-
Ծովահենի գրադարանը․ Ռաֆայել Սաբատինի – Նավապետ Բլադի ոդիսականը (Կոշտ կազմ)
Անգլիացի գրող Ռաֆայել Սաբատինին իր արկածային վեպը գրել է 17-րդ դարի վերջերի պատմական նյութերի հիման վրա։ Փիթր Բլադ անունով մի բժիշկ՝ ծագումով իռլանդացի, իր համար անսպասելի մասնակցում է Անգլիայի Հակոբ 2-րդ թագավորի դեմ բռնկված ապստամբությանը, որի համար նրան աքսորում են Վեստ Ինդիա՝ տաժանակրության։ Անողոք ստրկությունից ազատվելու միակ ճանապարհը ծովահեն, այսինքն՝ ծովային ազատ ավազակ դառնալն է։4 000 AMD -
Ծովահենի գրադարանը․ Ռաֆայել Սաբատինի – Նավապետ Բլադի ոդիսականը (Փափուկ կազմ)
Անգլիացի գրող Ռաֆայել Սաբատինին իր արկածային վեպը գրել է 17-րդ դարի վերջերի պատմական նյութերի հիման վրա։ Փիթր Բլադ անունով մի բժիշկ՝ ծագումով իռլանդացի, իր համար անսպասելի մասնակցում է Անգլիայի Հակոբ 2-րդ թագավորի դեմ բռնկված ապստամբությանը, որի համար նրան աքսորում են Վեստ Ինդիա՝ տաժանակրության։3 000 AMD -
Կախարդական հեքիաթներ
Զարմանալի ու հիասքանչ է հեքիաթների աշխարհը՝ լի բազմաթիվ կախարդական երևույթներով: Աշխարհի տարբեր ժողովուրդների և հայ ժողովրդական հեքիաթների այս ժողովածուի ութ հեքիաթներից յուրաքանչյուրում կարելի է գտնել այդ կախարդանքից մի մասնիկ: Իսկ վերջում երկնքից երեք խնձոր կընկնի. մեկն ասողին, մեկը՝ լսողին, մեկն էլ՝ հեքիաթը հասկացողին:
700 AMDԿախարդական հեքիաթներ
700 AMD -
Կամիլ Լըմոնյե – Տղամարդու սերը
«Տղամարդու սերը» վեպը դատավարության է ենթարկվել իր անպարկեշտ բովանդակության և արծարծած իբր անբարոյական գաղափարների համար: Այնինչ, Լըմոնյեի վեպի հերոսները ուժեղ անհատականություններ էին, ովքեր ամբողջովին տրված էին սիրո պարգևած կրքինՙ այրվելով նրա կրակների մեջ: Նրանք փորձում էին ներդաշնակ լինել բնությանը, նրանց կյանքում գերակայում են բնազդները, իսկ ամենից շատ նրանք գնահատում են իրենց ազատությունը:
2 700 AMDԿամիլ Լըմոնյե – Տղամարդու սերը
2 700 AMD -
Կամիլո Խոսե Սելա – Փեթակը
Նոբելյան մրցանակի դափնեկիր Կամիլո Խոսե Սելայի (1916-2002) «Փեթակը» իսպանական վեպի առանձնահատուկ տեսակ է, որտեղ աշխարհն ու իրողությունները ներկայանում են լիովին նոր հայեցակետերից: Շուրջ 300 կերպար, որոնց շարժունակությունը սահմանափակվում է կոնկրետ տարածությամբ, որտեղ խռնված հազարավոր մարդիկ, առանց գոհության և առանց ապագայի հույսի, այս ու այն կողմ են վազում. սկզբունքորեն դրանք հետպատերազմյան մարդիկ են՝ տարտամ, չկողմնորոշված հայացքով և անելիքով:
5 400 AMDԿամիլո Խոսե Սելա – Փեթակը
5 400 AMD -
-
Կարա-Դարվիշ – Կյանքի ջութակը
Կարա-Դարվիշի այս ստեղծագործությունն առաջին անգամ է տպագրվել Հայաստանում: Սա ոչ միայն պատմություն է սիրային բարդ եռանկյունու և դրա հանգուցալուծման մասին, այլև կարա-դարվիշյան էսթետիկայի ու կենսափիլիսոփայության սինթեզն է` համեմված ակնհայտ նատուրալիզմով և քողարկված սոցիալականությամբ:
1 150 AMDԿարա-Դարվիշ – Կյանքի ջութակը
1 150 AMD -
Կարլ Զելիգ – Ալբերտ Էյնշտեյն
Գիրքը Էյնշտեյնի կյանքի մասին ամենավստահելի աղբյուրներից է, քանի որ հեղինակը բախտ է ունեցել ճանաչել ու աշխատել 20-րդ դարի մեծագույն հանճարի հետ: Լավ ճանաչելով մեծ գիտնականին ու նրան շրջապատողներին` Զելիգը պատմում է Էյնշտեյնին ուղեկցող իրադարձությունների ու մարդկանց մասին: Հեղինակը գրեթե չի շոշափում Էյնշտեյնի աշխատանքների բովանդակությունը, նա ավելի շատ ուշադրություն է դարձնում նրա մարդկային վեհ կերպարի վրա:
3 150 AMDԿարլ Զելիգ – Ալբերտ Էյնշտեյն
3 150 AMD -
-
-
-