-
Լուիս Քերոլ – Ալիսը հրաշքների աշխարհում
Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» վիպակը վիկտորյան մանկագրության ամենահայտնի հրաշապատում երկն է: Պատմության հերոսուհին` Ալիսը, ողջամիտ ու հետաքրքրասեր աղջնակ է, որ հեղինակի «կամքով» հայտնվում է զարմանալի անրջային մի աշխարհում` խոսող գազանների ու փետրավորների, շնչավորված թղթե զինվորիկների ստորգետնյա թագավորությունում: Այստեղ ամեն ինչ սովորականից տարբեր է, արտառոց. հերոսուհուն ծանոթ խաղերի կանոններն անգամ գլխիվայր են շրջված:
2 400 AMDԼուիս Քերոլ – Ալիսը հրաշքների աշխարհում
2 400 AMD -
Լուիս Քերոլ – Ալիսի արկածները հրաշքների աշխարհում
«Ալիսը հրաշքների աշխարհում» հեքիաթի հեղինակն անգլիացի մաթեմատիկոս Չարլզ Լութվիջ Դոջսոնն է (Լուիս Քերոլը նրա գրական կեղծանունն է): Սա մի պատմություն է Ալիս անունով փոքրիկ աղջկա մասին, որը , ճագարահորն ընկնելով, հայտնվում է տարօրինակ արարածներով բնակեցված երևակայական աշխարհում և զարմանալի արկածների է հանդիպում:
6 000 AMD -
Լուիս Քերոլի – Ալիսը հրաշքների աշխարհում (վերապատում)
Սպիտակ ճագարին հետևելով` Ալիսն ընկնում է անհատակ մի հորի մեջ ու հայտնվում արտասովոր աշխարհում, որտեղ ֆիզիկայի օրենքները ենթարկվում են երևակայության քմահաճ պահանջներին: Վառ և ինքնատիպ նկարազարդումները բացահայտում են ստորերկրյա զարմանալի աշխարհի ողջ կախարդանքը:
6 500 AMD -
Լուիսա Մեյ Էլքոթ – Փոքրիկ տիկիններ. Դասական մատենաշար
Ահա Մարչ քույրերը՝ Մեգը, Ջոն, Բեթը և Էյմին: Աղջիկները հեշտ չեն ապրում: Հայրը բանակում է: Մայրն օրնիբուն տքնում է ծայրը ծայրին հասցնելու համար: Բայց ծիծաղով թե արցունքով չորս քույրերը միասին հաղթահարում են ամեն խոչընդոտ և նեղություն:
1 900 AMD -
Լուկաս Բերֆուս – Կոալա (վեպ)
Ո՞ւր կարող են տանել հարազատի մահվան կորստից ծնված մտքերը, երբ սուգը չունի պատշաճ բովանդակություն, քանի որ չես ճանաչել, սիրել ու գնահատել նրան: Եղբայրը զլացել կամ գուցե ծուլացել էր շարադրել իր մահվան պատճառները, ինչը հուսահատեցնող, բայց նաև գայթակղիչ է որպես ինքնասպանության հետազոտության նյութ…
2 200 AMDԼուկաս Բերֆուս – Կոալա (վեպ)
2 200 AMD -
Լուսի Մոդ Մոնտգոմերի – Աննան կանաչ կտուրներից
«Աննան Կանաչ կտուրներից» վեպը, 1908 թվականի առաջին հրատարակությունից ի վեր, դարձել է համաշխարհային բեսթսելեր։ Վեպը վաճառվել է ավելի քան 50 միլիոն օրինակով և թարգմանվել 36 լեզուներով։
3 500 AMD -
Խալեդ Հուսեյնի – Եվ արձագանքեցին լեռները
Քաբուլ տանող փոշեպատ ճանապարհին երկու երեխա՝ եղբայր ու քույր, վերջին ժամերն են անցկացնում միասին: Հետո, ասես ոչինչ չի էլ եղել: Ոչ ոք այլևս չի հիշատակի եղբոր հոգածությամբ ու սիրով երջանիկ Փարիին: Աբդուլլան չի մոռանա: Քույրը չի հիշի:
5 900 AMDԽալեդ Հուսեյնի – Եվ արձագանքեցին լեռները
5 900 AMD -
Խաչատուր Աբովյան
«Իմ գրադարանը» մատենաշարով լույս են տեսնում Խաչատուր Աբովյանի ստեղծագործությունները, այդ թվում` «Վերք Հայաստանի» վեպը և «Պարապ վախտի խաղալիք» առականին: Աբովյանին միշտ մտատանջել են անհատի և հայրենիքի ճակատագրերը, իր ստեղծագործություններում նա վեր է հանել իրականության գորշ հակադրությունները: «Պարապ վախտի խաղալիք» գրքում տեղ գտած նրա առակները մարդկանց բարոյապես ազնվացնելու փորձեր են: Աբովյանն իր առակներով ծաղրում է հիմար ու անազնիվ մարդկանց:
1 700 AMDԽաչատուր Աբովյան
1 700 AMD -
Խաչիկ Դաշտենց – Ռանչպարների կանչը
«Ռանչպարների կանչը» վիպասքը Խաչիկ Դաշտենցի գլուխգործոցն է, 20-րդ դարի հայ արձակի փառավոր նմուշներից մեկը: Գիրքը նվիրված է Արևմտյան Հայաստանի քաջարի հայ ֆիդայիների փաղանգին: Գեղարվեստորեն պատկերելով նրանց սխրագործությունները՝ հեղինակը զարմանալի վարպետությամբ միահյուսել է պատմական իրողություններն ու դրանց էպոսակերպ արտացոլանքը ժողովրդի գիտակցության մեջ: Վիպասքը գովերգ է հայրենասիրության, արիության ու պարկեշտության, մարդասիրության և առ Աստված հավատքի:
4 300 AMDԽաչիկ Դաշտենց – Ռանչպարների կանչը
4 300 AMD -
Խավիեր Մարիաս – Այնքան սպիտակ սիրտը
«Այնքան սպիտակ սիրտը» (1992) վեպը թարգմանվել է տասնյակ լեզուներով: Մասնագիտությամբ թարգմանիչ նորապսակ Խուան Ռանսը կնոջ հետ մեկնում է ամուսնական ճանապարհորդության: Լա Հավանայի պատշգամբից դուրս նայելիս նկատում է փողոցում սպասող անծանոթուհուն և , ինքն էլ չցանկանալով, ունկնդիրը դառնում է խոսակցության:
4 500 AMDԽավիեր Մարիաս – Այնքան սպիտակ սիրտը
4 500 AMD -