-
Կառլո Կոլլոդիի – Պինոկիո (վերապատում)
Պինոկիո խամաճիկի անհավանական արկածները վաղուց են գրավել անհամար փոքրիկ ընթերցողների սրտերը: Հրաշալի, գողտրիկ նկարազարդումներն արտացոլում են այս անմահ պատմության ողջ հմայքն ու ոգին:
6 500 AMDԿառլո Կոլլոդիի – Պինոկիո (վերապատում)
6 500 AMD -
Լուիս Քերոլի – Ալիսը հրաշքների աշխարհում (վերապատում)
Սպիտակ ճագարին հետևելով` Ալիսն ընկնում է անհատակ մի հորի մեջ ու հայտնվում արտասովոր աշխարհում, որտեղ ֆիզիկայի օրենքները ենթարկվում են երևակայության քմահաճ պահանջներին: Վառ և ինքնատիպ նկարազարդումները բացահայտում են ստորերկրյա զարմանալի աշխարհի ողջ կախարդանքը:
6 500 AMD -
Էրիխ Քեսթներ – Էմիլը և հետախույզները
Էմիլն առաջին անգամ միայնակ Բեռլին է մեկնում: Գնացքում գողանում են նրա ամբողջ գումարը: Գնացքից իջնելուց անմիջապես հետո նա կրնկակոխ հետևում է գողին: Բարեբախտաբար, նրան օգնության են հասնում շատ տղաներ, ու միասին մեծ քաղաքում հետապնդում են ձեռնարկում գողին բռնելու նպատակով:
2 900 AMDԷրիխ Քեսթներ – Էմիլը և հետախույզները
2 900 AMD -
Դեյվիդ Լիչֆիլդ – Արջը և դաշնամուրը
Մի օր արջի մի քոթոթ տարօրինակ մի իր է գտնում անտառում: Նա դիպչում է դաշնամուրի ստեղներին, և սկսվում է զարմանալի մի ուղևորություն…
3 000 AMDԴեյվիդ Լիչֆիլդ – Արջը և դաշնամուրը
3 000 AMD -
Марк Арен – Анатолийская история. Там, где цветут дикие розы
Սա պատմություն է այն մարդկանց մասին, որոնց սերն ու ատելությունը, թվում է, ընդմիշտ փոխկապակցված են ազգային պատկանելության հետ այս անկայուն աշխարհում, որտեղ ակնթարթային փոխվում է ոչ միայն ապագան, այլ նաև անցյալը: Պատմությունը այն մասին է, թե ինչքան հեշտությամբ են մարդկանց միջև անդունդներ գոյանում ու, թե ինչքան դժվար է դրանց միջև կամուրջներ կառուցելը:
2 200 AMD -
Էլենա Ֆերանտե – Նոր ազգանվան պատմությունը (Գիրք 2)
Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» ընթերցողներին ներկայացրեց անմոռանալի Էլենային եւ Լիլային, որոնց հարատեւ ընկերությունը դառնում է հեղինակի նեապոլիտանական վեպերի առանցքը: «Նոր ազգանվան պատմությունը» այս շարքի երկրորդ գիրքն է:
5 000 AMD -
Դանիել Գլաթաուեր – Հավերժ քոնը
Դանիել Գլաթաուերի «Հավերժ քոնը» վեպը ժամանակակից ավստրիական գրականության ամենաընթերցվող վեպերից մեկն է։ Երեսունը բոլորած լամպավաճառ Յուդիթի ու Հանեսի սերը ընթերցողին տարակուսանքի մեջ է գցում՝ սկզբում ռոմանտիկ ու շատ կրքոտ տպավորություն թողնելով, որի մասին կարող է երազել միայնակ կինը։
2 500 AMDԴանիել Գլաթաուեր – Հավերժ քոնը
2 500 AMD -
Վարդան Պետրոսյան – Սկիզբ
Գրքում անազատության մասին երկու զուգահեռ պատումներում ներկայացվում են Վարդան Պետրոսյանի կալանավորման, բանտարկության, դատավարության, նաև հաջորդող համաճարակային շրջանում ինքնամեկուսացման մեջ՝ Ֆրանսիայում, անցկացված օրերը։
5 200 AMDՎարդան Պետրոսյան – Սկիզբ
5 200 AMD -
Ռիչարդ Ֆեյնման – Ֆիզիկական օրենքների բնույթը
Գրքում ընդգրկված յոթ դասախոսությունները նշանավոր ֆիզիկոս Ռիչարդ Ֆեյնմանը կարդացել է Կորնելյան համալսարանում մեծ լսարանի առաջ, ևս մեկը 1965 թ. նրա արտասանած Նոբելյան ճառն է։ Դասախոսությունների առանցքում բնության հիմնարար օրենքները, դրանց հայտնագործումն ու առանձնահատկություններն են։
3 500 AMD -
Էլիզաբեթ Գիլբերթ – Ուտել, աղոթել, սիրել: Մի կնոջ փնտրտուքը Իտալիայում, Հնդկաստանում և Ինդոնեզիայում
Ամերիկուհի գրող Էլիզաբեթ Գիլբերթի հուշագրություններն ամփոփող «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը կանացի ուխտագնացություն է, զգայական հաճույքի, հոգևոր լուսավորման ու կենսական Ներդաշնակության փնտրտուք Իտալիայի, Հնդկաստանի ու Ինդոնեզիայի մշակութային ոլորաններում ։
4 500 AMD -
Մարգարետ Միտչել – Քամուց քշվածները (Հատոր I)
Վեպի գործողությունները տեղի են ունենում Ջորջիա նահանգի Քլեյթոն շրջանում և Ատլանտա քաղաքում։ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի եւ վերակառուցման դարաշրջանն է: Պլանտացիաների հարուստ սեփականատիրոջ երես առած դուստրը՝ Սքարլեթ Օ’Հարան, պատերազմի ժամանակ եւ դրանից հետո պետք է պայքարի սովի, աղքատության դեմ, պահպանի հորից ժառանգություն ստացած հողակտորը եւ փորձի գտնել իր երջանկությունը։
5 000 AMD -
Էվան Օզնոս – Ջո Բայդեն
Այս գիրք-դիմանկարը լույս է սփռում Բայդենի երկար ու իրադարձություններով հարուստ կարիերայի վրա։ Բայդենը Սենատում է, հետո, որպես Օբամայի փոխնախագահ, 8 տարի Սպիտակ տանն է։ Նախագահական մրցավազքը Հիլարի Քլինթոնին զիջելուց հետո Բայդենը հաղթահարում է քաղաքական ամայությունը, Դոնալդ Թրամփին ձեռնոց նետելու և Քամալա Հարիսին փոխնախագահ նշանակելու որոշում է կայացնում։
4 000 AMDԷվան Օզնոս – Ջո Բայդեն
4 000 AMD