Ընդհանուր 3 900 AMD
-
Լայմըն Ֆրենկ Բաում – Օզման Օզից
“Օզման Օզից” գիրքը Ֆրենկ Լայմըն Բաումի՝ “Օզի երկիրը” շարքի երրորդ գիրքն է։ Առաջին և երկրորդ գրքերին՝ “Օզի զարմանահրաշ կախարդը” և “Օզի սքանչելի երկիրը”, հայ ընթերցողն արդեն ծանոթ է։ Այս գրքում ընթերցողը կհանդիպի ոչ միայն նախորդ երկու գրքերի հերոսներին, այլև կծանոթանա նոր հերոսների հետ, որոնք հարստացնում են Օզի երկրի մասին պատկերացումները։
1 900 AMDԼայմըն Ֆրենկ Բաում – Օզման Օզից
1 900 AMD -
-
Կարա-Դարվիշ – Կյանքի ջութակը
Կարա-Դարվիշի այս ստեղծագործությունն առաջին անգամ է տպագրվել Հայաստանում: Սա ոչ միայն պատմություն է սիրային բարդ եռանկյունու և դրա հանգուցալուծման մասին, այլև կարա-դարվիշյան էսթետիկայի ու կենսափիլիսոփայության սինթեզն է` համեմված ակնհայտ նատուրալիզմով և քողարկված սոցիալականությամբ:
1 150 AMDԿարա-Դարվիշ – Կյանքի ջութակը
1 150 AMD -
Կարլ Զելիգ – Ալբերտ Էյնշտեյն
Գիրքը Էյնշտեյնի կյանքի մասին ամենավստահելի աղբյուրներից է, քանի որ հեղինակը բախտ է ունեցել ճանաչել ու աշխատել 20-րդ դարի մեծագույն հանճարի հետ: Լավ ճանաչելով մեծ գիտնականին ու նրան շրջապատողներին` Զելիգը պատմում է Էյնշտեյնին ուղեկցող իրադարձությունների ու մարդկանց մասին: Հեղինակը գրեթե չի շոշափում Էյնշտեյնի աշխատանքների բովանդակությունը, նա ավելի շատ ուշադրություն է դարձնում նրա մարդկային վեհ կերպարի վրա:
3 150 AMDԿարլ Զելիգ – Ալբերտ Էյնշտեյն
3 150 AMD -
-
Հրանտ Մաթևոսյան – Երկրի ջիղը
«Երկրի ջիղը» Հրանտ Մաթևոսյանի քառագրությունն է, որում ընդգրկված են «Նանա իշխանուհու կամուրջը», «Աշնան արև», «Ծառերը» և «Եզրով» ստեղծագործությունները:
3 600 AMDՀրանտ Մաթևոսյան – Երկրի ջիղը
3 600 AMD -
Մարկ Տվեն – Արքայազնն ու աղքատը
1547 թվականին Լոնդոնում Թոմ Քենթին՝ հոր կողմից ծեծի ենթարկվող աղքատ տղան, ընկնում է թագավորական պալատ և հագուստներով փոխվում է իրեն զարմանալիորեն նման Էդուարդ 6-րդ արքայազնի հետ: Պալատից դուրս գալով՝ վերջինս իմանում է անգլիական հասարակության ստորին խավի իրավազրկության մասին:
3 400 AMDՄարկ Տվեն – Արքայազնն ու աղքատը
3 400 AMD -
-
-
Պրոսպեր Մերիմե – Կարմեն
«Դա պատմություն էր մի կոպիտ մարդու մասին, որ սպանել էր իր սիրուհուն նրա համար, որ վերջինիս հետաքրքրում էր միայն հասարակությունը…. Ես մի ժամանակ ուսումնասիրել էի գնչուների կյանքը, այդ պատճառով էլ իմ հերոսուհուն դարձրի գնչուհի»:
1 150 AMDՊրոսպեր Մերիմե – Կարմեն
1 150 AMD -
Ռեն – Ծերացած Աստվածն ու Սատանան (DARAK)
Վիպակն առաջին անգամ տպագրվել է Բոստոնի «Հայրենիք» ամսագրում 1926 թվականին: Ռենը գրական ասպարեզ իջավ անցյալ դարի 10-ական թվականներին` իբրև այն նոր հոսանքի ներկայացուցիչ, որի անդամները վերանայում էին ավանդական հոգևոր արժեքները ոչ թե ժխտողականության դիրքերից, այլ թարմ հնչեղություն և անծանոթ երանգներ հաղորդելու մտայնությամբ:
1 500 AMDՌեն – Ծերացած Աստվածն ու Սատանան (DARAK)
1 500 AMD -
Ռոբերտ Լուիս Սթիվենսոն – Բժիշկ Ջեքիլի և պարոն Հայդի տարօրինակ պատմությունը
«Բժիշկ Ջեքիլի և պարոն Հայդի տարօրինակ պատմությունը» գոթական վիպակ է: Այն պատմում է Գաբրիել Ջոն Աթերսոն անունով մի լոնդոնաբնակ փաստաբանի մասին, որն ուսումնասիրում է իր վաղեմի ընկեր բժիշկ Հենրի Ջեքիլի և չարանենգ Էդուարդ Հայդի հետ կապված տարօրինակ եղելությունները:
1 500 AMD