-
Սոնյա Սրայբեր Վայց – Խոստացա և կպատմեմ
«Խոստացա, ես կպատմեմ» հուշագրության հեղինակը՝ Սոնյա Վայցը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տառապել է Կրակովի գետտոյում (առանձնաթաղում) ու 5 համակենտրոնացման ճամբարներում, որտեղ հրեաներին բնաջնջում էին: Սոնյայի 84 հոգուց բաղկացած ընտանիքից վերապրել են միայն ինքն ու քույրը՝ Բլանկան: Գիրքը ցնցող պատկերներով նկարագրում է ֆաշիստների ռասսայական խտրականություններն ու գազանությունները:
3 000 AMDՍոնյա Սրայբեր Վայց – Խոստացա և կպատմեմ
3 000 AMD -
-
-
Սուսաննա Հովհաննիսյան – Վերնատուն
Հեղինակը հանգամանորեն ներկայացնում է Հովհաննես Թումանյանի հարկի տակ ձևավորված գրական խմբակի՝ «Վերնատան» պատմությունը: Արծարծվում են «Վերնատան» բոլոր անդամների ինչպես գրական, ստեղծագործական, այնպես էլ անձնական ընկերային-բարեկամական առնչակցությունները, աշխարհընկալման ընդհանրություններն ու առանձնահատկությունները:
2 500 AMDՍուսաննա Հովհաննիսյան – Վերնատուն
2 500 AMD -
Սոֆոկլես – Ողբերգություններ
Գիրքն ընդգրկում է հույն մեծ ողբերգակ Սոֆոկլեսի (մ.թ.ա. 496–406) երեք նշանավոր «թեբեական» ողբերգությունները` «Էդիպուս արքա» (որի հիման վրա է առաջացել «էդիպյան բարդույթ» արտահայտությունը), «Էդիպուսը Կոլոնոսում»
5 250 AMDՍոֆոկլես – Ողբերգություններ
5 250 AMD -
-
Ստեփան Զորյան
Ստեփան Զորյանի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
1 800 AMDՍտեփան Զորյան
1 800 AMD -
Ստեֆան Ցվայգ – Երեկվա աշխարհը Եվրոպացու հուշեր
«Երեկվա աշխարհը։ Եվրոպացու հուշեր» ստեղծագործությունը ավստրիացի գրողի վերջին գիրքն է՝ ապրված կյանքի անդրադարձ, պատմական իրադարձություններով հարուստ ժամանակի խորքի վրա գծված ինքնակենսագրություն։ Այս գիրքը ներկայացնում է ժամանակաշրջանի վավերական պատկերը՝ պատմական անձերով և եղելություններով՝ դիտված մեծ գրողի քննական հայացքով, գիտական օբյեկտիվության հասնող մեկնությամբ։ «Երեկվա աշխարհը» յուրօրինակ հանրագիտարան է, որտեղ արտացոլված է Եվրոպայի կյանքը՝ իր բոլոր շերտերով։
4 900 AMD -
Վահան Թեքեյան – Բանաստեղծություններ
«Իմ գրադարանը» մատենաշարը ներկայացնում է հայ ժողովրդական բանաստեղծ Վահան Թեքեյանի բանաստեղծությունների ժողովածուն։ Հայ բանաստեղծության հարուստ աշխարհում իրենց ուրույն ու չքնաղ երանգներն ունեն Վ. Թեքեյանի ստեղծագործություները։ Նա եղեռնից պատահաբար փրկված հայ այն լավագույն ստեղծագործողն է, որը բարձր պահեց ապագայի հավատը և իր ստեղծագործություններում արծարծեց կենսուրախության ու հերոսության գաղափարները:
2 100 AMDՎահան Թեքեյան – Բանաստեղծություններ
2 100 AMD -
Վահան Թոթովենց – Բաքու
Վահան Թոթովենցի եռահատոր «Բաքու» վեպը այժմ լույս է տեսնում մեկ ամբողջական գրքով։ Վեպում չքավորության մաքառումներով գոյամարտող ամուսիններ Մարթայի և Վիրաբի միակ որդին՝ Լևոնը, որ Թոթովենցի որդու գրականացված տիպն է (Լևոն-Լևիկ), կապիտալիստական աշխարհի անմեղ թիրախն է, որ զրահավորվում է մեծ-մեծ գաղափարներով ու դառնում հաղթանակի ավանդ, գրավական ու մի ողջ եռահատորի սիմվոլ․․․
5 500 AMDՎահան Թոթովենց – Բաքու
5 500 AMD