-
Գաբրիել Գարսիա Մարկես – Սերը խոլերայի ժամանակ
Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը խոլերայի ժամանակ» վեպն անվերապահ և անմնացորդ սիրո մասին պատմող ցնցող պատմություն է՝ սեր, որն ունակ է հաղթահարելու ամեն ինչ՝ ժամանակ ու տարածություն, կյանքի դժվարություններ ու նյութապաշտություն, մարդկային հոգու անկատարություն ու հուսահատություն: Ֆերմինա Դասան մերժում է Ֆլորենտինո Արիսայի պատանեկան սերն ու երազանքները և ամուսնանում խոլերայի դեմ ակտիվ պայքարող բժիշկ Խուվենալ Ուրբինոյի հետ, որը, ի տարբերություն զգայական և զգացմունքային Ֆլորենտինո Արիսայի, չափազանց զուսպ է և հավասարակշռված:
4 500 AMD -
Գագիկ Մելիքյան – Նրանք ստեղծել են ֆիզիկան
Գրքում տեղ են գտել անվանի ֆիզիկոսների, այդ թվում՝ 16 Նոբելյան մրցանակակիրների համառոտ կենսագրությունները, նրանց մասին հետաքրքրաշարժ պատմություններ, կատակներ, անեկդոտներ, իմաստուն մտքեր։ Դրանք թույլ են տալիս պատկերացում կազմել աշխարհահռչակ ֆիզիկոսների հարուստ կյանքի, մարդկային որակների մասին։
3 500 AMD -
Գավրիլ Տրոեպոլսկի – Սպիտակ բիմ, սև ականջ
Այս վիպակը պատմում է խելացի ու հավատարիմ Բիմի և բարի ու չար մարդկանց մասին: Բիմը մինչև վերջին շունչը որոնում է տիրոջը, որին շտապ վիրահատման էին տարել, և իր որոնումների դժվարին ճանապարհին հանդիպում է տարբեր բնավորությունների ու տարբեր սրտերի տեր մարդկանց: Վիպակը գրված է տաղանդավոր գրչով և ընթերցվում է չթուլացող հետաքրքրությամբ:
2 300 AMDԳավրիլ Տրոեպոլսկի – Սպիտակ բիմ, սև ականջ
2 300 AMD -
Գիտադարան
Գիրքն ընդգրկում է գիտության ամենատարբեր ոլորտները լուսաբանող հարուստ տեղեկատվական նյութ: Այդ ամենը շարադրված է մատչելի, բայց և գիտական լեզվով: Գրքում ներկայացված քարտեզներն ու գծագրերն ունեն նկարագրություններ ու բացատրություններ: Մեծաթիվ պատկերազարդումներն ու լուսանկարները տեղեկատվությունը դարձնում են ակնառու և դյուրըմբռնելի:
6 900 AMDԳիտադարան
6 900 AMD -
Գյուստավ Լը Բոն – Ամբոխների հոգեբանությունը
Առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվում ֆրանսիացի բժիշկ, մարդաբան, հոգեբան, սոցիոլոգ, բնագետ և գյուտարար, սոցիալական հոգեբանության մի ճյուղը կազմող զանգվածների հոգեբանության հիմնադիրՇառլ Մարի Գյուստավ Լը Բոնի (18411931) 1895ին լույս տեսած «Ամբոխների հոգեբանությունը» աշխատությունը, որը համարվում է աշխարհը վերափոխած ամենանշանավոր գրքերից մեկը:
3 500 AMD -
-
-
-
-
Գուրգեն Խանջյան – Խրամատային գրառումներ
«Խրամատային գրառումներ» վիպակում Գուրգեն Խանջյանը իրեն բնորոշ էկզիստենցիալ սուզումներով բացահայտում է այսպես կոչված`«տգեղի գեղագիտությունը»: Պաթոլոգիկ սևեռումներով հերոսի արարքներոն ու խոստովանությունները բացահայտում են մարդկային հատկանիշների մեկ այլ հարթություն:
2 650 AMDԳուրգեն Խանջյան – Խրամատային գրառումներ
2 650 AMD -
Գուրգեն Խանջյան – Ներսուդուրս
Գուրգեն Խանջյանի նոր`«Ներսուդուրս» վեպը մեր ժամանակների մարդու բարդ հոգեաշխարհի գրողական նուրբ վերլուծություն է: Ինքն իր հետ անհաշտ, իր բարդույթները վերլուծելով՝ նա քրքրում է իր ներսը, բայց երկրում սկիզբ առած շարժումները նրան մղում են դուրս՝ իր ներսում եղածը պարպելու և հեղափոխելու ակնկալիքով:
3 500 AMDԳուրգեն Խանջյան – Ներսուդուրս
3 500 AMD