 AMD -
-
Քրիստոֆ Ռանսմայր – Վերջին աշխարհը
Գերժամանակակից առասպելապատում՝ անցյալի մեջ ներկայի սաղմերը տեսանելու փորձ: Պատմություն հռոմեացի բանաստեղծ Օվիդիուսի և նրա այրված գլուխգործոցի որոնումների մասին: Կերպափոխված տեղանքում խաղարկվող հոռետեսիլք, որում հին աշխարհը հանդիպում է ժամանակակից կյանքին:
4 500 AMDՔրիստոֆ Ռանսմայր – Վերջին աշխարհը
4 500 AMD