-
Անցյալի անվեհեր ռազմիկները
«Ոսկե հատույթ» մատենաշարը ներկայացնում է աշխարհը կլանած վտանգներն ու ճակատամարտերը, արկածներն ու գաղտնիքները, առասպելներն ու լեգենդները, հերոսություններն ու չարագործությունները։ Այս շարքի հերոսներն անվեհեր զինվորներ են, խորհրդավոր անծանոթներ, հետազոտողներ, անխոնջ արկածներ որոնողներ և առաջամարտիկներ։
6 300 AMDԱնցյալի անվեհեր ռազմիկները
6 300 AMD -
Աշխարհի զարմանահրաշ թռչունները
Բազմազան ու անսովոր է թռչնաշխարհը. այնտեղ հանդիպում են ծովահենների և ավազակների կարողություններով օժտված թռչուններ կամ այնպիսիք, որոնք մուկ են ձևանում կամ կարող են վազել ջրի վրայով, զարմանալի շինություններ կառուցել, նմանակել օձերին կամ խխունջի պես կպչել ծառերին:
6 300 AMDԱշխարհի զարմանահրաշ թռչունները
6 300 AMD -
Ավետիս Գրիգորյան, Արսեն Բոբոխյան – Օպերացիա «Զոդ»
«Զոդ» օպերացիան գրեթե անհայտ է լայն հասարակությանը, մինչդեռ այն վերջին հարյուրամյակի մեր պատմության ամենափայլուն էջերից է: Գրքի հեղինակներն առաջին անգամ եւ նոր փաստական տվ յալների հիման վրա ներկայացնում են Սեւանա լճի տարածաշրջանում հայ-թաթարական բախումներիպատճառները, ժամանակագրությունը, հետեւանքները։
5 000 AMD -
Արմեն Պետրոսյան – Հայը և աշխարհը
Գիրքը էսսեների ժողովածու է, որտեղ երբեմն լուրջ, երբեմն հումորով քննարկվում է ժամանակակից հայաստանցի հայի կերպարը, նրա հարաբերություններն ազգակիցների, օտարների և ողջ տիեզերքի հետ, անցյալի ու ներկայի նկատմամբ ունեցած վերաբերմունքը և ապագայի իրատեսական կամ ֆանտաստիկ հնարավորությունները:
3 000 AMDԱրմեն Պետրոսյան – Հայը և աշխարհը
3 000 AMD -
Բենիտո Պերես Գալդոս – Ալմա
XIX դարի իսպանացի մեծագույն գրող Բենիտո Պերես Գալդոսի այս վեպը (1895) «հոգևոր վեպեր» կոչվող շարքից է: Բարեպաշտության, գթասրտության, առաքինության և հնազանդության տիպար Ալմա-Լոտեմբերգի կոմսուհի Կատալինա դե Արտալը, կորցնելով սիրելի ամուսնուն, որոշում է բարեգործությանը նվիրվել: Դժգոհ լինելով ժամանակի հասարակական կարգից և ազնվական դասից, որին պատկանում է և ինքը, նա միտք է հղանում յուրահատուկ կրոնական-գյուղատնտեսական համայնք ստեղծել և իր նպատակին հասնելու համար համառ պայքարի մեջ է մտնում ազնվական դասի դեմ:
4 500 AMDԲենիտո Պերես Գալդոս – Ալմա
4 500 AMD -
1 850 AMD
-
Բուրհան Սյոնմեզ – Ախ, Ստամբուլ, Ստամբուլ
Վեպը 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո Ստամբուլում մի բանտախցում բանտարկվածների ու նրանց պատմությունների մասին է: Ժամանակը անցկացնելու համար նրանք միմյանց պատմություններ են պատմում՝ իրական և երևակայական:
4 500 AMDԲուրհան Սյոնմեզ – Ախ, Ստամբուլ, Ստամբուլ
4 500 AMD -
Բրիգիտե Վերներ – Դենին, Կլարան և համար 5 տունը
Ամառային արձակուրդներից երկու օր առաջ Կլարայի տուն տեղափոխվեցին նոր վարձակալներ՝ Դենին, Դենիի հայրիկը և Բազուկը: Սկզբում Կլարան չգիտեր՝ արդյոք Դենին իրեն դուր է գալիս, նա շատ է տարբերվում բոլորից. նրա աչքերը յուրահատուկ էին, և նա ծիծաղելի էր խոսում: Բայց հետո Կլարան հասկացավ, որ Դենիի հետ հետաքրիքր է և հաճելի: Եվ Բեբել փողոցի համար 5 տանը հանկարծ սկսեցին տարօրինակ բաներ պատահել…
2 700 AMD -
3 000 AMD
-
Գաբրիել Գարսիա Մարկես – Երեքշաբթի օրվա սիեստան
Պատանեկան տարիքի ընթերցողներին ուղղված այս գիրքն ընտիր պատմվածքների ժողովածու է՝ ծաղկաքաղ կոլումբիացի ականավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսի չորս հայտնի ժողովածուից՝ «Երկնագույն շան աչքերը» (1974), «Մեծ մոր թաղումը» (1962), «Միամիտ Էրենդիրայի և նրա անհոգի տատիկի անհավանական ու տխուր պատմությունը» (1972), «Տասներկու թափառական պատմվածք» (1992):
3 200 AMD