-
-
-
-
-
-
-
-
Գրիգոր Նարեկացի – Մատյան ողբերգության. Տաղեր
Գրիգոր Նարեկացու հայտնությամբ հայ գեղարվեստական մտածողությունը մտնում է միանգամայն նոր փուլ: Նարեկացին «Մատյան ողբերգության. Տաղեր» գրքում իր աստվածային հավատը վերածում է խոսքի և գեղարվեստական հյուսվածքին հաղորդում հոգիների վրա ներգործելու տիրական ազդեցություն: Դա կենդանի խոսք է, որ թափանցում է մարդու հոգու խորքը և ապրեցնում նրան, իսկ եթե հիվանդ է՝ բուժում: Նարեկացին այն ճշմարիտ հավատացյալներից մեկն է, ով դասվել է սրբերի շարքը և հավերժական փառք նվաճել իր աստվածային հանճարով:
3 000 AMD -
Նարինե Աբգարյան – Մանյունյա
«Մանյունյան» լուսավոր, արևով ու հայկական բերքուբարիքի համուհոտով ներծծված մի արտասովոր պատմություն է Բերդում անցկացրած մանկության, երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, շարունակ խառնաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին:
5 000 AMD5 800 AMDՆարինե Աբգարյան – Մանյունյա
5 000 AMD5 800 AMD -
Ջոջո Մոյես – Ես մինչ քեզ
Կյանքում լինում են շրջադարձային պահեր, վայրկյաններ, որոնք անկախ մեր կամքից փոխում են այն ամենը, ինչ հետո է լինելու, այն ամեն ինչը, որ մենք կզգանք ու կհասկանանք այդուհետ: Լուիզայի և Ուիլի հանդիպումը գուցե կենցաղային դիպված է, մեկի համար՝ ծանր ֆինանսական պայմաններից դուրս գալու հնարավորություն, մյուսի համար՝ պարտադրված կենսական անհրաժեշտություն, իսկ գուցե պատահականություններ չեն լինում. բոլոր պարագաներում նրանց հանդիպումը գլխիվայր է շրջում երկուսի կյանքն էլ, և ամենամթում երևում է ընտրության հնարավորություն՝ կողքինի կյանքը դարձնելու ավելին, քան նա կարող է պատկերացնել:
5 200 AMD5 700 AMDՋոջո Մոյես – Ես մինչ քեզ
5 200 AMD5 700 AMD -
Նարինե Աբգարյան – Սիմոն
Հայկական փոքրիկ գյուղաքաղաքում՝ Բերդում, մահանում է որմնադիր Սիմոնը: Նա երկար կյանք է ապրել, վայելել է շրջապատի հարգանքը և հայտնի եղել սիրային արկածներով: Սիմոնը շատ էր սիրում կանանց։ Յուրաքանչյուր նոր սիրավեպի տրվում էր անմնացորդ, հրապուրվում էր, աստվածացնում, խանդում, բայց կարողանում էր արժանապատվորեն հրաժեշտ տալ:
4 000 AMD4 800 AMDՆարինե Աբգարյան – Սիմոն
4 000 AMD4 800 AMD -
Կարդում ենք տանը և մանկապարտեզում
ժողովածուում մանուկներին հետաքրքրող ու գրավող թեմաներ են՝ կենդանական աշխարհ, բնություն, խաղալիքներ, մարդկային փոխհարաբերություններ, որոնք ներկայացված են ըմբռնելի և մատչելի: Հայ և արտասահմանցի սիրված մանկագիրների հայտնի ստեղծագործություններում խրախուսվում են բարությունն ու ընկերասիրությունը, հայրենասիրությունն ու մաքրասիրությունը, հոգատարությունն ու աշխատասիրությունը:
2 700 AMDԿարդում ենք տանը և մանկապարտեզում
2 700 AMD