-
Ջոնաթան Սվիֆտ – Գուլիվերի ճանապարհորդությունները
Այս ստեղծագործությունը գրելիս՝ Ջոնաթան Սվիֆտը նպատակ է ունեցել սուր երգիծանքի ենթարկել իր երկրում տիրող քաղաքական բարքերը, ինչը նրան լավագույնս հաջողվել է: Սակայն ստեղծագործության ներքին բովանդակությունն այնքան հզոր է, որ այսօր այն կորցրել է նախնական նպատակայնությունը և դարձել է պատանիների սիրելի աշխարհի լավագույն ստեղծագործություններից:
4 000 AMD -
Ռոբին Հուդ
Գիրքը անգլիական միջնադարի ժողովրդական բալլադի հերոս Ռոբին Հուդի և իր ընկերների արկածների մասին է, ովքեր Նոթինգեմ քաղաքի մոտ գտնվող Շերվուդ անտառում զբաղվում էին ավազակությամբ ու կողոպուտով:
2 700 AMDՌոբին Հուդ
2 700 AMD -
Էլենա Ֆերանտե – Նոր ազգանվան պատմությունը (Գիրք 2)
Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» ընթերցողներին ներկայացրեց անմոռանալի Էլենային եւ Լիլային, որոնց հարատեւ ընկերությունը դառնում է հեղինակի նեապոլիտանական վեպերի առանցքը: «Նոր ազգանվան պատմությունը» այս շարքի երկրորդ գիրքն է:
5 000 AMD -
-
Հովիկ Չարխչյան – Չարենց և Արմենուհի. Սիրախաղ կրակի հետ
Գրքում առաջին անգամ ներկայացվում է Եղիշե Չարենցի և բանաստեղծուհի Ամենուհի Տիգրանյանի սիրո առավել ամբողջական պատմությունը նորահայտ վավերագրերի ու մինչ օրս անհայտ փաստերի հիման վրա:
4 000 AMD -
Կամիլո Խոսե Սելա – Փեթակը
Նոբելյան մրցանակի դափնեկիր Կամիլո Խոսե Սելայի (1916-2002) «Փեթակը» իսպանական վեպի առանձնահատուկ տեսակ է, որտեղ աշխարհն ու իրողությունները ներկայանում են լիովին նոր հայեցակետերից: Շուրջ 300 կերպար, որոնց շարժունակությունը սահմանափակվում է կոնկրետ տարածությամբ, որտեղ խռնված հազարավոր մարդիկ, առանց գոհության և առանց ապագայի հույսի, այս ու այն կողմ են վազում. սկզբունքորեն դրանք հետպատերազմյան մարդիկ են՝ տարտամ, չկողմնորոշված հայացքով և անելիքով:
5 400 AMDԿամիլո Խոսե Սելա – Փեթակը
5 400 AMD -
Նասիմ Թալեբ – Երբ խաղադրույքը սեփական մաշկդ է
Պատմում է կյանքի համաչափության մասին, և որ համաչափության բացակայությունը բերում է համակարգերի խափանման: Նաև այն մասին, թե ինչու աշխարհըմբռնման համար սպիներն անհրաժեշտ են, ինչու ռիսկի դիմած ձախողակներն ավելի համակրելի են, քան ռիսկից խուսափող հաջողակները, ինչու է նշանի մատանին խոստումից կարևոր, ինչով է առանց զոհաբերության հավատը նման գողության, և թե ինչից է, որ (մոտիվացված) փոքրամասնությունները, այլ ոչ՝ մեծամասնություններն են աշխարհը կառավարում:
7 200 AMD -
Նատալկա Մալետիչ – Ուրվականը, որ չէր կարողանում քնել
Քաղաքի ծայրամասում գտնվող լքված տանը ուրվական է ապրում։ Նա սարսափելի միայնակ է, քանի որ շրջապատում մարդիկ չկան, ում կարելի է հյուր գնալ: Անջատել մահճակալի լամպը գրքով քնածների համար, ծածկել երեխային վերմակով։ Եվ հետո, վերադառնալով տուն, ամբողջ օրը հանգիստ քնել։
2 600 AMD -
Լեգենդներ․ Ավանդազրույցներ․ Առասպելներ
Այս գիրքը ճանապարհ է հարթում դեպի հնագույն առասպելների կախարդական աշխարհը` ամենակարող աստվածների լեգենդներն ու պատմությունները, փառաբանված հերոսների և ողջ աշխարհի ժողովուրդների չբացահայտված գաղտնիքները:
6 300 AMDԼեգենդներ․ Ավանդազրույցներ․ Առասպելներ
6 300 AMD -
Երկիրը և ողջ աշխարհը․ Բացահայտված տիեզերք
Այս գիրքը ճանապարհ է հարթում դեպի անծայրածիր Տիեզերք, պատմում է մոլորակների և արբանյակների, աստղերի ու գիսավորների, գալակտիկաների և սև խոռոչների մասին, ծանոթացնում հեռավոր աշխարհների արտասովոր գեղեցկությանը:
6 300 AMD -
Աշխարհի զարմանահրաշ թռչունները
Բազմազան ու անսովոր է թռչնաշխարհը. այնտեղ հանդիպում են ծովահենների և ավազակների կարողություններով օժտված թռչուններ կամ այնպիսիք, որոնք մուկ են ձևանում կամ կարող են վազել ջրի վրայով, զարմանալի շինություններ կառուցել, նմանակել օձերին կամ խխունջի պես կպչել ծառերին:
6 300 AMDԱշխարհի զարմանահրաշ թռչունները
6 300 AMD -
Անցյալի անվեհեր ռազմիկները
«Ոսկե հատույթ» մատենաշարը ներկայացնում է աշխարհը կլանած վտանգներն ու ճակատամարտերը, արկածներն ու գաղտնիքները, առասպելներն ու լեգենդները, հերոսություններն ու չարագործությունները։ Այս շարքի հերոսներն անվեհեր զինվորներ են, խորհրդավոր անծանոթներ, հետազոտողներ, անխոնջ արկածներ որոնողներ և առաջամարտիկներ։
6 300 AMDԱնցյալի անվեհեր ռազմիկները
6 300 AMD