-
Կամիլո Խոսե Սելա – Փեթակը
Նոբելյան մրցանակի դափնեկիր Կամիլո Խոսե Սելայի (1916-2002) «Փեթակը» իսպանական վեպի առանձնահատուկ տեսակ է, որտեղ աշխարհն ու իրողությունները ներկայանում են լիովին նոր հայեցակետերից: Շուրջ 300 կերպար, որոնց շարժունակությունը սահմանափակվում է կոնկրետ տարածությամբ, որտեղ խռնված հազարավոր մարդիկ, առանց գոհության և առանց ապագայի հույսի, այս ու այն կողմ են վազում. սկզբունքորեն դրանք հետպատերազմյան մարդիկ են՝ տարտամ, չկողմնորոշված հայացքով և անելիքով:
5 400 AMDԿամիլո Խոսե Սելա – Փեթակը
5 400 AMD -
-
-
Օթար Ճիլաձե – Ճանապարհով գնում է մի մարդ
Վրացի հանրահայտ արձակագիր Օթար Ճիլաձեի «Ճանապարհով գնում էր մի մարդ» վեպն առաջին հայացքից հին հունական դիցաբանության հանրահայտ սյուժեների չափազանց տեղայնացված մշակում է: Այնինչ խորքում վեպը հայրենիքի ու հայրենիքի կարոտի խորունկ ընդհանրացում է ՝ հուզական տպավորիչ շեշտադրումներով:
5 500 AMDՕթար Ճիլաձե – Ճանապարհով գնում է մի մարդ
5 500 AMD -
-
-
-
-
-
Փոլ Էքման – Խաբիր ինձ
Փոլ Էքմանը ամերիկացի հոգեբան է, հույզերի և ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում 20-րդ դարի լավագույն փորձագետներից մեկն է համարվում: Առաջինն է քննության առել մարդկային հույզերն ու դրանց կապը դիմախաղերի հետ: Էքմանի ուսումնասիրության հիմքում մարդու հույզերի և խաբեության բնույթի փոփոխությունն է էմպիրիկ հետազոտությունների ընթացքում: Նա ժխտում է մարդաբանների համոզմունքը, որ մշակույթն է թելադրում դիմախաղերը՝ անշեղորեն պնդելով, որ դրանք համընդհանուր բնույթ և կենսաբանական հիմք ունեն:
5 500 AMDՓոլ Էքման – Խաբիր ինձ
5 500 AMD -
Լուիս Քերոլ – Ալիսի արկածները հրաշքների աշխարհում
«Ալիսը հրաշքների աշխարհում» հեքիաթի հեղինակն անգլիացի մաթեմատիկոս Չարլզ Լութվիջ Դոջսոնն է (Լուիս Քերոլը նրա գրական կեղծանունն է): Սա մի պատմություն է Ալիս անունով փոքրիկ աղջկա մասին, որը , ճագարահորն ընկնելով, հայտնվում է տարօրինակ արարածներով բնակեցված երևակայական աշխարհում և զարմանալի արկածների է հանդիպում:
6 000 AMD