Ընդհանուր 5 200 AMD
-
Փավստոս Բուզանդ – Հայոց պատմություն V դար
«Իմ գրադարանը» մատենաշարը ներկայացնում է Փավստոս Բուզանդի «Հայոց պատմության»՝ Ստ. Մալխասյանի աշխարհաբար թարգմանությունը: Բուզանդի աշխատությունն ընդգրկում է շուրջ կես դար, Հայոց պատմության մեջ իրադարձություններով հարուստ մի ժամանակաշրջան՝ Խոսրով Կոտակի թագավորությունից (330-338) մինչև Հայաստանի բաժանումը՝ 387 թ․։
1 800 AMD -
Ք․ Ջեյմս – Ատոմային Սովորություններ
«Ատոմային սովորություններ» գիրքը բացահայտում է այն փոքրիկ փոփոխությունները, որոնցում մեծ ուժ է թաքնված: Պատահե՞լ է՝ փորձեք ինչ-որ նոր սովորություն ձեռք բերել և չհաջողեք: Այս ուղեցույցը կարդալով՝ կհասկանաք, որ խնդիրը ձեր մեջ չէ, այլ համակարգի: Հիմնվելով գիտական տվյալների, սեփական փորձի և ուրիշ հաջողակ մարդկանց պատմությունների վրա՝ Ջեյմս Քլիըրը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր սովորության հիմքում որոշակի համակարգ է գործում, ինչը ստույգ վերլուծելով՝ կարող ենք վատ սովորություններից ազատվել, իսկ լավերը՝ դարձնել անխուսափելի:
5 000 AMDՔ․ Ջեյմս – Ատոմային Սովորություններ
5 000 AMD -
Օնորե դը Բալզակ – Հայր Գորիո
«Հայր Գորիո» վեպի մասին Բալզակն ասում է. «Լավ իմացեք՝ այս դրաման ո՛չ հնարանք է, ո՛չ վեպ: Ամբողջը ճշմարտություն է, այն աստիճանի ճշմարտություն, որ յուրաքանչյուրը սրա սաղմերը կգտնի իրենում, հնարավոր է՝ իր սրտում»: Այս իմաստով «Հայր Գորիո»-ն հանդիսանում է իր ժամանակի հայելին:
2 100 AMDՕնորե դը Բալզակ – Հայր Գորիո
2 100 AMD -
Օսկար Ուայլդ – Դորիան Գրեյի դիմանկարը
Աշխարհահռչակ անգլիացի գրող՝ Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը համարվում է նրա ամենանշանավոր ստեղծագործությունը: Այն աշխարհի ամենաընթերցվող գրքերից մեկն է: Վեպի սյուժեն շատ բաներով համապատասխանում է այն գրքերի բովանդակության հետ, երբ գլխավոր հերոսը վաճառում է իր հոգին սատանային և դրա փոխարեն ձեռք բերում գեղեցկություն, հավերժ երիտասարդություն և հզորություն:
2 100 AMDՕսկար Ուայլդ – Դորիան Գրեյի դիմանկարը
2 100 AMD -
Ֆիլ Նայթ – Կոշկավաճառը․ NIKE-ը ստեղծողի հուշագրությունը
«Նյու Յորք Թայմսի» «Կոշկավաճառը» բեսթսելերը ներկայացնում է «Նայք» ընկերության հիմնադրի անցած ուղին: Ամենաճանաչված համաշխարհային բրենդներից մեկի հիմնադիր Ֆիլ Նայթն այժմ աշխարհի ամենահարուստ մարդկանցից է, բայց երիտասարդ տարիքում չէր կարող անգամ իրեն թույլ տալ «Ադիդաս» գնել: Կես դար առաջ Նայթը 50 դոլար է վերցնում հորից ու սկսում Ճապոնիայից ներկրված մարզակոշիկներ վերավաճառել: Իսկ այսօր ընկերության տարեկան շրջանառությունը 30 միլիարդ դոլար է:
6 000 AMD -
Ֆրիկ – Տաղեր
Միջնադարյան մեծատաղանդ հայ բանաստեղծ Ֆրիկի «Տաղերը» լույս են տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: Ֆրիկից պահպանվել են մոտ 5 տասնյակ բանաստեղծություններ, որոնցից լավագույններն ընդգրկված են համաշխարհային պոեզիայի գանձարանում: Ֆրիկը գրել է ժողովրդին հասկանալի պարզ ու հստակ լեզվով։ Ահա թե ինչպես է հենց ինքը Ֆրիկը գրում իր մասին. «Ֆրիկը հանցեղ պարզ է խօսել, որ ամենայն մարդ իմանայ»:
1 900 AMDՖրիկ – Տաղեր
1 900 AMD