-
-
-
-
-
-
Մարգարետ Միտչել – Քամուց քշվածները (Հատոր I)
Վեպի գործողությունները տեղի են ունենում Ջորջիա նահանգի Քլեյթոն շրջանում և Ատլանտա քաղաքում։ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի եւ վերակառուցման դարաշրջանն է: Պլանտացիաների հարուստ սեփականատիրոջ երես առած դուստրը՝ Սքարլեթ Օ’Հարան, պատերազմի ժամանակ եւ դրանից հետո պետք է պայքարի սովի, աղքատության դեմ, պահպանի հորից ժառանգություն ստացած հողակտորը եւ փորձի գտնել իր երջանկությունը։
5 000 AMD -
Էվան Օզնոս – Ջո Բայդեն
Այս գիրք-դիմանկարը լույս է սփռում Բայդենի երկար ու իրադարձություններով հարուստ կարիերայի վրա։ Բայդենը Սենատում է, հետո, որպես Օբամայի փոխնախագահ, 8 տարի Սպիտակ տանն է։ Նախագահական մրցավազքը Հիլարի Քլինթոնին զիջելուց հետո Բայդենը հաղթահարում է քաղաքական ամայությունը, Դոնալդ Թրամփին ձեռնոց նետելու և Քամալա Հարիսին փոխնախագահ նշանակելու որոշում է կայացնում։
4 000 AMDԷվան Օզնոս – Ջո Բայդեն
4 000 AMD -
Նիլ Ֆերգյուսոն – Հրապարակն ու Աշտարակը
21-րդ դարը հայտարարվել է Ցանցերի դար։ Այս գրքում Նիլ Ֆերգյուսոնը փաստարկում է, որ ցանցերը միշտ են եղել մեզ հետ՝ ուղեղի կառուցվածքից մինչեւ կերակրաշղթա, տոհմածառից մինչեւ մասոններ։ Բարձր աշտարակներում տեղավորված հիերարխիաները պատմության ընթացքում հաստատում էին իրենց իշխանությունը, սակայն իրական իշխանությունը հաճախ ներքեւում տարածվող քաղաքի հրապարակում էր։
6 000 AMDՆիլ Ֆերգյուսոն – Հրապարակն ու Աշտարակը
6 000 AMD -
Նարինե Աբգարյան – Մանյունյա
«Մանյունյան» լուսավոր, արևով ու հայկական բերքուբարիքի համուհոտով ներծծված մի արտասովոր պատմություն է Բերդում անցկացրած մանկության, երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, շարունակ խառնաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին:
5 000 AMD5 800 AMDՆարինե Աբգարյան – Մանյունյա
5 000 AMD5 800 AMD -
Մարկ Մենսոն – Գայթակղելու նուրբ արվեստը
«Թքած ունենալու նուրբ արվեստը» եւ «Թքել ենք բոլորս» բեսթսելլերների հեղինակ Մարկ Մենսոնը ներկայացնում է սիրային հարաբերություններին նվիրված շատ գործնական ուղեցույց։ Մարկի խորհուրդներն այս թեմայով բազմաթիվ այլ գրքերից ու մեթոդներից առանձնանում են իրատեսական հիմավորումերով։
4 000 AMD4 800 AMDՄարկ Մենսոն – Գայթակղելու նուրբ արվեստը
4 000 AMD4 800 AMD -
Նարինե Աբգարյան – Սիմոն
Հայկական փոքրիկ գյուղաքաղաքում՝ Բերդում, մահանում է որմնադիր Սիմոնը: Նա երկար կյանք է ապրել, վայելել է շրջապատի հարգանքը և հայտնի եղել սիրային արկածներով: Սիմոնը շատ էր սիրում կանանց։ Յուրաքանչյուր նոր սիրավեպի տրվում էր անմնացորդ, հրապուրվում էր, աստվածացնում, խանդում, բայց կարողանում էր արժանապատվորեն հրաժեշտ տալ:
4 000 AMD4 800 AMDՆարինե Աբգարյան – Սիմոն
4 000 AMD4 800 AMD -
Ժան-Ֆիլիպ և Պատրիկ Ֆոր – Զիդան. երկու կյանք
Զինեդին Զիդանի կարիերան պատմություն է լեգենդի մասին։ Ֆրանսիայի հետ աշխարհի գավաթակիր դարձած Զիդանը 2001-ին 46 միլիոն ֆունտ ստերլինգով «Յուվենտուսից» տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ» եւ դարձավ ամենաթանկ ֆուտբոլիստը։ 2006-ի Աշխարհի առաջնության եզրափակիչում Մարկո Մատերացիին գլխով հարվածելուց հետո Զիդանը պարտադրված էր հեռանալ։
5 000 AMD