-
Ռուվիմ Ֆրաերման – Դինգո վայրի շունը կամ պատմություն առաջին սիրո մասին
Գործողությունը տեղի է ունենում հեռու արևելքում գտնվող գյուղում, որտեղ ապրում են Տանյա Սաբանեևան և պատանի Ֆիլկան: Մի օր Մոսկվայից այդտեղ է գալիս աղջկա հայրն իր նոր ընտանիքի հետ: Հոր նոր կինը լավ է վերաբերվում աղջկան, սակայն հարաբերությունները հոր ու նրա խորթ որդու հետ բավական բարդ են դասավորվում:
2 350 AMD -
Ռոբերտ Լուիս Սթիվենսոն – Բժիշկ Ջեքիլի և պարոն Հայդի տարօրինակ պատմությունը
«Բժիշկ Ջեքիլի և պարոն Հայդի տարօրինակ պատմությունը» գոթական վիպակ է: Այն պատմում է Գաբրիել Ջոն Աթերսոն անունով մի լոնդոնաբնակ փաստաբանի մասին, որն ուսումնասիրում է իր վաղեմի ընկեր բժիշկ Հենրի Ջեքիլի և չարանենգ Էդուարդ Հայդի հետ կապված տարօրինակ եղելությունները:
1 500 AMD -
Ռեն – Ծերացած Աստվածն ու Սատանան (DARAK)
Վիպակն առաջին անգամ տպագրվել է Բոստոնի «Հայրենիք» ամսագրում 1926 թվականին: Ռենը գրական ասպարեզ իջավ անցյալ դարի 10-ական թվականներին` իբրև այն նոր հոսանքի ներկայացուցիչ, որի անդամները վերանայում էին ավանդական հոգևոր արժեքները ոչ թե ժխտողականության դիրքերից, այլ թարմ հնչեղություն և անծանոթ երանգներ հաղորդելու մտայնությամբ:
1 500 AMDՌեն – Ծերացած Աստվածն ու Սատանան (DARAK)
1 500 AMD -
Պրոսպեր Մերիմե – Կարմեն
«Դա պատմություն էր մի կոպիտ մարդու մասին, որ սպանել էր իր սիրուհուն նրա համար, որ վերջինիս հետաքրքրում էր միայն հասարակությունը…. Ես մի ժամանակ ուսումնասիրել էի գնչուների կյանքը, այդ պատճառով էլ իմ հերոսուհուն դարձրի գնչուհի»:
1 150 AMDՊրոսպեր Մերիմե – Կարմեն
1 150 AMD -
-
Մարկ Տվեն – Արքայազնն ու աղքատը
1547 թվականին Լոնդոնում Թոմ Քենթին՝ հոր կողմից ծեծի ենթարկվող աղքատ տղան, ընկնում է թագավորական պալատ և հագուստներով փոխվում է իրեն զարմանալիորեն նման Էդուարդ 6-րդ արքայազնի հետ: Պալատից դուրս գալով՝ վերջինս իմանում է անգլիական հասարակության ստորին խավի իրավազրկության մասին:
3 400 AMDՄարկ Տվեն – Արքայազնն ու աղքատը
3 400 AMD -
Կարա-Դարվիշ – Կյանքի ջութակը
Կարա-Դարվիշի այս ստեղծագործությունն առաջին անգամ է տպագրվել Հայաստանում: Սա ոչ միայն պատմություն է սիրային բարդ եռանկյունու և դրա հանգուցալուծման մասին, այլև կարա-դարվիշյան էսթետիկայի ու կենսափիլիսոփայության սինթեզն է` համեմված ակնհայտ նատուրալիզմով և քողարկված սոցիալականությամբ:
1 150 AMDԿարա-Դարվիշ – Կյանքի ջութակը
1 150 AMD -
Ժոզեֆ Բեդիե – Տրիստանի և Իզոլդայի սիրավեպը
Կանացի զայրույթն ահարկու է, և թող ամեն ոք զգուշանա դրանից: Նրան, ում կինը սիրել է ամենից ավելի, նրանից վրեժ է լուծում ամենայն դաժանությամբ: Կանայք շուտ սիրահարվում են, շուտ էլ ատում են, և եթե թշնամանք սկսվեց, տևում է շատ ավելի երկար, քան բարեկամությունը: Սերը չափավորել՝ նրանք այդ կարողանում են, բայց ատելությունը ՝ ոչ ամենևին:
2 000 AMD -
Գավրիլ Տրոեպոլսկի – Սպիտակ բիմ, սև ականջ
Այս վիպակը պատմում է խելացի ու հավատարիմ Բիմի և բարի ու չար մարդկանց մասին: Բիմը մինչև վերջին շունչը որոնում է տիրոջը, որին շտապ վիրահատման էին տարել, և իր որոնումների դժվարին ճանապարհին հանդիպում է տարբեր բնավորությունների ու տարբեր սրտերի տեր մարդկանց: Վիպակը գրված է տաղանդավոր գրչով և ընթերցվում է չթուլացող հետաքրքրությամբ:
2 300 AMDԳավրիլ Տրոեպոլսկի – Սպիտակ բիմ, սև ականջ
2 300 AMD -