Ընդհանուր 1 900 AMD
-
Թոմաս Թիգ – 100 հեքիաթ շարքից. 50 հեքիաթ քնից առաջ
Կախարդների, հրաշագործների, արքայազների, արքայադուստրերի և հեքիաթային գազանների պատմությունները մանուկներին կգերեն: Աշխարհի բոլոր կողմերից են այդ պատմությունները և ներառում են ինչպես դասական, այնպես էլ մի քանի պակաս հայտնի գրական գոհարներ: Գրքի վեց թեմատիկ բաժիններն ընտրության մեծ հնարավորություն են ընձեռում, յուրաքանչյուր հեքիաթի համար էլ նշված է կարդալու տևողությունը: Գիրքը ծայրեծայր պատկերազարդված է:
7 000 AMD -
Թոմաս Թիգ – 100 հեքիաթ շարքից. 50 պատմություն արքայադուստրերի մասին
Դասական և նոր հեքիաթների այս հրաշք զարդատուփը քեզ կտանի զարմանահրաշ արքայադուստրերի աշխարհ, ուր գունագեղ նկարազարդումները կկենդանացնեն չքնաղ դշխուհիներին և նրանց սիրելիներին:
7 000 AMD -
-
Թոմաս Փինչըն – Ձգողության ծիածանը
Վեպը համարվում է հետմոդեռնիզմի սառցահատը, հանգրվանը մի ճամփաբաժանի, որից ճյուղավորվում են բարձր արվեստն ու կոմիքսը, գութն ու անողոքը, գիտությունն ու մետաֆիզիկան, պարկեշտն ու սանձարձակը… Պաստառի ոճականորեն անբասիր ձևաչափերը ծավալվում են քերթվածից մինչև գիտակցության հոսքը, ներառյալ՝ միջանկյալ կանգառները։ Վաստակել է XX դարի գրականության խորհուն կոթողներից մեկի համբավը։
7 200 AMDԹոմաս Փինչըն – Ձգողության ծիածանը
7 200 AMD -
Թորնթըն Վայլդեր – Սուրբ Լուիս արքայի կամուրջը
Ճակատագիր, պատահար, օրինաչափություն, թե՞ Աստծու միջամտություն… Բախտորոշ իրադարձություններին անդրադառնալիս, մենք հաճախ մոլորվում ենք այս տարբերակներում։ XX դարի ամերիկյան գրականության գլուխգործոցներից մեկը համարվող, Թորնթըն Վայլդերի 1927-ին գրված այս այլաբանական վիպակը կարող է ընթերցողին օգնել կողմնորոշվել, բայց ո՛չ ավելին։
2 650 AMD -
Ժյուլ Վեռն – Կարպատյան դղյակը
Օգտվելով Տրանսիլվանիայի հեռավոր գյուղերից մեկում իշխող սնոտիապաշտական հավատալիքներից`մենակյաց բարոն դը Գորցն ու նրա անբաժան ուղեկից Օրֆանիկը բացառապես գիտական հնարքների, գյուտերի շնորհիվ մի ամբողջ գյուղի բնակչության առջև ստանձնում են «սատանայի» դերը`բնակչության ահուսարսափն օգտագործելով իրենց նախագծած ծրագրի իրագործման համար:
3 600 AMDԺյուլ Վեռն – Կարպատյան դղյակը
3 600 AMD -
Ժյուլ Վեռն – Տասնհինգամյա նավապետը
Ժյուլ Վեռնի այս հանրահայտ վեպը տասնհինգամյա մի պատանու` Դիք Սենդի և նրա ուղեկիցների արկածների մասին է: Դավաճանության հետևանքով Աֆրիկա ընկնելով՝ նրանք ենթարկվում են բազմաթիվ ծանր փորձությունների, ականատես լինում ստրկավաճառության զարհուրելի տեսարանների, սակայն չեն կորցնում հոգու արիությունը և մարդկային արժանապատվությունը:
3 200 AMDԺյուլ Վեռն – Տասնհինգամյա նավապետը
3 200 AMD -
Ժորժի Ամադու – Դոնա Ֆլորը և իր երկու ամուսինները
Ժորժի Ամադուի «Դոնա Ֆլորը և իր երկու ամուսինները» վեպը բրազիլական իրականության լայն համապատկեր է, որտեղ կենցաղը, բարքերը, սերն ու կիրքը, մարդկային ամենատարբեր հարաբերությունները շաղկապվում են դոնա Ֆլորի երկու ամուսնությունների սյուժետային գծերին:
6 200 AMD -
-
-