-
Գառնիկ Շախկյան – Թումանյանական հանրագիտակ
Նպատակ ունենալով բացահայտել ոչ միայն մեծ բանաստեղծին, այլև մարդ-անհատականությանը: Այս ամենից ելնելով՝ գրքում տեղ է տրվել ինքնատիպ և հետաքրքիր փաստերի, իրողությունների և դիպվածների: Գիրքը նախատեսված է ընթերցողական լայն շրջանակների համար:
4 300 AMD -
Գավրիլ Տրոեպոլսկի – Սպիտակ բիմ, սև ականջ
Այս վիպակը պատմում է խելացի ու հավատարիմ Բիմի և բարի ու չար մարդկանց մասին: Բիմը մինչև վերջին շունչը որոնում է տիրոջը, որին շտապ վիրահատման էին տարել, և իր որոնումների դժվարին ճանապարհին հանդիպում է տարբեր բնավորությունների ու տարբեր սրտերի տեր մարդկանց: Վիպակը գրված է տաղանդավոր գրչով և ընթերցվում է չթուլացող հետաքրքրությամբ:
2 300 AMDԳավրիլ Տրոեպոլսկի – Սպիտակ բիմ, սև ականջ
2 300 AMD -
3 500 AMD
-
Գրիգոր Զոհրապ
Գրիգոր Զոհրապի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
1 650 AMDԳրիգոր Զոհրապ
1 650 AMD -
-
-
Դավիթ Սամվելյան – Հայելապատում
Դավիթ Սամվելյանի «Հայելապատում» վիպակը, ինչպես անունն է հուշում, մարդու ինքնահայեցման մասին է։ Ստեղծագործության հերոսը, սակայն, ոչ թե հենց սկզբից խոհականորեն իր ներսն է նայում, հանդարտաբար ճանաչում ինքն իրեն, այլ ասես պեղում է սեփական հոգին, մարտնչում ինքն իր և աշխարհի դեմ։ Ի վերջո, փախչելով շրջապատից, ընտանիքից, երկրից՝ նա շտապում է դեպի բաղձալի ազատությունը։ Շուտով, սակայն, ամեն բան գլխիվայր շրջվում է․ հայելին աղավաղում էր պատկերը։
2 950 AMDԴավիթ Սամվելյան – Հայելապատում
2 950 AMD -
-
Դերենիկ Դեմիրճյան
«Իմ գրադարանը» մատենաշարով Էդիթ Պրինտը հրատարակում է Դերենիկ Դեմիրճյանի ստեղծագործությունների ժողովածուն: Նրա բոլոր ստեղծագործություններում նկատելի է մարդկային կյանքի անարդարությունների պատճառը վերհանելու, պարզաբանելու գրողի ձգտումը: Դեմիրճյանի բոլոր հերոսները հոգեբանական կերպարներ են, որոնց միջոցով նա կարողանում է ներկայացնել մարդկային փոխհարաբերությունները` լավ ու վատ դրսևորումներով, ինչպես նաև արտահայտում է իր հումանիստական սկզբունքները:
1 700 AMDԴերենիկ Դեմիրճյան
1 700 AMD -
Դերենիկ Դեմիրճյան – Պույպույ մուկիկը
Տարածական յուրօրինակ, 3D ֆորմատով հետաքրքիր ու գրավիչ պատկերազարդումներով այս գրքում ներկայացված է Դերենիկ Դեմիրճյանի «Պույ-պույ մուկիկը» զվարճալի և ուսանելի հեքիաթը:
2 000 AMDԴերենիկ Դեմիրճյան – Պույպույ մուկիկը
2 000 AMD -
Ելենա Դանկո – Պարտված Կարաբասը
Ելենա Դանկոյի “Պարտված Կարաբաս” հեքիաթ-վիպակն Ալեքսեյ Տոլստոյի “Ոսկե բանալին կամ Բուրատինոյի արկածները” գրքի շարունակությունն է։ Այստեղ ներկայացվում են հեքիաթի հերոսների նոր արկածները, որոնք տեղի են ունենում Տարաբարական երկրում և Սանկտ-Պետերբուրգում։ Գրքում մենք կտեսնենք, թե ինչպես է ընթերցողը վերածվում գրողի, թե ինչպես են տիկնիկային թատրոնի հերոսները գնում Հայրիկ Կառլոյի համար երջանկություն որոնելու։
2 250 AMDԵլենա Դանկո – Պարտված Կարաբասը
2 250 AMD -
Եղիշե – Վարդանանք․ Վարդանի և հայոց պատերազմի մասին
«Ինքնություն» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում «Վարդանանք․ Վարդանի և հայոց պատերազմի մասին» աշխատությունը։ Ոսկեդարի հայ պատմիչ Եղիշե վարդապետի հռչակավոր այս երկը բովանդակում է Ավարայրի պատմությունը՝ պատճառները, ընթացքը և հետևանքը։ Գիրքը ցույց է տալիս ժամանակի հայոց իշխանական ու եկեղեցական դասի և պարզ ժողովրդի անձնուրաց նվիրումն իրենց հավատքին ու հայրենիքին, հանուն հոգևոր փրկության՝ նրանց արհամարհանքը ֆիզիկական մահվան և անթիվ չարչարանքների նկատմամբ։
2 600 AMD