Ընդհանուր 3 500 AMD
-
-
Կարլ Զելիգ – Ալբերտ Էյնշտեյն
Գիրքը Էյնշտեյնի կյանքի մասին ամենավստահելի աղբյուրներից է, քանի որ հեղինակը բախտ է ունեցել ճանաչել ու աշխատել 20-րդ դարի մեծագույն հանճարի հետ: Լավ ճանաչելով մեծ գիտնականին ու նրան շրջապատողներին` Զելիգը պատմում է Էյնշտեյնին ուղեկցող իրադարձությունների ու մարդկանց մասին: Հեղինակը գրեթե չի շոշափում Էյնշտեյնի աշխատանքների բովանդակությունը, նա ավելի շատ ուշադրություն է դարձնում նրա մարդկային վեհ կերպարի վրա:
3 150 AMDԿարլ Զելիգ – Ալբերտ Էյնշտեյն
3 150 AMD -
Լայմըն Ֆրենկ Բաում – Օզման Օզից
“Օզման Օզից” գիրքը Ֆրենկ Լայմըն Բաումի՝ “Օզի երկիրը” շարքի երրորդ գիրքն է։ Առաջին և երկրորդ գրքերին՝ “Օզի զարմանահրաշ կախարդը” և “Օզի սքանչելի երկիրը”, հայ ընթերցողն արդեն ծանոթ է։ Այս գրքում ընթերցողը կհանդիպի ոչ միայն նախորդ երկու գրքերի հերոսներին, այլև կծանոթանա նոր հերոսների հետ, որոնք հարստացնում են Օզի երկրի մասին պատկերացումները։
1 900 AMDԼայմըն Ֆրենկ Բաում – Օզման Օզից
1 900 AMD -
-
-
Ստեֆան Ցվայգ – Երեկվա աշխարհը Եվրոպացու հուշեր
«Երեկվա աշխարհը։ Եվրոպացու հուշեր» ստեղծագործությունը ավստրիացի գրողի վերջին գիրքն է՝ ապրված կյանքի անդրադարձ, պատմական իրադարձություններով հարուստ ժամանակի խորքի վրա գծված ինքնակենսագրություն։ Այս գիրքը ներկայացնում է ժամանակաշրջանի վավերական պատկերը՝ պատմական անձերով և եղելություններով՝ դիտված մեծ գրողի քննական հայացքով, գիտական օբյեկտիվության հասնող մեկնությամբ։ «Երեկվա աշխարհը» յուրօրինակ հանրագիտարան է, որտեղ արտացոլված է Եվրոպայի կյանքը՝ իր բոլոր շերտերով։
4 900 AMD -
Միշել Ֆուկո – Գիտելիքի հնագիտությունը
Միշել Ֆուկոյի «Գիտելիքի հնագիտությունը» աշխատությունը հումանիտար գիտությունների զարգացման ուսումնասիրման մեթոդաբանական մի ազդեցիկ ուղեցույց է: Գիտելիքի առաջանալը գրքում դիտարկվում է իբրև մրցակից կամ միմյանց հաջորդող ճառաբանությունների արդյունք, իսկ գիտությունների կազմավորման պատմությունը՝ իբրև հավաքական մտքի արխիվ։
5 000 AMDՄիշել Ֆուկո – Գիտելիքի հնագիտությունը
5 000 AMD -
3 500 AMD
-
3 900 AMD
-
-
1 950 AMD
-
Ջոջո Մոյես – Աստղեր նվիրողը
Անգլիայի իր միապաղաղ կյանքից ախուսափելու համար երիտասարդ ու բարետես Բենեթ Վան Քլիվի հետ մեծ ակնկալիքներով ամուսնացած Էլիսին Քենթաքիի փոքրիկ Բեյլիվիլ քաղաքում հիասթափություն էր սպասվում. ամուսնական կյանքը հեռու էր նրա պատկերացումներից։ Վան Քլիվների տան ձանձրույթից ու ծանր մթնոլորտից Էլիսին փրկելու է գալիս աշխատանքը նոր հիմնված շրջիկ գրադարանում։ Այն Էլիսի համար արդարության, ընկերության և իրական սիրո հաղթանակի ճանապարհ է դառնում։
5 200 AMDՋոջո Մոյես – Աստղեր նվիրողը
5 200 AMD