-
Միշել Ֆուկո – Գիտելիքի հնագիտությունը
Միշել Ֆուկոյի «Գիտելիքի հնագիտությունը» աշխատությունը հումանիտար գիտությունների զարգացման ուսումնասիրման մեթոդաբանական մի ազդեցիկ ուղեցույց է: Գիտելիքի առաջանալը գրքում դիտարկվում է իբրև մրցակից կամ միմյանց հաջորդող ճառաբանությունների արդյունք, իսկ գիտությունների կազմավորման պատմությունը՝ իբրև հավաքական մտքի արխիվ։
5 000 AMDՄիշել Ֆուկո – Գիտելիքի հնագիտությունը
5 000 AMD -
Մհեր Իսրայելյան – Մեն ու միակ մոլորակ
Մհեր Իսրայելյանի «Մեն ու միակ մոլորակ» ժողովածուի պատմվածքները մարդու մասին են: Պարզապես մարդու, որ ծնվում է ու մեռնում, որ ծիծաղում է և լաց լինում, որ ճաշակում է պատերազմի դառնահամն ու ըմբոշխնում խաղաղության բերկրանքը: Հայաստանը սիրո կարոտ մեր փոքր հայրենիքն է, Երկիր մոլորակը`մեծ հայրենիքը: Մարդկությանը միավորում է խաղաղ ու իմաստալից ապրելու երազանքը`այն մեն ու միակի վրա, որ պտտվում և դեռ երկար շարունակելու է պտտվել:
2 700 AMDՄհեր Իսրայելյան – Մեն ու միակ մոլորակ
2 700 AMD -
-
-
Յան Բիրք – Ցարան և Գզուզը. Քառաթաթ պոնին
Ցարան նորեկ է թաղամասում: Նա բացարձակապես միայնակ է, որովհետև մայրիկը ոչ մի բանի համար ժամանակ չունի, իսկ բակի երեխաներն էլ չեն ուզում Ցարայի հետ խաղալ: Նրանք Ցարային ուղարկում են այնտեղ, որտեղից եկել է: Նա տխուր վերադառնում է սենյակ ու կարդում իր սիրելի գիրքը պոնիների մասին: Սեփական պոնի ունենալը Ցարայի մեծագույն երազանքն է: Որքա՜ն ցավալի է, որ այդպիսի քառասմբակ ընկերը վերելակում չի տեղավորվի: Թե՞ ճիշտ հակառակը…
2 750 AMDՅան Բիրք – Ցարան և Գզուզը. Քառաթաթ պոնին
2 750 AMD -
Յասմինա Ռեզա – Պիեսներ
Առաջին անգամ Հայաստանում և հայերեն լույս են ընծայվում ֆրանսիացի անվանի դրամատուրգ Յասմինա Ռեզայի ամենահայտնի պիեսներից՝ «Սպանդի Աստվածը», «Զրույցներ հուղարկավորությունից հետո», «Ձմեռնամուտ», «Պատահականության մարդը», «Արվեստ», «Կյանքի երեք տարբերակ»:
6 000 AMDՅասմինա Ռեզա – Պիեսներ
6 000 AMD -
Յոհաննա Սպայրի – Հայդի. Դասական մատենաշար
Հայդին որբուկ է: Նա ապրում է պապի ու իր ժիր այծիկների հետ Շվեյցարիայի լեռներում: Մի օր գալիս է Հայդիի մորաքույրն ու աղջկան տանում մեծ ու աղմկոտ քաղաքը: Հայդիի կյանքն ընդմիշտ փոխվում է, բայց Փոքրիկն ամբողջ հոգով ուզում է վերադառնալ գյուղ՝ լեռներում ծվարած իր տնակը՝ ծերունի պապի մոտ:
1 900 AMD -
Յոհաննա Սփիրի – Հայդի
Յոհաննա Սփիրիի «Հայդի» վիպակը շվեյցարական մանկագրության ամենահայտնի երկն է: Վեպի հերոսուհին՝ Հայդին, որբուկ է, ապրում է պապի ու իր ժիր այծիկների հետ շվեյցարական Ալպերում ծվարած մի գյուղակում, որտեղ կյանքն ամենօրյա տոն է հիշեցնում, իսկ կրակին խորոված ոսկեգույն պանիրն ու այծի թարմ կաթը՝ թագավորական վայելք: Սակայն աղջիկը ստիպված է հրաժեշտ տալ գյուղին, որպեսզի նոր կյանք սկսի Ֆրանկֆուրտում:
2 500 AMDՅոհաննա Սփիրի – Հայդի
2 500 AMD -
-
-
Նամակ Ձմեռ Պապիկին
Մի բուռ ձյուն կլցնենք, ուրախ հուշեր ու մի պտղունց ԱՄԱՆՈՐՅԱ կախարդանք… Ամանորի կախարդական գիշերը Ձմեռ պապին Արամի պես նամակ գրիր: Առավոտյան լավ նվերդ նրա նման կգտնե՞ս:
3 700 AMDՆամակ Ձմեռ Պապիկին
3 700 AMD -