-
Լայմըն Ֆրենկ Բաում – Օզի զարմանահրաշ կախարդը
“Օզի զարմանահրաշ կախարդը” գրքով Ֆրենկ Լայմըն Բաումը սկիզբ է դնում Օզի երևակայական աշխարհի մասին հեքիաթաշարին և այս թեմայով գրում ևս 13 հեքիաթներ։ Այս առաջին գրքում պատմվում է Կանզասում ապրող Դորոթի անունով աղջնակի մասին, որն իր Տոտո անունով շան հետ հայտնվում է Օզի աշխարհի Զմրուխտե քաղաքում, որտեղ նրան ուղեկցում են Խրտվիլակը, Անագե Անտառահատը և Վախկոտ Առյուծը։
2 800 AMD -
Լայմըն Ֆրենկ Բաում – Օզի սքանչելի երկիրը
“Օզի սքանչելի երկիրը” Լայմըն Ֆրենկ Բաումի՝ Օզի աշխարհին վերաբերող երկրորդ գիրքն է, որը գրվել է 1904 թվականին։ Այստեղ ընթերցողը կհանդիպի ոչ միայն առաջին՝ “Օզի զարմանահրաշ կախարդը” գրքի հերոսներին, այլև նոր հերոսները կհարստացնեն Օզի աշխարհի գրավչությունը։ Այստեղ պատմությունն սկսում է այնտեղից, երբ Գիլիկինների երկրում ապրող Թիփը որոշում է պատրաստել Դդմագլուխ Ջեքին։
2 350 AMDԼայմըն Ֆրենկ Բաում – Օզի սքանչելի երկիրը
2 350 AMD -
Լայմըն Ֆրենկ Բաում – Օզման Օզից
“Օզման Օզից” գիրքը Ֆրենկ Լայմըն Բաումի՝ “Օզի երկիրը” շարքի երրորդ գիրքն է։ Առաջին և երկրորդ գրքերին՝ “Օզի զարմանահրաշ կախարդը” և “Օզի սքանչելի երկիրը”, հայ ընթերցողն արդեն ծանոթ է։ Այս գրքում ընթերցողը կհանդիպի ոչ միայն նախորդ երկու գրքերի հերոսներին, այլև կծանոթանա նոր հերոսների հետ, որոնք հարստացնում են Օզի երկրի մասին պատկերացումները։
1 900 AMDԼայմըն Ֆրենկ Բաում – Օզման Օզից
1 900 AMD -
Լեգենդներ․ Ավանդազրույցներ․ Առասպելներ
Այս գիրքը ճանապարհ է հարթում դեպի հնագույն առասպելների կախարդական աշխարհը` ամենակարող աստվածների լեգենդներն ու պատմությունները, փառաբանված հերոսների և ողջ աշխարհի ժողովուրդների չբացահայտված գաղտնիքները:
6 300 AMDԼեգենդներ․ Ավանդազրույցներ․ Առասպելներ
6 300 AMD -
Լեոնարդո դա Վինչի – Առակներ, հեքիաթներ, լեգենդներ
Գիրքը Վերածննդի հանճարներից մեկի՝ Լեոնարդո դա Վինչիի կյանքի և նրա բազում հայտնագործությունների մասին է: Գրքում ներառված են նաև մեծագույն նկարչի առակներն ու հեքիաթները: Նախատեսված է ընթերցող լայն շրջանակի համար:
2 200 AMD -
1 850 AMD
-
Լեոնիդ Անդրեև – Հուդա Իսկարիովտացի
Ժողովածուն ընդգրկում է 20-րդ դարասկզբի ռուս տաղանդավոր գրող Լեոնիդ Անդրեևի լավագույն ստեղծագործություններից մի փունջ:
4 500 AMDԼեոնիդ Անդրեև – Հուդա Իսկարիովտացի
4 500 AMD -
-
-
Լևոն Նես – Բալզակ․ Մի շան պատմություն
Բալզակը խոհեմ և իմաստուն շուն է: Անսովոր անուն է շան համար, բայց վերջինս օժտված է անժխտելի գրական ձիրքով, իսկ փաստերին դեմ գնալն անպտուղ գործ է: Հեղինակը փորձել է մարդուն նայել կենդանու` շան աչքերով: Հարցերն ու ոչ այնքան սփոփիչ հետևություններն անխուսափելի են. արդյո՞ք կենդանին երբեմն ավելի բանական չէ, քան մարդը:
2 100 AMDԼևոն Նես – Բալզակ․ Մի շան պատմություն
2 100 AMD -
Լևոն Շահնուր – Ցավեր բռնողը
Պատմվածքների հերոսները ժամանակների և տարածությունների մեջ մոլորված մարդիկ են, որոնք փորձում են հասկանալ իրենց շրջապատող իրականությունը, շերտատել, կեղևազրկել այն: Նետվելով մտածումների ու զգայությունների խավար անդունդը՝ ձգտում են պեղելու լույսը: Փորձում են հասնել ու ճանաչել կեցության խորքերը, հասկանալ իրականության ու մտածումների գաղտնի խորհուրդները, սակայն էլ ավելի են խճճվում հիվանդ բառերի ու իրականությունը նկարագրող սահմանափակ հասկացությունների մեջ:
2 400 AMDԼևոն Շահնուր – Ցավեր բռնողը
2 400 AMD -
Լիզ Փիշըն – Թոմ Գեյթսի սքանչափայլ աշխարհը
Թոմ Գեյթսը` հնարամիտ ու չարաճճի դպրոցականը, ցանկանում է տոմսեր ձեռք բերել իր սիրած խմբի համերգին ներկա լինելու համար: Բայց ուղղակի պատմելու բան չէ, թե ինչ փորձանքներ է բերում իր գլխին մինչև համերգին հասնելը: Գիրքը լի է բազմապիսի ձեռագիր խզբզոցներով ու ծաղրանկարներով, որոնց միջոցով Թոմը ներկայացնում է իր չարաճճի առօրյան ու իրեն շրջապատող մարդկանց։
2 600 AMD